«Սերխիո Ռամոս»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ (CatCompleter via tr:Category:2016 Avrupa Futbol Şampiyonası futbolcuları) ՀոթՔաթ գործիքով |
Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | ֆուտբոլիստի անուն = Սերխիո Ռամոս | բնագիր անուն = Sergio Ramos | պատկեր = Russia-Spain 2017 (6).jpg | պատկերի նկարագիր = Ռամոսը Իսպանիայի հավաքականիի կազմում 2017 թվականին | ամբողջական անուն = Sergio Ramos Garcia | հասակ = 183 սմ | դիրք = կենտրոնական պաշտպան | քաղաքացիությունը = {{դրոշ|Իսպանիա}} Իսպանիա | քաշ = 81 կգ | ներկա ակումբ = {{Դրոշ|Իսպանիա}} Ռեալ Մադրիդ | համար = 4 | երիտ ակումբ = {{Դրոշ|Ի... Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 58. | Տող 58. | ||
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում [[Սևիլյա ՖԱ|Սևիլյայի]] կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է [[Ռեալ Մադրիդ|Ռեալ Մադրիդի]] ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես է գալիս որպես կենտրոնական պաշտպան։ |
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում [[Սևիլյա ՖԱ|Սևիլյայի]] կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է [[Ռեալ Մադրիդ|Ռեալ Մադրիդի]] ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես է գալիս որպես կենտրոնական պաշտպան։ |
||
Ռեալի հետ նվաճել է տարբեր արժեքավոր գավաթներ, ներառյալ 4 [[Լա Լիգա|Իսպանիայի առաջնություն]], 2 [[Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ|Արքայական գավաթ]], 2 [[Սուպերկոպա դե Իսպանիա|Իսպանիայի սուպեր գավաթ]], |
Ռեալի հետ նվաճել է տարբեր արժեքավոր գավաթներ, ներառյալ 4 [[Լա Լիգա|Իսպանիայի առաջնություն]], 2 [[Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ|Արքայական գավաթ]], 2 [[Սուպերկոպա դե Իսպանիա|Իսպանիայի սուպեր գավաթ]], 4 [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգա]] և այլն։ Նա նաև հանդես է եկել [[Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իսպանիայի ազգային հավաքականում]] և հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի [[Եվրո 2008|2008]] և [[Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012|2012]] թվականների Եվրոպայի առաջնությունները, [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010|2010 թվականի Աշխարհի առաջնությունը]]: |
||
== Ակումբային կարիերա == |
== Ակումբային կարիերա == |
06:44, 14 Մարտի 2020-ի տարբերակ
Ռամոսը Իսպանիայի հավաքականիի կազմում 2017 թվականին | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Sergio Ramos Garcia | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1986[1][2][3] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կամաս | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||||||||||||||||||||||||||
Համար | 4 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
1996-2003 | Սևիլյա | ||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||||||||||||||
2003-2004 | Սևիլյա B | 26 | (2) | ||||||||||||||||||||||||
2004-2005 | Սևիլյա | 39 | (2) | ||||||||||||||||||||||||
2005-ներկա | Ռեալ Մադրիդ | 400 | (55) | ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
2002 | Իսպանիա (մինչև 17) | 1 | (0) | ||||||||||||||||||||||||
2004 | Իսպանիա (մինչև 19) | 6 | (0) | ||||||||||||||||||||||||
2004 | Իսպանիա (մինչև 21) | 6 | (0) | ||||||||||||||||||||||||
2005-ներկա | Իսպանիա | 158 | (14) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սերխիո Ռամոս (իսպ.՝ Sergio Ramos, մարտի 30, 1986[1][2][3], Կամաս), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում Սևիլյայի կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է Ռեալ Մադրիդի ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես է գալիս որպես կենտրոնական պաշտպան։
Ռեալի հետ նվաճել է տարբեր արժեքավոր գավաթներ, ներառյալ 4 Իսպանիայի առաջնություն, 2 Արքայական գավաթ, 2 Իսպանիայի սուպեր գավաթ, 4 Չեմպիոնների լիգա և այլն։ Նա նաև հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականում և հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, 2010 թվականի Աշխարհի առաջնությունը:
Ակումբային կարիերա
Սևիլյա
Ռամոսը իր կարիերան սկսել է Սևիլյայում։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշել է 2004 թվականի փետրվարի 1-ին՝ փոխարինելով Ֆրանցիսկո Գալյարդոյին Դեպորտիվոյի դեմ արտագնա խաղում[5]:
2004-2005 մրցաշրջանում Ռամոսը անցկացրեց 41 խաղ, իսկ Սևիլյան զբաղեցրեց 6-րդ տեղը և ստացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի ուղեգիր[6]:
Ռեալ Մադրիդ
2005-2009
2005 թվականի ամռանը Ռեալ Մադրիդը 27 միլիոն եվրոյով գնեց 19-ամյա Ռամոսի տրանսֆերը[7]։ Ռամոսը միակ իսպանացի ֆուտբոլիստն էր, ում Ֆլորենտինո Պերեսը գնել էր իր պաշտոնավարման առաջին շրջանի 5 տարիներին[8]: Մադրիդում նա ստացավ 4 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ֆեռնանդո Իեռոն։ 2005 թվականի դեկտեմբերի 5-ին նա խփեց իր առաջին գոլը Ռեալի կազմում՝ գրավելով Օլիմպիակոսի դարպասը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում[9]։ Իր առաջին Մադրիդյան մրցաշրջաններում նա խաղում էր որպես կենտրոնական պաշտպան, սակայն երբ 2007-2008 մրցաշրջանի սկզբին ակումբ եկան Քրիստոֆ Մետզելդերը և Պեպեն, նա սկսեց խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Ռեալում նա աչքի էր ընկնում խփած գոլերով և ստացած կարմիր քարտերով: Իր առաջին կարմիր քարտը ստացել է 2005 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[10]:
2006-2007 մրցաշրջանում Ռամոսը խփեց 5 գոլ, ներառյալ գոլը Բարսելոնայի դեմ 3-3 ավարտված խաղում[11]: Այս մրցաշրջանում Ռեալը հաղթեց Իսպանիայի առաջնությունը[12]:
2008 թվականի մայիսի 4-ին Ռամոսը գոլային փոխանցում տվեց Իգուաինին խաղի 89-րդ րոպեին, և Ռեալը 2-1 հաշվով հաղթեց Օսասունային[13], ինչի արդյունքում թիմը հաղթեց նաև իր պատմության 31-րդ Իսպանիայի առաջնությունը: 2008 թվականի մայիսի 18-ին՝ Լևանտեի դեմ առաջնության վերջին խաղում Ռամոսը 2 գոլ հեղինակեց, իսկ Ռեալը հաղթեց 5-2 հաշվով[14]: Այսպիսով, Ռամոսը 2007-2008 մրցաշրջանում նույնպես Ռամոսը խփեց 5 գոլ:
2008 թվականի օգոստոսի 24-ին՝ Իսպանիայի Սուպեր գավաթի Վալենսիայի դեմ հանդիպման պատասխան խաղում Ռամոսը գոլ խփեց և հաշիվը սարքեց 2-1: 9 հոգով մնացած Ռեալը այդ խաղում հաղթեց 4-2 հաշվով, իսկ ընդհանուր երկու խաղերում՝ 6-5 հաշվով, այդպիսով նվաճելով Իսպանիայի Սուպեր գավաթը[15]:
2008-2009 մրցաշրջանի սկզբում Ռամոսի խաղը անկում ապրեց, սակայն նա վերադարձավ իր լավագույն մարզավիճակին և 2009 թվականի հունվարի 11-ին ակրոբատիկ հարվածով գրավեց Մալյորկայի դարպասը[16]:
Ռամոսը ընդգրկվեց 2008 թվականի և՛ ՈՒԵՖԱ-ի, և՛ ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականներում: 2008 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում զբաղեցրել է 21-րդ տեղը:
2009-2015
2009-2010 մրցաշրջանից առաջ Ռամոսը նշանակվեց Ռեալի 4 ավագներից մեկը: Պեպեի ծնկի վնասվածքի պատճառով, Ռամոսը հաճախ խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում: Նա խփեց 4 գոլ առաջնության 33 խաղերում և 2010 թվականի փետրվարի 21-ին անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Ռեալի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Վիլյառեալի դեմ խաղում[17]:
2010 թվականի նոյեմբերի 29-ին Բարսելոնայի դեմ խաղում Ռամոսը ստացավ իր 10-րդ կարմիր քարտը Ռեալում և հավասարվեց Ֆեռնանդո Իեռոյի նախկին ռեկորդին: 2011 թվականի ապրիլի 20-ին Ռամոսը մասնակցեց Ռեալի հաղթանակին Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ Բարսելոնայի դեմ խաղում[18]: Դրան հաջորդող երթի ժամանակ՝ հաղթանակը ավտոբուսի վերևում նշելիս Ռամոսը պատահաբար ձեռքերից բաց թողեց գավաթը, և այն ընկավ ներքև՝ ավտոբուսի անիվների տակ: Արդյունքում գավաթը փոս ընկավ[19]:
2011 թվականի հուլիսի 12-ին Ռամոսը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2017 թվականը[20]: 2012 թվականի ապրիլի 25-ին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Բավարիայի հետ հանդիպման պատասխան խաղի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Ռամոսը վրիպեց, իսկ Ռեալը պարտվեց 1-3 հաշվով[21]:
2013 թվականի հունվարի 9-ին Ռամոսը ստացավ իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից Իսպանիայի գավաթի Սելտայի դեմ խաղում[22]: Երբ պարզվեց, որ քարտը ստանալուց հետո Ռամոսը նաև վիրավորել է մրցավարին, իսպանացին ստացավ 4 խաղյա որակազրկում[23]: Հաջորդ ամիս՝ փետրվարի 17-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղի 12-րդ րոպեին Ռամոսը գոլի հեղինակ դարձավ, ինչից 6 րոպե անց 2 դեղին քարտ ստացավ 1 րոպեի ընթացքում ու հեռացվեց խաղադաշտից[24]: Սա դարձավ Ռամոսի 16-րդ կարմիր քարտը և 12-րդը Լա Լիգայում:
2013 թվականի փետրվարից մարտը ընկած ժամանակահատվածում՝ Իկեր Կասիլյասի բացակայության ժամանակ Ռամոսը դարձավ Ռեալի ավագը Բարսելոնայի դեմ 4 օրում կայացած 2 Ռեալի համար հաղթական խաղերում: Երկրորդ խաղում Ռամոսը գլխով գրավեց Բարսայի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին[25]:
2013 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Օսասունայի դեմ խաղում Ռամոսը ստացավ իր 18-րդ կարմիր քարտը՝ անցնելով ակումբի ռեկորդը[26]: Իր 19-րդ կարմիր քարտը նա ստացավ 2014 թվականի մարտի 23-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[27]:
2014 թվականի ապրիլի 29-ին Ռամոսը 2 գոլ խփեց Բավարիայի դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, իսկ Ռեալը հաղթեց 4-0 և ընդհանուր 2 խաղերի արդյունքում 5-0 հաշվով՝ վերջին 12 տարիների մեջ առաջին անգամ դուրս գալով ՉԼ-ի եզրափակիչ[28]: Մայիսի 24-ին՝ եզրափակչի Ատլետիկոյի դեմ խաղի ավելացված ժամանակում Ռամոսը գլխի հարվածով գրավեց հակառակորդի դարպասը՝ սարքելով հաշիվը 1-1 և փրկելով իր թիմին պարտությունից: Լրացուցիչ ժամանակում Ռեալը 3 գոլ խփեց և նվաճեց իր պատմության 10-րդ Չեմպիոնների Լիգայի գավաթը[29]: Ռամոսը երկրպագուների կողմից ճանաչվեց եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:
2014-2015 մրցաշրջանում Ռամոսը մասնակցեց Ռեալի հաղթանակին Սևիլյայի նկատմամբ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի խաղում[30]: Նա նաև մասնակցեց Իսպանիայի սուպեր գավաթին, որը սակայն Ռեալը պարտվեց Ատլետիկոյին՝ 2 խաղերի արդյունքում 2-1 հաշվով[31]: Այս մրցաշրջանում իր առաջին գոլը Ռամոսը խփեց օգոստոսի 31-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[32]:
Ռամոսը գոլի հեղինակ դարձավ 2014 թվականի աշխարհի ակումբային առաջնության և՛ կիսաեզրափակչում[33], և՛ եզրափակչում[34], իսկ Ռեալը հաղթեց այս գավաթը[35]: Ռամոսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[36]:
2015-ներկա
2015 թվականի օգոստոսի 17-ին Ռամոսը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2020 թվականը[37]: Կասիլյասի Պորտու տեղափոխությունից հետո Ռամոսը դարձավ Ռեալի նոր ավագը:
Ռամոսը Ռեալի ավագն էր Ռայո Վալեկանոյի դեմ 2015 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած խաղին, որն ավարտվեց Ռեալի 10-2 հաշվով հաղթանակով[38]: Վերջին 55 տարիներում սա Ռեալի ամենաշատ գոլ խփած խաղն էր: 2016 թվականի մարտի 13-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում Ռամոսը գոլ խփեց և այդ խաղում ստացավ իր 20-րդ կարմիր քարտը[39]: Ապրիլի 2-ին նա վերադարձավ որակազրկումից և խաղաց Բարսելոնայի դեմ 2-1 հաշվով ավարտված խաղին[40]: Այս խաղում նույնպես նա կարմիր քարտ ստացավ, որը դարձավ նրա 21-րդը Ռեալի կազմում և 4-րդը Էլ Կլասիկոներում[41]:
2016 թվականի մայիսի 28-ին Ռամոսը նորից գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ գրավելով Ատլետիկոյի դարպասը և առաջ մղելով Ռեալին: Լրացուցիչ ժամանակում խաղը ավարտվեց 1-1 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Ռամոսը իրացրեց իր 11-մետրանոցը, իսկ Ռեալը հաղթեց 5-3 հաշվով և նվաճեց իր պատմության 11-րդ Չեմպիոնների Լիգայի գավաթը[42]: Ռամոսը ճանաչվեց եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:
Ռամոսը մասնակցեց 2016 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթին և Սևիլյայի դեմ խաղում հավասարեցրեց հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով խաղի 93-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում Ռեալը հաղթեց 3-2 հաշվով, իսկ Ռամոսը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[43]:
2016 թվականի դեկտեմբերի 3-ին Ռամոսը խփեց իր 4 գոլը Բարսելոնայի դեմ խաղերում: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ այս խաղը դարձավ Ռեալի 33-րդ հաջորդական անպարտելի խաղը[44]: 1 շաբաթ անց նա նորից գոլի հեղինակ դարձավ խաղի վերջին րոպեներին՝ գրավելով Դեպորտիվոյի դարպասը 92-րդ րոպեին: Խաղն ավարտվեց 3-2 հաշվով[45]: 2017 թվականի հունվարի 15-ին Ռամոսը ինքնագոլի հեղինակ դարձավ Սևիլյայի հետ խաղում, և խաղի ավելացված ժամանակում խփված գոլի շնորհիվ Սևիլյան հաղթեց 2-1 հաշվով՝ ավարտելով Ռեալի 40-խաղյա անպարտելի շարքը[46]: 1 շաբաթ անց Մալագայի դեմ խաղում Ռամոսը 2 գոլի հեղինակ դարձավ, և Ռեալը հաղթեց 2-1 հաշվով[47]: Սա դարձավ Ռամոսի 50-րդ գոլը Լա Լիգայում[48]:
2017 թվականի փետրվարի 11-ին Ռեալը 3-1 հաշվով հաղթանակ տարավ Օսասունայի նկատմամբ[49]: Սա դարձավ Ռամոսի 500-րդ խաղը Ռեալի կազմում[50]: 2017 թվականի մարտի 12-ին խաղի 81-րդ րոպեին Ռամոսը գոլ խփեց Բետիսի դարպասը, որի շնորհիվ Ռեալը հաղթեց 2-1 հաշվով և 2 միավորով առաջ անցավ Բարսելոնայից մրցաշարային աղյուսակում[51]:
2017 թվականի մայիսի 21-ին Մալագայի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակի շնորհիվ Ռեալը նվաճեց իր 30-րդ Լա Լիգայի գավաթը[52]: Սա Ռամոսի 4-րդ հաղթանակն էր Լա Լիգայում և 1-ինը՝ որպես թիմի ավագ: Հունիսի 3-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Ռեալը հաղթեց Յուվենտուսին և նվաճեց իր 12-րդ գավաթը, ինչը սարքեց Ռամոսին առաջին ավագը, ում հետ թիմը հաղթել է 2 հաջորդական Չեմպիոնների Լիգա[53]: 2016-2017 մրցաշրջանում Ռամոսը դարձավ 10 գոլի հեղինակ, ինչը նրա կարիերայի լավագույն արդյունքն էր:
Միջազգային կարիերա
Ռամոսը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2005 թվականի մարտի 26-ին՝ դուրս գալով խաղադաշտ Չինաստանի դեմ ընկերական խաղին[54]: Այս ժամանակ նա 18 տարեկան և 361 օրական էր, ինչը սարքեց նրան Իսպանիայի ազգային հավաքականում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը վերջին 55 տարիներում: Այս ռեկորդը նրան էր պատկանում մինչև 2006 թվականի մարտի 1-ը, երբ Սեսկ Ֆաբրեգասը շրջանցեց այն՝ դուրս գալով խաղադաշտ Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[55]:
2005 թվականի հոկտեմբերի 12-ին Ռամոսը իր առաջին գոլերը խփեց Սան Մարինոյի դեմ 2006 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում[56]:
Իսպանիայի հավաքականի հետ Ռամոսը մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը[57]: Միչել Սալգադոյի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո, Ռամոսը դարձավ Իսպանիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող:
Եվրո 2008
Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2008-ի բոլոր խաղերին բացի խմբային փուլի Հունաստանի դեմ խաղը[58]: Իսպանիան հաղթեց խմբային փուլի բոլոր խաղերում և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Իսպանիան Ռամոսի հետ հաղթեց Գերմանիային եզրափակչում և նվաճեց իր պատմության 2-րդ Եվրոպայի առաջնության գավաթը[59]: Հաղթանակից հետո Ռամոսը հագավ մի շապիկ, որի վրա գրված էր «Միշտ մեր հետ» ի պատիվ իր մտերիմ ընկեր և նախկին Սևիլյայի թիմակից Անտոնիո Պուերտայի, ով մահացել էր 2007 թվականի օգոստոսին[60]:
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2009 և ԱԱ-2010
Ռամոսը Իսպանիայի հավաքականի հետ մասնակցեց 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, որում Իսպանիան զբաղեցրեց 3-րդ տեղը[61]: 2010 թվականի հունիսի 3-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղի ժամանակ Ռամոսը առաջին անգամ խաղաց որպես Իսպանիայի հավաքականի ավագ[62]:
2010 թվականի Աշխարհի առաջնությանը Ռամոսը մասնակցեց Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին: Հավաքականը 5 անգամ իր դարպասը պահեց անառիկ և հասավ եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով հաղթեց Նիդերլանդներին[63]: Ըստ Castrol Index-ի Ռամոսը լավագույնն էր առաջնությունում՝ 9.79 արդյունքով[64]:
Եվրո 2012
Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցեց նաև Եվրո 2012-ին[65]: Այս անգամ նա խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում: Երբ նրան հարցրեցին, թե ինչպես է իրեն զգում նոր դիրքում, նա պատասխանեց, որ արդեն ադապտացվել է նոր դիրքում և հանգիստ է զգում, բայց որպես աջ պաշտպան նա Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է[66]: Ռամոսը կենտրոնական պաշտպանական զույգ կազմեց Ժերար Պիկեի հետ և անցկացրեց առաջնության բոլոր խաղերը: Կիսաեզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ռամոսը իրացրեց իր 11-մետրանոցը Պանենկայի ոճով, և Իսպանիան այդ խաղում հաղթեց 4-2 հաշվով[67]: Եզրափակչում Իսպանիան Իտալիային հաղթեց 4-0 հաշվով[68]: Այս անգամ նույնպես հաղթանակից հետո Ռամոսը հագավ մարզաշապիկ ի պատիվ Պուերտայի[69]: Ըստ Castrol Index-ի վիճակագրության Ռամոսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ 9.68 արդյունքով[70]:
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013 և ԱԱ-2014
2013 թվականի մարտի 22-ին Ռամոսը իր 100-րդ հանդիպումը անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆինլանդիայի դեմ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում[71]: Այս խաղում Ռամոսը նաև գոլի հեղինակ դարձավ[72]:
Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի բոլոր խաղերին: Եզրափակչի Բրազիլիայի դեմ խաղում Ռամոսը վրիպեց 11-մետրանոցից: Իսպանիան պարտվեց 3-0 հաշվով[73]:
Ռամոսը նաև մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն Իսպանիան դուրս մնաց խմբային փուլից[74]:
Եվրո 2016
Ռամոսը Իսպանիայի հավաքականի ավագն էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[75]: Այս առաջնության Խորվաթիայի դեմ խաղում Ռամոսը վրիպել է 11-մետրանոցից, իսկ Իսպանիան պարտվել է 2-1 հաշվով[76]:
Անձնական կյանք
Ռամոսը ծնվել է Իսպանիայի Սևիլյայի Կամաս շրջանում 1986 թվականին մարտի 30-ին։ Նա ընտանիքի կրտսեր զավակն է։ Նրա ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ հայրը՝ Խոսե Մարիա Ռամոսը, մայրը՝ Պակի Գարսիան, եղբայր՝ը Ռենե Ռամոսը և քույրը՝ Միրիա Ռամոսը։
2012 թվականի սեպտեմբերից Ռամոսը հանդիպում է հաղորդավարուհի և լրագրող Պիլար Ռուբիոյի հետ։ Նրանք ունեն 2 երեխա՝ Սերխիոն[77] (ծնված մայիսի 6, 2014) և Մարկոն[78] (նոյեմբերի 14, 2015):
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ1 | Եվրոպա | Այլ2 | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սևիլյա | 2003–04 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2004–05 | 31 | 2 | 5 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 42 | 3 | |
2005–06 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 39 | 2 | 5 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 50 | 3 | |
Ռեալ Մադրիդ | 2005–06 | 33 | 4 | 6 | 1 | 7 | 1 | 0 | 0 | 46 | 6 |
2006–07 | 33 | 5 | 3 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 42 | 6 | |
2007–08 | 33 | 5 | 5 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 45 | 6 | |
2008–09 | 32 | 4 | 2 | 1 | 8 | 1 | 0 | 0 | 42 | 6 | |
2009–10 | 33 | 4 | 0 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 40 | 4 | |
2010–11 | 31 | 3 | 7 | 1 | 8 | 0 | 0 | 0 | 46 | 4 | |
2011–12 | 34 | 3 | 6 | 0 | 11 | 1 | 0 | 0 | 51 | 4 | |
2012–13 | 26 | 4 | 5 | 0 | 9 | 1 | 0 | 0 | 40 | 5 | |
2013–14 | 32 | 4 | 8 | 0 | 11 | 3 | 0 | 0 | 51 | 7 | |
2014–15 | 27 | 4 | 4 | 1 | 8 | 0 | 3 | 2 | 42 | 7 | |
2015–16 | 23 | 2 | 0 | 0 | 10 | 1 | — | 33 | 3 | ||
2016–17 | 27 | 7 | 3 | 1 | 11 | 1 | 2 | 1 | 43 | 10 | |
Ընդհանուր | 364 | 49 | 49 | 6 | 103 | 10 | 5 | 3 | 521 | 68 | |
Կարիերայի ընդհանուր | 403 | 51 | 54 | 6 | 109 | 11 | 5 | 3 | 571 | 71 |
1 Ներառում է Իսպանիայի սուպեր գավաթը:
2 Ներառում է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնությունը:
Միջազգային վիճակագրություն
2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ[79]:
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2005 | 7 | 2 |
2006 | 13 | 0 |
2007 | 10 | 2 |
2008 | 15 | 0 |
2009 | 11 | 0 |
2010 | 16 | 1 |
2011 | 10 | 1 |
2012 | 16 | 2 |
2013 | 17 | 1 |
2014 | 9 | 1 |
2015 | 6 | 0 |
2016 | 10 | 0 |
2017 | 3 | 0 |
Ընդհանուր | 143 | 10 |
Միջազգային գոլեր
2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ[79]:
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Խաղ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Հոկտեմբերի 13, 2005 | Օլիմպիկո, Սերավալե, Սան Մարինո | 6 | Սան Մարինո | 3–0 | 4–0 | ԱԱ-2006 Որակավոման փուլ |
2 | 4–0 | ||||||
3 | Հոկտեմբերի 13, 2007 | Ատլետիոն, Օրհուս, Դանիա | 27 | Դանիա | 2–0 | 3–1 | Եվրո 2008 Որակավորման փուլ |
4 | Նոյեմբերի 17, 2007 | Սանտիագո Բերնաբեու, Մադրիդ, Իսպանիա | 29 | Շվեդիա | 3–0 | 3–0 | Եվրո 2008 Որակավորման փուլ |
5 | Մարտի 3, 2010 | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա | 57 | Ֆրանսիա | 2–0 | 2–0 | Ընկերական խաղ |
6 | Սեպտեմբերի 6, 2011 | Լաս Գաունաս, Լոգրոնյո, Իսպանիա | 78 | Լիխտենշտայն | 4–0 | 6–0 | Եվրո 2012 Որակավորման փուլ |
7 | Հոկտեմբերի 16, 2012 | Վիսենտե Կալդերոն, Մադրիդ, Իսպանիա | 97 | Ֆրանսիա | 1–0 | 1–1 | ԱԱ-2014 Որակավորման փուլ |
8 | Նոյեմբերի 14, 2012 | Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա | 98 | Պանամա | 4–0 | 5–1 | Ընկերական խաղ |
9 | Մարտի 22, 2013 | Էլ Մոլինոն, Խիխոն, Իսպանիա | 100 | Ֆինլանդիա | 1–0 | 1–1 | ԱԱ-2014 Որակավորման փուլ |
10 | Սեպտեմբերի 8, 2014 | Սյուդադ դե Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա | 122 | Մակեդոնիա | 1–0 | 5–1 | Եվրո 2016 Որակավորման փուլ |
Նվաճումներ
Ակումբային
Ռեալ Մադրիդ
- Լա Լիգա. 2006–07, 2007–08, 2011–12, 2016–17
- Իսպանիայի գավաթ. 2010–11, 2013–14
- Իսպանիայի սուպեր գավաթ. 2008, 2012, 2017
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2013–14, 2015–16, 2016–17
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ. 2014, 2016, 2017
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն. 2014, 2016
Միջազգային
Իսպանիա (մինչև 19)
Իսպանիա
Անհատական
- Լա Լիգայի տարվա հայտնություն. 2005
- Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն պաշտպան. 2011–12, 2012–13, 2013–14, 2014–15
- Լա Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2015–16
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2013–14, 2015–16, 2016–17[80]
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2014
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ. 2014
- ՖԻՖԱ աշխարհի առաջնության «Երազանքների թիմ». 2010
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2012
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթի խորհրդանշական հավաքական. 2013
- ՖԻՖԱ տարվա խորհրդանշական հավաքական. 2008, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016[81]
- ՈՒԵՖԱ տարվա խորհրդանշական հավաքական. 2008, 2012, 2013, 2014, 2015, 2016
- ՈՒԵՖԱ բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքական. 2015[82]
- ԵՍՄ տարվա խորհրդանշական հավաքական. 2007–08, 2011–12, 2014–15, 2016–17[83]
- ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2010. Castrol Index-ի հաղթող[84]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2012. Castrol EDGE Index-ի հաղթող[85]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Spain - Sergio Ramos - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Deportivo sigue vivo en la Liga de España». ESPNdeportes.com. 2004-01-30. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «La Liga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real snap up Ramos, Tottenham sign Jenas and Lee». www.chinadaily.com.cn. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Sergio Ramos joins Real Madrid for 27 million». thinkSPAIN. Վերցված է 2017-07-11-ին.
{{cite news}}
: C1 control character in|title=
at position 36 (օգնություն) - ↑ «Olympiakos vs. Real Madrid - Football Match Report - December 6, 2005 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ Richards, Louis; Ostlere, Lawrence (2017-04-24). «Sergio Ramos and his 22 Real Madrid red cards: a retrospective». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Sergio Ramos, the highest-scoring defender in the Liga since 2009 | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Real Madrid win the La Liga 2006/2007». Soccer Blog|Football News, Reviews, Quizzes. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Osasuna 1 - 2 Real Madrid Match preview - 5/4/08 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Madrid vs. Levante - Football Match Report - May 18, 2008 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Real Madrid 4 - 2 Valencia Match preview - 8/24/08 Super Cup - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Mallorca vs. Real Madrid - Football Match Report - January 11, 2009 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Real Madrid - Villarreal CF, Feb 21, 2010 - LaLiga - Match sheet | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Barcelona 0 - 1 Real Madrid Team line-ups 4/20/11 - Copa del Rey - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «They think it's run over... it is now: Real Madrid star drops trophy under wheels of bus during open-top victory parade». Mail Online. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Pepe, Ramos extend Real contracts». ESPNFC.com. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ uefa.com (2012-04-25). «UEFA Champions League 2011/12 - History - Real Madrid-Bayern – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Real Madrid 4 - 0 Celta de Vigo Match report - 1/9/13 Copa del Rey - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Ramos handed five-match ban». ESPNFC.com. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Real Madrid vs. Rayo Vallecano - Football Match Report - February 17, 2013 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017-07-11-ին.
- ↑ «Sergio Ramos heads Real past Barca». ESPNFC.com. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Osasuna 2 - 2 Real Madrid Match report - 12/14/13 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Madrid 3 - 4 Barcelona Match report - 3/23/14 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com (2014-04-29). «UEFA Champions League 2013/14 - History - Bayern-Real Madrid – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com (2014-05-24). «UEFA Champions League 2013/14 - History - Real Madrid-Atlético – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com. «UEFA Super Cup 2014 - Real Madrid-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Atletico Madrid beat Real Madrid to win Spanish Super Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014-08-22. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Sociedad 4 - 2 Real Madrid Match report - 8/31/14 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Club World Cup Morocco 2014 - Matches - Cruz Azul-Real Madrid Club de Fútbol - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Club World Cup Morocco 2014 - Matches - Real Madrid Club de Fútbol-San Lorenzo - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ UEFA.com. «Real Madrid claim FIFA Club World Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Madrid star Sergio Ramos beats Cristiano Ronaldo to Club World Cup Golden Ball - Goal.com». Goal.com (անգլերեն). 2014-12-20. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Sergio Ramos signs his contract extension with Real Madrid | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Madrid 10-2 Rayo Vallecano». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015-12-20. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Las Palmas 1 - 2 Real Madrid Match report - 3/13/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Barcelona 1 - 2 Real Madrid Match report - 4/2/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Ramos jokes about El Clasico red card after Real beat Barca». Mail Online. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com (2016-05-28). «UEFA Champions League 2015/16 - History - Real Madrid-Atlético – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com. «UEFA Super Cup 2016 - Real Madrid-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Barcelona 1 - 1 Real Madrid Match report - 12/3/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Madrid 3 - 2 Deportivo La Coruña Match report - 12/10/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ McVeigh, Niall (2017-01-15). «Sevilla 2-1 Real Madrid: La Liga – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017-07-12-ին.
{{cite news}}
: no-break space character in|title=
at position 35 (օգնություն) - ↑ «Real Madrid 2 - 1 Málaga Match report - 1/21/17 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Ramos' 50th La Liga goal». SkySports (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Osasuna 1 - 3 Real Madrid Match report - 2/11/17 Primera División - Goal.com». www.goal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Ramos: 500 Real Madrid games a dream come true - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017-02-11. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real Madrid 2 - 1 Real Betis Match report - 3/12/17 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ Ostlere, Lawrence (2017-05-21). «Málaga v Real Madrid: La Liga finale – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Juventus 1 - 4 Real Madrid Match report - 6/3/17 UEFA Champions League - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «China loses to Spain 0-3». www.chinadaily.com.cn. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Spain 3 - 2 Côte d'Ivoire Match preview - 3/1/06 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «San Marino vs. Spain - Football Match Summary - October 12, 2005 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Spain - Squad World Cup 2006 Germany». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2008 - History - Greece-Spain Lineups – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com (2008-06-29). «UEFA EURO 2008 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Ramos Pays Homage To Puerta - Goal.com». Goal.com (անգլերեն). 2008-06-30. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup South Africa 2009 - Matches - Spain-South Africa - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Spain 1 South Korea 0: match report». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Netherlands 0-1 Spain (aet)». news.bbc.co.uk. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Spain's Sergio Ramos Tops 2010 World Cup Castrol Index - Goal.com». Goal.com (Indian English). 2010-07-12. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Euro 2012: Spain name Fernando Torres in 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012-05-27. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Sergio Ramos: I have adapted to play as a center back for Spain - Goal.com». Goal.com (ամերիկյան անգլերեն). 2012-02-27. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Euro 2012: Spain defender Sergio Ramos planned 'Panenka' penalty in shoot-out against Portugal». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com (2012-07-01). «UEFA EURO 2012 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ Reserved., Augur Group, LLC - Coding Copyright 2010 All Rights. «Who is on Sergio Ramos' T Shirt?». www.thesoccerinsiders.com. Վերցված է 2017-07-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Серхио Рамос - победитель рейтинга Castrol EDGE Index по итогам Евро-2012 - 02.07.2012 09:17 — Новости Укринформ» (ռուսերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ MARCA.com. «Ramos: centenario, capitán y goleador». MARCA (իսպաներեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Spain vs. Finland - Football Match Report - March 22, 2013 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Brazil 3-0 Spain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013-07-01. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Spain 0 Chile 2: Champions knocked out after goals from Vargas and». The Independent (բրիտանական անգլերեն). 2014-06-18. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ UEFA.com. «UEFA EURO 2016 - Spain - Squad - UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Croatia 2-1 Spain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016-06-21. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Sergio Ramos shows off newborn son Sergio Ramos Junior». Mail Online. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ «Real captain Sergio Ramos all smiles after birth of second child». Mail Online. Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ 79,0 79,1 «Sergio Ramos - national football team player». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ FIFA.com (2017-01-09). «The Best named at FIFA Football Awards». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ UEFA.com. «Ultimate Team of the Year: the all-time XI». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ Germany, Abendzeitung,. «ESM-Top-Elf: Ein einziger Profi des FC Bayern München in Europas Elite» (գերմաներեն). Վերցված է 2017-07-12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ FIFA.com. «FIFA World Cup™ Archive - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
- ↑ uefa.com (2012-07-02). «The official website for European football – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017-07-12-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերխիո Ռամոս կատեգորիայում։ |
- Ռամոսի պաշտոնական կայքը
- Ռամոսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ռամոսի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռամոսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռամոսը transfermarkt-ում
- Ռամոսը soccerbase.com-ում
- Ռամոսը WhoScored.com կայքում
- Ռամոսը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Ռամոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռամոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ռամոս» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 16-ի օրվա հոդված: |
- Մարտի 30 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ