«Լայոնել Լինդոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}}
{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}}
'''Լայոնել Լինդոն''' ({{lang-en|Lionel Lindon}}, {{ԱԾ}}), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր ''լավագույն օպերատորական աշխատանք'' անվանակարգում «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956) ֆիլմի համար։
'''Լայոնել Լինդոն''' ({{lang-en|Lionel Lindon}}, {{ԱԾ}}), ամերիկացի կինոօպերատոր։ «[[Օսկար]]» մրցանակի դափնեկիր ''լավագույն օպերատորական աշխատանք'' անվանակարգում «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956) ֆիլմի համար։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

14:58, 27 փետրվարի 2020-ի տարբերակ

Լայոնել Լինդոն
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 2, 1905(1905-09-02)[1][2]
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[1][2] (66 տարեկան)
Վախճանի վայր՝Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0512068

Լայոնել Լինդոն (անգլ.՝ Lionel Lindon, սեպտեմբերի 2, 1905(1905-09-02)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[1][2], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956) ֆիլմի համար։

Կենսագրություն

Լայոնել Լինդոնը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 2-ին Կալիֆոռնիայում[4]։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Paramount Pictures ստուդիայում[5]։ 1927 թվականին սկսել է աշխատել կինոյում որպես օպերատորի օգնական։ Որպես հիմնական կինոօպերատոր աշխատել է 1943 թվականից։ Հայտնի է Մայքլ Անդերսոնի «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956), ռեժիսոր Ջոն Ֆրանկենհայմերի «Մանջուրյան թեկնածու» (1962) և «Մեծ մրցանակ» (1966) ֆիլմերով։ Իր կարիերայի ընթացքում մասնակցել է 125 ֆիլմի նկարահանումների[6]։ Անդամակցել է Ամերիկյան կինոօպերատորների միությանը[5]։

Լայոնել Լինդոնը մահացել է 1971 թվականի սեպտեմբերի 20-ին Վան Նայսում (Կալիֆոռնիա)[4].

Ընտրյալ ֆիլմագրություն

  • 1944 – Գնա քո ճանապարհով / Going My Way (ռեժ.՝ Լեո Մակերի)
  • 1946 – Կապույտ գեորգին / The Blue Dahlia (ռեժ.՝ Ջորջ Մարշալ)
  • 1947 – Իմ սիրելի սևահերը / My Favorite Brunette (ռեժ.՝ Էլիոթ Նաջենթ)
  • 1949 – Կեղծանունը Նիք Բիլ / Alias Nick Beal (ռեժ.՝ Ջոն Ֆերոու)
  • 1950 – Նշանակման վայրը՝ Լուսին / Destination – Moon (ռեժ.՝ Իրվինգ Փիչել)
  • 1950 – Սորուն ավազ / Quicksand (ռեժ.՝ Իրվինգ Փիչել)
  • 1952 – Շրջադարձային կետ / The Turning Point (ռեժ.՝ Ուիլյամ Դիտերլե)
  • 1955 – Տիեզերքի գրավումը / Conquest of Space (ռեժ.՝ Բայրոն Հեքսին)
  • 1956 – Աշխարհի շուրջը 80 օրում / Around The World In 80 Days (ռեժ.՝ Մայքլ Անդերսոն)
  • 1957 – Սև կարիճ / The Black Scorpion (ռեժ.՝ Էդվարդ Լյուդվիգ)
  • 1958 – Ես ուզում եմ ապրել / I Want to Live! (ռեժ.՝ Ռոբերտ Ուայզ)
  • 1961 – Պատանի վայրենիները / The Young Savages (ռեժ.՝ Ջոն Ֆրանկենհայմեր)
  • 1962 – Մանջուրյան թեկնածու / The Manchurian Candidate (ռեժ.՝ Ջոն Ֆրանկենհայմեր)
  • 1966 – Մեծ մրցանակ / Grand Prix (ռեժ.՝ Ջոն Ֆրանկենհայմեր)
  • 1966 – Մահացու տոթ կարուսելի վրա / Dead Heat on a Merry-Go-Round (ռեժ.՝ Բեռնարդ Ջիրարդ)

Մրցանակներ և անվանակարգեր

  • «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • Ներկայացվել է 1945 թվականին «Գնա քո ճանապարհով» ֆիլմի համար[7]
    • Արժանացել է 1957 թվականին «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմի համար[8]
    • Ներկայացվել է 1959 թվականին «Ես ուզում եմ ապրել» ֆիլմի համար[9]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #138513406 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 «Lionel Lindon (1905 - 1971) - Find A Grave Memorial» (անգլերեն). findagrave.com. Վերցված է 2017-09-16-ին.
  5. 5,0 5,1 «LIONEL LINDON» (անգլերեն). www.cinematographers.nl. Վերցված է 2017-09-16-ին.
  6. «Lionel Lindon Cinematographer» (անգլերեն). Վերցված է 2017-09-16-ին.
  7. «The 17th Academy Awards | 1945». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-09-16-ին.
  8. «The 29th Academy Awards | 1957». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-09-16-ին.
  9. «The 31st Academy Awards | 1959». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-09-16-ին.

Արտաքին հղումներ