«Սաուլի որդին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 219. Տող 219.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ|2}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

17:30, 17 փետրվարի 2020-ի տարբերակ

Սաուլի որդին
հունգ.՝ Saul fia
Երկիր Հունգարիա[1]
Ժանրդրամա[2][3][4] և ռազմական ֆիլմ[5]
ԹեմաՀոլոքոստ և Sonderkommando?
Թվականհունիսի 11, 2015[6][7], մարտի 10, 2016[8], նոյեմբերի 4, 2015[9] և մայիսի 15, 2015
Լեզուհունգարերեն[1], իդիշ[1], գերմաներեն[1] և լեհերեն[1]
ՌեժիսորԼասլո Նեմեշ[10][3][11][…]
ՊրոդյուսերGábor Sipos? և Gábor Rajna?
Սցենարի հեղինակԼասլո Նեմեշ և Կլարա Ռոյեր
ԴերակատարներGéza Röhrig?[10][2][12][…], Շանդոր Ժոտեր[10][12][11], Լևենթե Մոլնար[10][2][12][…], Ուրս Ռեխն[2][12][11], Քրիստիան Հարթինգ[12], Մարցին Չարնիկ, Բյորն Ֆրայբերգ, Jerzy Walczak?[5], Մայքլ Կորմոս[5], András Jeles?[5], Ákos Orosz?[5] և Márton Ágh?[5]
ՕպերատորՄաթիաս Տրանսիլվանիա
ԵրաժշտությունԼասլո Մելիս
ՄոնտաժMatthieu Taponier?
Պատմվածքի վայրՕսվենցիմ
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունLaokoon Filmgroup?
Տևողություն107 րոպե[1]
Բյուջե450 000 000 ± 5 000 000 Ft[13]
Պաշտոնական կայքէջ

«Սաուլի որդին»[14][15] կամ «Շաուլի որդին»[16] (հունգ.՝ Saul fia), 2015 թվականի հունգարական ֆիլմ-դրամա, որի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Ռեժիսոր Լասլո Նեմեշի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Գլխավոր դերում նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ դերասան Գեզա Ռյորիգը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է Գրան-պրիի[17][18]։ 2016 թվականի փետրվարին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[19] (ներկայացվել է Հունգարիայի կողմից[20], ընդգրկվել է տասը ֆիլմերից կազմված կարճ ցուցակում[21], ապա մրցանակի ներկայացված հինգ ֆիլմերի թվում[22]

Սյուժե

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմ (Աուշվից-Բիրկենաու) համակենտրոնացման ճամբարում։ Սաուլ Աուսլենդերը (Գեզա Ռյորիգ) ընդգրկվում է զոնդերթիմի կազմում, որը հրեա կալանավորների հատուկ խումբ է, որոնց նացիստները հանձնարարում են կատարել գազի խցիկներում մարդկան ոչնչացման և նրանց մարմիններն ու հագուստն այրելու հետ կապված օժանդակ աշխատանքներ։ Սաուլն ականատես է լինում, թե ինչպես է նացիստ բժիշկն սպանում գազի խցիկում կենդանի մնացած տղային, որը, ինչպես Սաուլին է թվում, իր որդին է։ Նա որոշում է, որ տղային պետք է թաղել հրեական աղոթքով (կադիշով) և այդ ծրագրի իրականացման համար փորձում է ռաբբի գտնել։ Գործի ընթացքում զոնդերթիմի անդամներն իմանում են, որ նացիստները պատրաստվում են իրենց բոլորին ոչնչացնել։ Հույս ունենալով փրկվել՝ նրանք սկսում են փախուստ նախապատրաստել որի մեջ ներքաշվում է նաև Սաուլը։ Փախուստի արդյունքում կալանավորների խմբին հաջողվում է դուրս գալ համակենտրոնացման ճամբարի սահմաններից։ Նրանց հետ հեռանում է նաև Սաուլը, որը պարկի մեջ տանում է տղայի մարմինը[14][23][24][25][26]։

Դերերում

Դերասանների ցանկը ներկայացված է ըստ Կաննի կինոփառատոնի համար պատրաստված բուկլետի[27].

Դերասան Դեր
Գեզա Ռյորիգ Սաուլ Աուսլենդեր Սաուլ Աուսլենդեր
Լևանտե Մոլնար Աբրահամ Աբրահամ
Ուրս Ռեխն Բիդերման Բիդերման – օբերկապո
Թոդ Շարմոն Բրաուն Բրաուն — մորուքավոր տղամարդ
Շանդոր Ժոտեր բժիշկ բժիշկ
Մարցին Չարնիկ Ֆայգենբաում Ֆայգենբաում
Եժի Վալչակ ռաբբի ռաբբի — զոնդերթիմի անդամ
Ուվե Լաուեր Ֆոս Ֆոս — էսէսական
Քրիստիան Հարթինգ Բուշ Բուշ — էսէսական
Կամիլ Դոբրովոլսկիи Միտեկ Միտեկ
Ամիտայ Կեդար Հիրշ Հիրշ
Իշտվան Պիոն Կատց Կատց
Յուլի Յակաբ Էլլա Էլլա
Լևենտե Օրբան Վասիլի Վասիլի

Պրեմիերա և վարձույթ

«Սաուլի որդին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում[17]։

Հունգարիայում ֆիլմի վարձույթն սկսել է 2015 թվականի հունիսի 11-ին[28]։

Միացյալ Նահանգներում ֆիլմի սահմանափակ վարձույթն սկսել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին[29]։

Քննադատություն

Քննադատները ֆիլմին տվել են բարձր գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 96 % վարկանիշ 87 կարծիքների հիման վրա[30]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 89 % վարկանիշ 39 գրախոսականների հիման վրա[31]։

Բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ասել է, թեր իր ազդեցության ուժով «Սաուլի որդին» կինոնկարը կարելի է համեմատել այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են Էլեմ Կլիմովի «Գնա ու տես» և Լայոշ Կոլտայիի «Առանց ճակատագրի» ֆիլմերը։ Բրեդշոուն գրում է, որ «ցանկացած չափանիշներով այդ ֆիլմը կարելի էր համարել բացառիկ, բայց որպես նորամուտ՝ այն ապշեցուցիչ է»[32]։

Ֆիլմն ընդգրկվել է տարվա լավագույն ֆիլմերի ցանկերի մեծ մասում, և կինոքննադատներն այն համարել են «Օսկար» մրցանակի հիմնական հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[33]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NZ Register of Classification Decisions
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/son-of-saul
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt3808342/
  4. http://www.filmaffinity.com/es/film697248.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. Internet Movie Database — 1990.
  9. http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/143357
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=237178.html
  11. 11,0 11,1 11,2 http://bbfc.co.uk/releases/son-saul-film
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 http://www.imdb.com/title/tt3808342/fullcredits
  13. http://www.metropol.hu/cikk/1324525-itthon-kerul-eloszor-mozikba-a-saul-fia
  14. 14,0 14,1 ««Сын Саула»: Кошмар почти не виден» (HTML) (անգլերեն). КиноПоиск — www.kinopoisk.ru. 13 июля 2015. Վերցված է 2015-12-18-ին.
  15. Стас Тыркин. «Сын Саула / Saul fia». Гоголь-центр — gogolcenter.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016-03-21-ին. Վերցված է 2016-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Вадим Рутковский. «Холокост изнутри, добрая еда и человек-лобстер: противоречия Каннского фестиваля» (HTML). журнал «Сноб» — snob.ru. Վերցված է 2016-02-24-ին.
  17. 17,0 17,1 «The 2015 Official Selection» (HTML) (անգլերեն). Կաննի կինոփառատոն — www.festival-cannes.com. Վերցված է 2015-12-18-ին.
  18. «Cannes 2015: Jacques Audiard's Dheepan wins the Palme d'Or - as it happened» (HTML) (անգլերեն). The Guardian — www.theguardian.com. 24 мая 2015. Վերցված է 2015-12-18-ին.
  19. «Фильм об Освенциме «Сын Шауля» завоевал премию «Оскар»» (HTML) (անգլերեն). newsru.co.il. 2015-12-29. Վերցված է 2015-12-29-ին.
  20. Gregg Kilday. «How 'Son of Saul' Defied the Dangers of Re-Creating the Holocaust» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. Վերցված է 2015-12-18-ին.
  21. «Oscars: Nine Films Advance in Foreign Language Film Race» (HTML) (անգլերեն). Variety — variety.com. 17 դեկտեմբերի, 2015. Վերցված է 2015-12-18-ին.
  22. «Oscar Nominations: The Complete List» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. 14 հունվարի, 2016. Վերցված է 2016-01-14-ին.
  23. Валерий Кичин (15 мая 2015). «Иди и не смотри» (HTML) (անգլերեն). Российская газета — www.rg.ru. Վերցված է 2015-12-18-ին.
  24. Олег Сулькин (17 декабря 2015). ««Сын Саула»: Холокост на кончиках пальцев» (HTML) (անգլերեն). Голос Америки — www.golos-ameriki.ru. Վերցված է 2015-12-18-ին.
  25. Leo Barraclough (11 июня 2015). «Hungary Selects Cannes Grand Prix Winner 'Son of Saul' as Oscar Entry» (HTML) (անգլերեն). Variety — variety.com. Վերցված է 2015-12-18-ին.
  26. Stephanie Zacharek (8 января 2016). «Review: Holocaust Drama Son of Saul Is Rigorous, Demanding and Rewarding» (HTML) (անգլերեն). Time — time.com. Վերցված է 2016-02-28-ին.
  27. «Son of Saul — a film by László Nemes» (PDF) (անգլերեն). Կաննի կինոփառատոն — www.festival-cannes.com. Վերցված է 2015-12-19-ին.
  28. Fabien Lemercier (11 июня 2015). «Son of Saul is the Hungarian Oscar candidate» (HTML) (անգլերեն). cineuropa.org. Վերցված է 2015-12-18-ին.
  29. «Son of Saul (2015)» (HTML) (անգլերեն). www.movieinsider.com. Վերցված է 2015-12-18-ին.
  30. «Son of Saul (2015)». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2016-03-17-ին.
  31. «Son of Saul: Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2016-03-17-ին.
  32. Peter Bradshaw (15 мая 2015). «Son of Saul review: an outstanding, excoriating look at evil in Auschwitz» (HTML) (անգլերեն). The Guardian — www.theguardian.com. Վերցված է 2015-12-21-ին.
  33. Jason Dietz (6 декабря 2015). «Best of 2015: Film Critic Top Ten Lists» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2015-12-27-ին.

Արտաքին հղումներ