«Իան Սոմերհոլդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 127. Տող 127.
[[Կատեգորիա:Ամերիկացի մոդելներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի մոդելներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոպրոդյուսերներ]]

11:20, 6 Մարտի 2020-ի տարբերակ

Իան Սոմերհոլդեր
Հասակը172 սմ
Ծնվել էդեկտեմբերի 8, 1978(1978-12-08)[1] (45 տարեկան)
ԾննդավայրCovington, Լուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2], Mandeville High School? և St. Paul's School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, բարեգործ, գործարար, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր
Ակտիվ շրջան1997-այժմ
ԸնտրանիՎամպիրի օրագրերը, Կորուսյալները, Վամպիրային պատերազմներ, The Anomaly? և Lost City Raiders?
Ամուսին(ներ)Նիկի Ռիդ[3]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0813812
isfoundation.com

Իան Սոմերհոլդերը (դեկտեմբերի 8, 1978(1978-12-08)[1], Covington, Լուիզիանա, ԱՄՆ) ամերիկացի մոդել, դերասան և պրոդյուսեր է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով Դեյմոն Սալվատորեին «Վամպիրի օրագրերը» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ «Կորուսյալներում»։

Մանկություն և կարիերա

Իանը ծնվել և մեծացել է Քովինգտոնում (Լուիզիանա)` Էդնա և Ռոբերտ Սոմերհոլդերների ընտանիքում[4]։ 10-13 տարեկան հասակում աշխատել է որպես մոդել, իսկ 17 տարեկանում որոշել է զբաղվել դերասանությամբ։ Իան Սոմերհոլդերը ծնվել է կապալառուի և մասաժիստի ընտանիքում։ Նա ապրում էր ծովեզրյա քաղաք՝ Մոնդեվիլում։ Քաղաքն այնքան փոքր էր, որ անգամ չուներ հիվանդանոց, այդ պատճառով մորը ծննդաբերելու ժամանակ տարել են ուրիշ քաղաք։ Նա ունի մեծ քույր՝ Ռոբին և եղբայր՝ Բոբին։ Երկուսի անունն էլ դրվել է ի պատիվ հոր՝ Ռոբերտի։ Հայրն ունի անգլիական և ֆրանսիական արմատներ, իսկ մայրը՝ իռլանդական և հնդկական։ Տասը տարեկան հասակում Իանը մոր շնորհիվ մտավ մոդելավորման բիզնես, ամեն տարի նա գնում էր Նյու Յորք նկարահանումների։ Նա ուներ պայմանագիր երեխաների մոդելավորման գործակալությունների հետ՝ Click, Next, Arlene Wilson։ Մի քանի տարի անց նա հնարավորություն ունեցավ դառնալ եվրոպական մոդել, նա եղավ Փարիզում, Լոնդոնում և Միլանում։ Նա «GUESS?» հագուստի դիզայնի դեմքն էր։

Անձնական կյանք

«Երիտասարդ ամերիկացիները» (2000) ֆիլմի նկարահանումների ժամանակ Իանը հանդիպել է դիզայներ Սառա Մալեյտսոնի հետ, նրանք բաժանվել են 2003 թվականին և Իանը հանդիպել է Նիկի Հիլթոնի հետ (Փերիս Հիլթոնի քույրը)։ Մեկ տարի անց նրանք բաժանվել են։ 2006 թվականի գարնանը «US Magazine» ամսագիրը հայտնել է, որ Իանը հանդիպում է Մեգգի Գրեյսի հետ, որը «Մնալ կենդանի» սերալում մարմավորել էր Շեննոնի դերը։ Բայց դերասանները չեն հաստատել այդ լուրերը։ 2011-2013 թվականներին հանդիպել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի հետ։ Այժմ ամուսնացած է «Մթնշաղ» ֆիլմի դերասանուհի Նիկկի Րիդի հետ։

Կարիերա

2000 թվականին նա մասնակցել է ամերիկյան մի հեռուստաերիալի նկարահանումներին։ Իսկ 2004 թվականին նրան հրավիրել են նկարահանվելու «Կորուսյալները» հեռուստասերիալում։ Չնայած նրա կերպարը մահացավ 20-րդ սերիայում, սակայն նա դեռ վերադարձավ իր կերպարին ևս 7 սերիաներում՝ 2005-2010 թվականների ընթացքում։

Սոմերհոլդերը նկարահանվել է «Վամպիրի օրագրերը» երիտասարդական դրամայում, որը ցուցադրվում է CW հեռուստաալիքով։ Սերիալում դերասանը խաղում է Դեյմոն Սալվատորե անունով վամպիրի դերը. սերիալը հիմնված է Լիզա Սմիթի համանուն գրքի վրա[5]։ Ֆիլմերում նկարահանվելուց զատ՝ դերասանը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ[փա՞ստ]։

Ֆիլմագրություն

Տարի Ֆիլմ Դեր
1997 The Big Easy Այ Կյու
1999 Հիմա կամ երբեք Բրայան
2000 Երիտասարդ ամերիկացիները Հեմիլսոն Ֆլեմինգ
2001 Հանցագործության անատոմիա Ռասել Հենդելսոն
2001 Կյանքն ինչպես տուն Ջոշ
2002 Քաղցր զույգ Ջեյսոն Կելլի
2002 Հանցանքի վայրը Տոնի Դել նագրո
2002 Սեքսի կանոնները Փոլ Դենտոն
2003 Իրավունք և կարգ։ Չառլի Բեյկեր
2003 Հանցանքի վայր Մայամին Ռիկկի Մարդոկ
2004 Անվախ Ջորդան գրեյսի
2004 Թշնամու ձեռքերում Դեննի Միլլեր
2004 Սմոլվիլիայի գաղտնիքները Ադամ Նայթ
2004 The Old Man and the Studio Մեթթ
2004 Արձակուրդներ Կուլի
2006 Հիմարները Ջասպեր
2006 Զարկերակ Դեքսթեր
2006 Տեսիլքի զգացողությունները Դրիֆթեր
2007 Մարկո Պոլո Մարկո Պոլո
2007 Ասա ինձ, որ սիրում ես Նիք
2008 The Lost Samaritan Ուիլլիամ Արքեր
2008 Lost City Raiders Ջեք Կյուբիակ
2009 Արթնանալ Թայլեր
2009 Fireball Լի Կուպեր
2009 Մրցաշար Մայլս Սլեյդ
2004-2010 Lost Բուն
2010 Ինչպես սիրով զբաղվել կնոջ հետ Դենիել Մելթզեր
2009-2014 Վամպիրների օրագիրը Դեյմոն Սալվադոր
2013 Cradlewood Ջոշ
2013 Time framed Տրուման Բլեկ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143770829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://web.archive.org/web/20170921095324/http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
  3. http://people.com/celebrity/ian-somerhalder-and-nikki-reed-are-married/
  4. Knutzen, Eirik (2007-05-25). «TV Close-Up: Ian Somerhalder». Bend Weekly. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20–ին-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  5. Schneider, Michael (մարտի 25, 2009). «Somerhalder joins 'Vampire Diaries'». Variety. Վերցված է մայիսի 18, 2010-ին.

Աղբյուրներ

  1. http://www.tvguide.com/celebrities/ian-somerhalder/154274
  2. http://www.justjared.com/2010/02/28/ian-somerhalder-megan-auld-couple/
  3. http://www.usmagazine.com/celebrity-news/news/vampire-diaries-nina-dobrev-ian-somerhalder-take-romance-public-2011196
  4. http://www.usmagazine.com/celebrity-news/news/nina-dobrev-ian-somerhalder-break-up-201395