«Պետեր Բորնեմիսա»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հունգարացի թատերագիրներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Մանկավարժներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 19. | Տող 19. | ||
[[Կատեգորիա:Հունգարացի աստվածաբաններ]] |
[[Կատեգորիա:Հունգարացի աստվածաբաններ]] |
||
[[Կատեգորիա:Հունգարացի թատերագիրներ]] |
[[Կատեգորիա:Հունգարացի թատերագիրներ]] |
||
[[Կատեգորիա:Մանկավարժներ]] |
08:40, 6 Ապրիլի 2020-ի տարբերակ
Պետեր Բորնեմիսա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1535[1] |
Ծննդավայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա |
Վախճանվել է | 1584 |
Վախճանի վայր | Rohožník, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա |
Մասնագիտություն | գրող և քարոզիչ |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ներշնչվել է
| |
Péter Bornemisza Վիքիպահեստում |
Պետեր Բորնեմիսա (հունգարերեն՝ Péter Bornemisza, փետրվարի 22, 1535[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - 1584, Rohožník, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի լյութերական եպիսկոպոս, քարոզիչ, թատերագիր, հրապարակագիր, մանկավարժ (նրան աշակերտել է նաև հունգարական Վերածնության դարաշրջանի խոշորագույն բանաստեղծ Բալինտ Բալաշին):
Պետեր Բորնեմիսան ծագումով ազնվական ընտանիքից էր: Վեց տարեկան էր, երբ կորցրեց հորը. վերջինիս սպանել էին թուրքերը: Այդուհանդերձ՝ մայրը կարողացել է զավակին լավ կրթություն տալ: Կրակովի Յագելոնյան համալսարանում ուսանելու ժամանակ անգլիացի մի դասախոս-գիտնական առաջին անգամ հետաքրքրություն է առաջացրել նրա մեջ բողոքականության նկատմամբ: Ավելի ուշ՝ համբավավոր լյութերական Ֆիլիպ Մելանքտոնի դասախոսությունները (Վիտենբերգի համալսարանում) և աշխատություններն են խոր ազդեցություն գործել նրա վրա: Բորնեմիսան բողոքական գրականություն է հրատարակել, հայրենի երկրում զբաղվել բողոքականության քարոզչությամբ[2]: Քարոզչական, հրապակագրական աշխատանքներով չբավարարվելով՝ նա հեղինակել է նաև մի նշանակալի գեղարվեստական երկ՝ Magyar Elektra («Հունգարական Էլեքտրան») թատերգությունը[3]:
Հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Կուրտագը «Պետեր Բորնեմիսայի ասույթները» խորագրով մի ծավալուն երաժշտական երկ է ստեղծել[4], որտեղ օգտագործել է Բորնեմիսայի քարոզների համառռոտած տեքստերը[5]:
Հունգարիայում լույս է ընծայվել Պետեր Բորնեմիսայի երկերի հիհգհատորյակը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Hughes Oliphant Old (23 July 2004). The Reading and Preaching of the Scriptures in the Worship of the Christian Church, Volume 5: Moderatism, Pietism, and Awakening. Wm. B. Eerdmans Publishing. էջ 310. ISBN 978-0-8028-2232-1.
- ↑ Roy Porter (1992). The Renaissance in National Context. Cambridge University Press. էջեր 172, 174, and 176. ISBN 978-0-521-36970-1.
- ↑ Beckles Willson, Rachel. 1998a. "The Fruitful Tension between Inspiration and Design in Kurtág's The Sayings of Péter Bornemisza op.7". Mitteilungen der Paul Sacher Stiftung 11:36–41.
- ↑ An article in The Scotsman
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Բորնեմիսա» հոդվածին։ |
|