«Ատտալոս I Սոտեր»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.6.5) (Ռոբոտը փոփոխում է․: zh:阿塔羅斯一世 |
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: zh:阿塔罗斯一世 |
||
Տող 34. | Տող 34. | ||
[[uk:Аттал I Сотер]] |
[[uk:Аттал I Сотер]] |
||
[[vi:Attalos I]] |
[[vi:Attalos I]] |
||
[[zh:阿塔 |
[[zh:阿塔罗斯一世]] |
02:19, 11 Մարտի 2012-ի տարբերակ
Ատտալոս I Սոտեր,(հին հուն. Άτταλος Α' ο Σωτήρ, մ.թ.ա. 269-197թթ.)-Պերգամոնի կառավարիչ Ատտալյան դինաստիայից, որը գահը ժառանգել է հորեղբորից մ.թ.ա. 241-ին և ընդունել թագավորի տիտղոս մ.թ.ա. 230-ին: Ատտալոսը Սելևկյաններից սերած արքայադստեր զավակ էր և Ատտալյաններից առաջինն էր, ով հայտարարեց Պերգամոնի գահի նկատմամբ իր ունեցած իրավունքների մասին: Նա հրաժարվեց հարկ վճարել փոքրասիական կելտերին (գալատներ), և ջախջախելով նրանց Պերգամոնի պարիսպների տակ, սկսեց իրեն թագավոր անվանել: Նրա փառասիրությունը կասկած առաջացրեց Անտիոքոս Հիերաքսի մեջ, և առաջացած պատերազմի ընթացքում Ատտալոսը Սելևկյաններին դորս մղեց Փոքր Ասիայից դեպի Կիլիկիա: Մ.թ.ա. 228-222թթ. Սելևկյաններին հաջողվեց վերադարձնել կորցրած տարածքները Անատոլիայում, մասամբ այն պատճառով, որ Ատտալոսը զբաղված էր պատերազմով Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոս V-ի հետ: Նա հանդես եկավ Հռոմի կողմից I և II Մակեդոնյան պատերազմների ժամանակ, նաև աջակցել է մակեդոնացիների կողմից ճնշված հռոդոսցիներին, բայց մահացել է իր ոխերիմ թշնամու վերջնական պարտությունից քիչ առաջ: