«Մոհաչի ճակատամարտ (1526)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34. Տող 34.
|потери2 = 14—20 тыс. чел.<ref name=Turner>Chris Turner, Andre Corvisier, John Childs, ''A Dictionary of Military History and the Art of War'', Blackwell Publishing, 1994. pp. 365-66 «In 1526, at the battle of Mohács, the Hungarian army was destroyed by the Turks. King Louis II died, along with 7 bishops, 28 barons and most of his army (4,000 cavalry and 10,000 infantry)…»</ref><ref name= Minahan>Minahan, James B., ''One Europe, many nations: a historical dictionary of European national groups'', Greenwood Press, 2000. p. 311 «A peasant uprising, crushed in 1514, was followed by defeat by the Ottoman Turks at the battle of Mohacs in 1526. King Louis II and more than 20,000 of his men perished in battle, which marked the end of Hungarian power in Central Europe…»</ref>
|потери2 = 14—20 тыс. чел.<ref name=Turner>Chris Turner, Andre Corvisier, John Childs, ''A Dictionary of Military History and the Art of War'', Blackwell Publishing, 1994. pp. 365-66 «In 1526, at the battle of Mohács, the Hungarian army was destroyed by the Turks. King Louis II died, along with 7 bishops, 28 barons and most of his army (4,000 cavalry and 10,000 infantry)…»</ref><ref name= Minahan>Minahan, James B., ''One Europe, many nations: a historical dictionary of European national groups'', Greenwood Press, 2000. p. 311 «A peasant uprising, crushed in 1514, was followed by defeat by the Ottoman Turks at the battle of Mohacs in 1526. King Louis II and more than 20,000 of his men perished in battle, which marked the end of Hungarian power in Central Europe…»</ref>
|Կորուստներ1 = մոտ 1,5 հազար մարդ
|Կորուստներ1 = մոտ 1,5 հազար մարդ
|Կորուստներ2 = 14-20 հազար մարդ<ref name=Turner>Chris Turner, Andre Corvisier, John Childs, ''A Dictionary of Military History and the Art of War'', Blackwell Publishing, 1994. pp. 365-66 «In 1526, at the battle of Mohács, the Hungarian army was destroyed by the Turks. King Louis II died, along with 7 bishops, 28 barons and most of his army (4,000 cavalry and 10,000 infantry)…»</ref><ref name= Minahan>Minahan, James B., ''One Europe, many nations: a historical dictionary of European national groups'', Greenwood Press, 2000. p. 311 «A peasant uprising, crushed in 1514, was followed by defeat by the Ottoman Turks at the battle of Mohacs in 1526. King Louis II and more than 20,000 of his men perished in battle, which marked the end of Hungarian power in Central Europe…»</ref>
|Կորուստներ2 = 14-20 հազար մարդ
}}
}}
'''Մոհաչի ճակատամարտ''' ({{lang-hu|Mohácsi csata}}), 1526 թվականի օգոստոսի 29-ին [[Հունգարիա]]յի [[Մոհաչ]] բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտ, որի ընթացքում թուրքական բանակը ջախջախիչ պարտության է մատնել հունգարա-չեխա-խորվաթական զորքերին։ Հաղթարշավի ընթացքում Օսմանյան կայրսրությունը գրավել է [[Միջինդանուբյան դաշտավայր]]ը՝ իր տարածքում ընդգրկելով [[Եվրոպա]]յի սիրտը, որը թուրքերը նախատեսում էին նոր հարձակումների և իսլամը տարածելու հարթակ դարձնել։
'''Մոհաչի ճակատամարտ''' ({{lang-hu|Mohácsi csata}}), 1526 թվականի օգոստոսի 29-ին [[Հունգարիա]]յի [[Մոհաչ]] բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտ, որի ընթացքում թուրքական բանակը ջախջախիչ պարտության է մատնել հունգարա-չեխա-խորվաթական զորքերին։ Հաղթարշավի ընթացքում Օսմանյան կայրսրությունը գրավել է [[Միջինդանուբյան դաշտավայր]]ը՝ իր տարածքում ընդգրկելով [[Եվրոպա]]յի սիրտը, որը թուրքերը նախատեսում էին նոր հարձակումների և իսլամը տարածելու հարթակ դարձնել։

14:57, 5 Ապրիլի 2020-ի տարբերակ

Մոհաչի ճակատամարտ
Թվականօգոստոսի 29, 1526[1]
Մասն էOttoman–Hungarian Wars?
ՎայրSátorhely?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Մոհաչի ճակատամարտ (հունգ.՝ Mohácsi csata), 1526 թվականի օգոստոսի 29-ին Հունգարիայի Մոհաչ բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտ, որի ընթացքում թուրքական բանակը ջախջախիչ պարտության է մատնել հունգարա-չեխա-խորվաթական զորքերին։ Հաղթարշավի ընթացքում Օսմանյան կայրսրությունը գրավել է Միջինդանուբյան դաշտավայրը՝ իր տարածքում ընդգրկելով Եվրոպայի սիրտը, որը թուրքերը նախատեսում էին նոր հարձակումների և իսլամը տարածելու հարթակ դարձնել։

Նախապատմություն

Ինչպես բալկանյան ազգային շատ պետություններ, որոնք 14-15-րդ դարերում հայտնվել էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ, Հունգարիայի թագավորությունն էլ սաստիկ թուլացել էր ներքին ու արտաքին հակամարտություններից։ Ներքին հակամարտություններից էին ֆեոդալական տարաձայնությունները, գյուղացիական ապստամբությունները, ազգային փոքրամասնությունների (սլովակներ, վալախներ, խորվաթներ) պայքարը հունգարականացման դեմ, իսկ արտաքին վտանգներից էր ավստրիական Հաբսբուրգների՝ Հունգարիայի թագավորությունը իրենց տարածքի մեջ ներառելու հավակնոտ ծրագիրը։ Մատյաշ Հունյադիի մահից հետո (1490) Հունգարիայում անարխիա էր, որը պարարտ հող էր ստեղծում թուրքերի նվաճողական ծրագրերի իրականացման համար։ Շարունակական պատերազմը, որն ընթանում էր որոշակի ընդմիջումներով, ավարտվել էր թուրքերի համար ոչ այնքան բարեհաջող։ 1503 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հունգարիան, չնայած ճանաչում էր Մոլդովայի իշխանության ու Վալախիայի՝ Օսմանյան կայսրությանը հարկատու լինելը, սակայն չէր հրաժարվել այդ տարածքների նկատմամբ գերիշխանություն հաստատելու իր ծրագրերից։ Հունգարիայի աստիճանական անկմանը նպաստում էին նաև օլիգարխիկ ռեժիմը, որ հաստատել էին Յագելոնները, հունգարական գյուղացիության ազգային-ազատագրական շարժումից օտարումը 1514 թվականի իրադարձություններից հետո, աշխարհագրական մեկուսացվածությունը և Հունգարիայի հեռու լինելը առևտրական ճանապարհներից, որոնք անցնում էին Միջերկրական ծովով, Դանուբի առևտրական ճանապարհի դերի նվազումը և Հաբսբուրգների անընդհատ աճող ճնշումը[2]։

Ճակատամարտի ընթացք

1687 թվականի հունգարական հուշամեդալ՝ նվիրված Մոհաչի ճակատամարտին

1526 թվականի ամռանը, Սուլեյման I-ի զորքերը դուրս գալով Ստամբուլից, օգոստոսի վրջին հասնում են Հունգարիայի սահմանների մոտ։ Ճանապարհին թուրքերը գրոհով վերցնում են հունգարական մի քանի ամրոցներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով պաշտպանների հետ, ավերելով բնակավայրեր ու հարուստ ավար առնելով։ Սուլթանը որոշել էր մեկընդմիշտ լուծել Հունգարիայի հարցը, իսկ Հունգարիայի արքա Լայոշ II-ը չէր էլ մտածում երկիրն առանց դիմադրության հանձնելու մասին։

Մոհաչ քաղաքի շրջակայքը, որ գտնվում էր Դանուբի աջ ափին, և որտեղ տեղավորվել էին հունգար արքայի զորքերը, բավական հարթ էր և հարմար հեծելազորի գործողությունների համար։ Լայոշ II-ն իր տրամադրության տակ ուներ 25,000-անոց բանակ և 80 թնդանոթ։ Զորքի հիմքը կազմում էին Չեխիայից, Խորվաթիայից, ինչպես նաև Ավստրիայից, Իտալիայից, Լեհաստանից և գերմանական իշխանություններից վարձկանները։ Սուլեյման I-ն ուներ մոտ 50․000 զորք և 160 հրետանային միավոր։ Այլ տեղեկություններով սուլթանն ուներ մոտ 100,000-անոց զորք և 300 հրետանի։ Հունգարացիները սպասում էին, որ իրենց օգնության կհասնի Տրանսիլվանիայի Յանոշ I Զապոլյանի իշխանը, սակայն նա չի գալիս օգնության։ 5,000 լավ զինված խորվաթ հեծյալներ ևս չեն կարողանում հասնել ճակատամարտին, ինչը կարող էր ազդեցություն ունենալ ճակատամարտի ելքի վրա։

Ճակատամարտը կայացել է օգոստոսի 29-ին։ Հունգարական կողմի պլանով հեծելազորը պետք է հարձակվեր թուրքական դիրքերի վրա, ջախջախեր հետևակը, այնուհետև սեփական հետևակով հարձակվեր սուլթանի ճամբարի վրա։ Ճակատամարտը սկսվել է արքեպիսկոպոս Պալ Տամորիի ասպետական հեծելազորի հարձակումով թուրքական բանակի աջ թևի վրա, իսկ հունգարական բանակի կենտրոնն ու ձախ թևը, որ բաղկացած էր հետևակից, պետք է թեթև քայլերթով շարժվեին առաջ։ Շուտով հեծելազորը մարտի է բռնվում թուրքական հեծելազորի հետ, որը ղեկավարում էր Մալկոչօղլի Բալի բեյը։ Թուրքերն իսկույն սկսում են նահանջել։ Մտածելով, որ մարտը հաջող է ընթանում, հունգարացիները սկսում են հետապնդել նահանջողներին։ Այդ նույն ժամանակ կռվի մեջ են մտնում հետևակայինները՝ կենտրոնում ու ձախ թևում ձեռնամարտի մեջ մտնելով ենիչերիների ջոկատների հետ։ Իսկ հունգարական հեծալեազորը, հետապնդելով նահանջող թուրքական հեծալազորայիններին, ընկնում է թուրքական թնդանոթների կրակի տակ, ու հարձակումը ձախողվում է։

Մարտի մեջ մտցնելով պահեստային ջոկատները, ամբողջ ճակատամասով հրետանային կրակ բացելով ու ունենալով թվային առավելություն՝ թուրքերը շուտով հունգարական բանակին մղում են Դանուբ՝ նրան զրկելով նահանջելու հնարավորությունից։ Արդյունքում ասպետական հեծալազորի մնացորդները նահանջում են, իսկ հետևակայինները շարունակում են մարտը մինչև վերջ։ Մեկուկես ժամ անց ճակատամարտն ավարտվում է Սուլեյման I-ի զորքերի կատարյալ հաղթանակով։ Լայոշ II -ի ողջ բանակը ոչնչանում է, ինքը արքան ու բանակի հրամանատարները զոհվում են նահանջի ժամանակ։ Մահանում է մոտ 15,000 քրիստոնյա, իսկ գերյալներին գլխատում են։ Մոհաչի հաղթանակը Սուլեյման I-ի համար բացում է Հունգարիայի թագավորության մայրաքաղաք Բուդայի ճանապարհը։ Ճակատամարտից երկու շաբաթ անց թուրքական բանակը ներխուժում է մայրաքաղաք։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհաչի ճակատամարտ (1526)» հոդվածին։