«Էդիթ Մոդ Հալլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.


Գրողը եղել է փակ անձնավորություն և չի փնտրել մամուլի ուշադրությունը: Նա մահացել է 66 տարեկան հասակում՝ 1947 թվականի փետրվարի 11-ին Դերբիշիրի Հազելվուդ քաղաքում<ref name="aim25" />:
Գրողը եղել է փակ անձնավորություն և չի փնտրել մամուլի ուշադրությունը: Նա մահացել է 66 տարեկան հասակում՝ 1947 թվականի փետրվարի 11-ին Դերբիշիրի Հազելվուդ քաղաքում<ref name="aim25" />:

== Գրողի կարիերա ==
Հալլը գրել սկսել է այն ժամանակ, երբ ամուսինը կռվելիս է եղել [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում<ref name="aim25" />:Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Շեյխը», հրատարակվել է 1919 թվականին Անգլիայում և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային ժողովրդականություն՝ ներառվելով 1921 և 1922 թվականներին Ամերիկայում ամենավաճառվողների տասնյակում<ref name="teo2">Teo, Hsu-Ming. ''Desert Passions: Orientalism and Romance Novels''</ref>: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1,2 միլիոն օրինակ: 1921 թվականին [[Paramount Pictures]] ընկերությունը նկարահանել է վեպի կինոտարբերակը, իսկ ֆիլմում նկարահանված [[Ռուդոլֆ Վալենտինո]]ն համր կինոյի պատմության մեջ մնացել է որպես մեծագույն «սիրեկաններից» մելը: 1923 թվականին վեպն ունեցել է ավելի քան 100 հրատարակություն<ref name="melman">Melman, Billie. ''Women and the Popular Imagination in the Twenties: Flappers and Nymphs''. (New York: St. Martin’s Press, 1988).</ref>: Չնայած Հալլի ստեղծագործությունն անապատային ռոմանտիկայի ժանրում առաջինը չէր. այդ ժանրում արդեն ստեղծագործել էին [[Ռոբերտ Հիչենս]]ն ու Քեթլին Ռոդոսը, սակայն Հալլի վեպն առավել հաջողվածն էր և ամենամեծ ազդեցությունն ունեցավ հետագա գրողների վրա<ref name="teo" />:

Հալլը շարունակել է գրել ընդհուպ մինչև 1930-ական թվականները: Հսկայական հաջողություն է ունեցել նրա «Շեյխի որդիները» վեպը, որը հրատարակվել է 1925 թվականին, ինչպես նաև դրա էկրանավորումը՝ ''[[Շեյխի որդին]]'' ֆիլմը, որում նորից նկարահանվել է Վալենտինոն:

Իր կյանքի վերջին տարիներին գրողը ափսոսանք է հայտնել, որ շատ փոքր գումարով է վաճառել իր վեպերի էկրանավորման իրավունքը<ref name="as" />:


== Ստեղծագործություններ ==
== Ստեղծագործություններ ==

16:59, 4 Մարտի 2020-ի տարբերակ

Էդիթ Մոդ Հալլ
Ծնվել էօգոստոսի 16, 1880(1880-08-16)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էփետրվարի 11, 1947(1947-02-11) (66 տարեկան) կամ փետրվարի 14, 1947(1947-02-14)[2] (66 տարեկան)
Վախճանի վայրHazlewood, Hazlewood with Storiths, Կրեյվան, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներThe Sheik?
 Edith Maude Hull Վիքիպահեստում

Էդիթ Մոդ Հալլ (անգլ.՝ Edith Maud Hull, ի ծնե՝ Հենդերսոն, անգլ.՝ Henderson, օգոստոսի 16, 1880(1880-08-16)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1947(1947-02-11) կամ փետրվարի 14, 1947(1947-02-14)[2], Hazlewood, Hazlewood with Storiths, Կրեյվան, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող[3][4]: Գրել է սիրավեպի ժանրում: Նրա ամենահայտի ստեղծագործությունն է դարձել «Շեյխ» վեպը, որը հրատարակվել է 1921 թվականին և միանգամից դարձել բեսթսելլեր[5]:

Անձնական կյանք

Էդիթ Մոդ Հալլը ծնվել է 1880 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի Համպստեդ թաղամասում: Ծնունդով նյույորքցի լիվերպուլյան նավատեր Ջեյմս Հենդերսոնի և Քեթի Թորնի դուստրն էր: Մանկության տարիներին շատ է ճանապարհորդել ծնողների հետ, այցելել է նաև Ալժիր. այդ երկրում էլ ծավալվում են նրա ստեղծագործությունների սյուժեները:

1899 թվականին Էդիթն ամուսնացել է շինարար-ինժեներ և խոզաբույծ Պերսի Ուինսթենլի Հալլի հետ[6]: Զույգը 1900-ական թվականների սկզբին տեղափոխվել է Հալլի կալվածք, որը գտնվում էր Դերբիշիրում: Ծնվել է նրանց դուստր Սեսիլ Ուինսթենլին:

Գրողը եղել է փակ անձնավորություն և չի փնտրել մամուլի ուշադրությունը: Նա մահացել է 66 տարեկան հասակում՝ 1947 թվականի փետրվարի 11-ին Դերբիշիրի Հազելվուդ քաղաքում[3]:

Գրողի կարիերա

Հալլը գրել սկսել է այն ժամանակ, երբ ամուսինը կռվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմում[3]:Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Շեյխը», հրատարակվել է 1919 թվականին Անգլիայում և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային ժողովրդականություն՝ ներառվելով 1921 և 1922 թվականներին Ամերիկայում ամենավաճառվողների տասնյակում[7]: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1,2 միլիոն օրինակ: 1921 թվականին Paramount Pictures ընկերությունը նկարահանել է վեպի կինոտարբերակը, իսկ ֆիլմում նկարահանված Ռուդոլֆ Վալենտինոն համր կինոյի պատմության մեջ մնացել է որպես մեծագույն «սիրեկաններից» մելը: 1923 թվականին վեպն ունեցել է ավելի քան 100 հրատարակություն[8]: Չնայած Հալլի ստեղծագործությունն անապատային ռոմանտիկայի ժանրում առաջինը չէր. այդ ժանրում արդեն ստեղծագործել էին Ռոբերտ Հիչենսն ու Քեթլին Ռոդոսը, սակայն Հալլի վեպն առավել հաջողվածն էր և ամենամեծ ազդեցությունն ունեցավ հետագա գրողների վրա[5]:

Հալլը շարունակել է գրել ընդհուպ մինչև 1930-ական թվականները: Հսկայական հաջողություն է ունեցել նրա «Շեյխի որդիները» վեպը, որը հրատարակվել է 1925 թվականին, ինչպես նաև դրա էկրանավորումը՝ Շեյխի որդին ֆիլմը, որում նորից նկարահանվել է Վալենտինոն:

Իր կյանքի վերջին տարիներին գրողը ափսոսանք է հայտնել, որ շատ փոքր գումարով է վաճառել իր վեպերի էկրանավորման իրավունքը[6]:

Ստեղծագործություններ

Սագա Շեյխի մասին

  1. Շեյխ (The Sheik), 1919
  2. Շեյխի որդիները (The Sons of the Sheik), 1925

Այլ վեպեր

  • Արևելքի ստվեր (The Shadow of the East), 1921
  • Անապատի բուժարարը (The Desert Healer), 1923
  • Սանձող առյուծ (The Lion-Tamer), 1928
  • Սահարայի գերին (The Captive of the Sahara), 1931
  • Սարսափելի երևութների անտառ (The Forest of Terrible Things), 1939 (ԱՄՆ անվանումը՝ Ջունգլիների գերին)

Հուշագրություններ

  • Արշավ Սահարայում, 1926 (դստեր՝ Սեսիլի հետ լուսանկարներով)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 "Hull, Edith Maud (1880–1947)". AIM25 website.
  4. "Papers of Edith Maud Hull". The National Archives. (U.K. website)
  5. 5,0 5,1 Teo, Hsu-Ming. “Historicizing The Sheik: Comparisons of the British Novel and the American Film”. Journal of Popular Romance Studies.
  6. 6,0 6,1 Sergeant, Amy. "E M Hull Homepage". Women in Silent British Cinema website.
  7. Teo, Hsu-Ming. Desert Passions: Orientalism and Romance Novels
  8. Melman, Billie. Women and the Popular Imagination in the Twenties: Flappers and Nymphs. (New York: St. Martin’s Press, 1988).

Գրականություն

  • Mao, Douglas and Rebecca L. Walkowitz, eds. Bad Modernisms. Durham: Duke University Press 2006.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Մոդ Հալլ» հոդվածին։