«Պարոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 49. Տող 49.
[[Կատեգորիա:Հայերենի հարգալից դիմելաձևեր]]
[[Կատեգորիա:Հայերենի հարգալից դիմելաձևեր]]
[[Կատեգորիա:Հայկական մշակույթ]]
[[Կատեգորիա:Հայկական մշակույթ]]
[[Կատեգորիա:Հայ ազնվականություն]]
[[Կատեգորիա:Հայերեն բառեր և արտահայտություններ]]
[[Կատեգորիա:Հայերեն]]

13:17, 7 փետրվարի 2020-ի տարբերակ

Պարոն, հայերենի հարգալից դիմելաձևի համակարգում ընդունված բառ[1][2], որը կրում է «հարգարժան այր» իմաստը[փա՞ստ]: Տղամարդու պատվավոր անվանում, որն ունի երկու իմաստ՝ կոչում և դիմելաձև[3][4]։

Ծագում

Հայերենում «պարոն» բառը առաջին անգամ գործածվել է Կիլիկյան Հայաստանում, ունենալով «իշխան, մեծավոր» իմաստը: Բառը առաջացել է ֆրանսերեն «բարոն»[5][6] (ֆր.՝ Baron, թարգ.՝ «իշխանավոր») բառից, որն էլ իր հերթին ծագում է գերմաներեն baro «ազատ մարդ» նշանակությունից[6]: Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է որպես ազնվական կալվածատիրոջ տիտղոս (բարոն)[2]: Հետագայում արևմտահայերը գրել են «պարոն» և կարդացել «բարոն»: Ժամանակակից արևելահայերենում գրվում և կարդացվում է «պարոն»[1]:

Տիտղոս

Եզրույթը լայն տարածում է ստացել Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Այն փոխառվել է հին ֆրանսերենից (baron)։ Նշանակել է հողամասի ազնվական-սեփականատեր[4]։

Դիմելաձև

Հայաստանում պարոնը տղամարդուն քաղաքավարի դիմելու ձև է։ Սովորաբար այսպես դիմում են պետին կամ կոչումով ավագին, ինչպես նաև այն դեպքում, երբ զրուցակցի անունը հայտնի չէ։ Կնոջը համապատասխան դիմելու ձևն է՝ տիկին (ռուս.՝ тикин)[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Վաչագան Սարգսյան, Հայերենը ափի մեջ, Երևան, «9-րդ հրաշալիք», 2005։
  2. 2,0 2,1 Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։
  3. 3,0 3,1 Рубен Казарян, Генрик Аветисян Словарь среднеармянского языка. — 2-е издание. — Ереван. — С. 648-649.
  4. 4,0 4,1 Рачья Ачарян Этимологический словарь армянского языка. — 2-е издание. — Ереван. — С. 65–66.
  5. Գևորգ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2010։
  6. 6,0 6,1 Հրաչեայ Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Երևան, 1926։