«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}
'''Դիդակտիկա''' ({{Lang-gr|διδακτικός}}-ուսուցանող), [[մանկավարժություն|մանկավարժության]] բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի [[ընդհանուր]] և [[մասնավոր]] դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական [[առարկա]]յով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «[[Դիդակտիկա]]» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում: [[Վ. Ռատկե]]ն (1571-1635թվականներին) և [[Յան Ամոս Կոմենսկի]]ն (1952-1670)՝ հենվելով դեռևս [[Հին Հունաստան]]ում կիրառվող՝ «[[դիդասկոս]]», «[[դիդասկալ]]» ([[ուսուցիչ]], [[ուսուցանել]]) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «[[ուսուցանելու արվեստ]]»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների [[տարիքային]]-[[հոգեբանական]] [[առանձնահատկություններ]]ին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ [[Կոմենսկի]]ն զարգացրել է [[ընդհանուր կրթություն|ընդհանուր կրթության]] գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր [[մեթոդ]]ներ, հիմնավորել գիտակցականության, [[զննականություն|զննականության]], մատչելիության, [[հաջորդականություն|հաջորդականության]] և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «[[ոսկե կանոն]]ներ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ [[վերացական]]ի, [[ծանոթ]]ից՝ [[անծանոթ]]ին և այլն։
'''Դիդակտիկա''' ({{Lang-gr|διδακτικός}}-ուսուցանող), [[մանկավարժություն|մանկավարժության]] բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի [[ընդհանուր]] և [[մասնավոր]] դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական [[առարկա]]յով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «[[Դիդակտիկա]]» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում: [[Վ. Ռատկե]]ն (1571-1635թվականներին) և [[Յան Ամոս Կոմենսկի]]ն (1652-1670)՝ հենվելով դեռևս [[Հին Հունաստան]]ում կիրառվող՝ «[[դիդասկոս]]», «[[դիդասկալ]]» ([[ուսուցիչ]], [[ուսուցանել]]) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «[[ուսուցանելու արվեստ]]»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների [[տարիքային]]-[[հոգեբանական]] [[առանձնահատկություններ]]ին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ [[Կոմենսկի]]ն զարգացրել է [[ընդհանուր կրթություն|ընդհանուր կրթության]] գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր [[մեթոդ]]ներ, հիմնավորել գիտակցականության, [[զննականություն|զննականության]], մատչելիության, [[հաջորդականություն|հաջորդականության]] և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «[[ոսկե կանոն]]ներ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ [[վերացական]]ի, [[ծանոթ]]ից՝ [[անծանոթ]]ին և այլն։


Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան [[«Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ»]] (16361), [[«Զննական աշխարհ նկարներով»]] (1658) դասագրքերում: [[Կոմենսկի|Կոմենսկու]] դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է [[բնահարմարություն|բնահարմարության]] սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում [[սենսուալիստական]] են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: [[Կոմենսկի |Կոմենսկու]] հայացքները XVIII-XX դարերին զարգացրին [[Ի. Պեստալոցցի]]ն, [[Ա. Դիստերվեգ]]ը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»։
Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան [[«Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ»]] (16361), [[«Զննական աշխարհ նկարներով»]] (1658) դասագրքերում: [[Կոմենսկի|Կոմենսկու]] դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է [[բնահարմարություն|բնահարմարության]] սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում [[սենսուալիստական]] են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: [[Կոմենսկի |Կոմենսկու]] հայացքները XVIII-XX դարերին զարգացրին [[Ի. Պեստալոցցի]]ն, [[Ա. Դիստերվեգ]]ը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»։

03:45, 9 փետրվարի 2020-ի տարբերակ

Դիդակտիկա (հունարեն՝ διδακτικός-ուսուցանող), մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի ընդհանուր և մասնավոր դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական առարկայով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «Դիդակտիկա» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում: Վ. Ռատկեն (1571-1635թվականներին) և Յան Ամոս Կոմենսկին (1652-1670)՝ հենվելով դեռևս Հին Հունաստանում կիրառվող՝ «դիդասկոս», «դիդասկալ» (ուսուցիչ, ուսուցանել) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «ուսուցանելու արվեստ»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ Կոմենսկին զարգացրել է ընդհանուր կրթության գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր մեթոդներ, հիմնավորել գիտակցականության, զննականության, մատչելիության, հաջորդականության և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «ոսկե կանոններ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ վերացականի, ծանոթից՝ անծանոթին և այլն։

Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (16361), «Զննական աշխարհ նկարներով» (1658) դասագրքերում: Կոմենսկու դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է բնահարմարության սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում սենսուալիստական են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: Կոմենսկու հայացքները XVIII-XX դարերին զարգացրին Ի. Պեստալոցցին, Ա. Դիստերվեգը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»։

Պեստալոցցին ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների զգայական ընկալումը, կարևորում զննականության դիդակտիկական սկզբունքը և երեխաների դիտունակության զարգացումը: «Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար» (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի սկզբին մանկավարժներ Օ. Վլիմանը, Պ.Ֆ. Կապտերնը և այլք դիդակտիկան դիտում էին որպես կրթության տեսություն, իսկ Մ.Ի. Դեմկովը, Ֆ. Պաուլսենը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն: Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ Կ. Ուշինսկին (1821-1870 թվականներ) հիմնավորեց ուսուցման և կրթության տեսությունը: Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր մատերիալիստական փիլիսոփայական գաղափարների, դաստիարակության ժողովրդայնության սկզբունքի, մանկավարժական հոգեբանության և ֆիզիոլոգիայի վրա: Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց միասնությունը: Ժողովրդական տարրական դպրոցի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը: Նա ուսուցման դաստիարակող սկզբունքի ջատագով էր: Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին Ն. Բունակովը, Ն. Կորֆը, Վ. Վոդովոզովը, Դ. Սեմյոնովը, Լ. Մոձալևսկին և ուրիշներ: Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ Վ. Բելինսկին, Ա. Գերցենը, Ն. Դոբրոլյուբովը, Ն. Չերնիշևսկին: Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ Մ. Լոմոնոսովը, Ն. Լոբաչևսկին, Ա. Ստոլետովը, Կ. Տիմիրյազևը, Դ. Մենդելեևը, Ն. Ժուկովսկին և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի մեթոդիկայի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն Խ. Աբովյանը, Ն. Զարյանը, Ղ. Աղայանը, Ս. Մանդինյանը, Հ. Հինդլյանը, Ի. Հարությունյւանը և ուրիշներ:

Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի մեթոդաբանությունը հիմնվում է մարքս-լենինյան աշխարհայացքի վրա: Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, Ա. Մակարենկոն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին սովետական դիդակտիկայի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեյցարիա) և ուրիշներ: Բուրժուական մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, համակարգված ուսուցման ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է էկլեկտիզմը, ուտիլիտարիզմը, համակարգված գիտելիքների անհրաժեշտության ժխտումը:

Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է կրթության բովանդակությունը նրա տարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում ուսուցման սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ գիտական դիտողականություն, զրույց, մանկավարժական էքսպերիմենտ, դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, անկետային մեթոդ: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն մոդելավորման մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և գենետիկական վերլուծության բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է սոցիոլոգիայի, կիբեռնետիկայի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական հոգեբանության, բարձրագույն նյարդային համակարգի գործունեության, տարիքային ֆիզիոլոգիայի և այլ գիտությունների նորագույն տվյալներին:

Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման ձևերն ու եղանակները։ Շատ մանկավարժներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։

Աղբյուրներ

  • Ա. Մովսիսյան, «Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության»
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977 թվական