«Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 94.228.16.47 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Safi-iren մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 3. Տող 3.
| բնագիր ԱԱՀ =
| բնագիր ԱԱՀ =
| background-color = #ededed
| background-color = #ededed
| պատկեր =
| պատկեր = Arayik Harutyunyan.jpg
| չափ =
| չափ =
| նկարագրում =
| նկարագրում =

15:48, 2 Մարտի 2020-ի տարբերակ

Արայիկ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1973(1973-12-14) (50 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1990) և Արցախի պետական համալսարան (1998)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (2013)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Հանրապետության Նախագահ, Արցախի հանրապետության վարչապետ և Արցախի Հանրապետության Պետական նախարար
ԿուսակցությունԱզատ Հայրենիք
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներԱմուսնացած է, ունի երեք զավակ։
 Arayik Harutyunyan Վիքիպահեստում

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջան ԽՍՀ), խոշոր գործարար[1] [2], կուսակցական[3][4], պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։

Կրթություն

  • 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
  • 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
  • 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։

Գործունեություն

  • 1992 թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։
  • 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
  • 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
  • 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
  • 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
  • 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր:
  • 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
  • Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
  • Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
  • ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։
  • 2017թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:
  • Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
  • 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:
  • Համարվում է 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու:

Կոչումներ և պարգևներ

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի:

Ծանոթագրություններ

  1. «Միչեւ վարչապետ դառնալը եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը. Արայիկ Հարությունյանը՝ իր ունեցվածքի մասին» (արխիվացված):
  2. «Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետը խոսել է իր բիզնեսների մասին» (արխիվացված):
  3. «2020 թ. «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է Արցախում քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան» (արխիվացված):
  4. «2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան»:
  5. «Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր». http://www.president.nkr.am. 2018-06-06. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Աղբյուրներ