«Կանան Դևի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 197. Տող 197.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Դևի, Կանան}}
{{DEFAULTSORT:Դևի, Կանան}}

[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]

08:52, 7 փետրվարի 2020-ի տարբերակ

Կանան Դևի
բենգալերեն՝ কানন দেবী
Ծնվել էապրիլի 22, 1916(1916-04-22)
ԾննդավայրՀոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1992(1992-07-17)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ
kanandevi.com

Կանան Դևի (բենգալերեն՝ কানন দেবী, անգլ.՝ Kanan Devi, ապրիլի 22, 1916(1916-04-22), Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 17, 1992(1992-07-17)[1], Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և երգչուհի[2]: Եղել է հնդկական կինոյի վաղ շրջանի ատղերից, շատերի կողմից համարվել բենգալական կինոյի առաջին աստղը: Իսկ երգելու նրա ոճը, որ սովորաբար արագ տեմպ ուներ, օգտագործվել է Կալկաթայի «Նոր թատրոններ» անվանումը կրող կինոստուդիայի հանրահայտ մի շարք հիթերում:

Բիրեն Սիրկարի «Նոր թատրոններ» ստուդիայում նկարահանված ֆիլմերը նրան բերել են սուպերհիթերի երգչուհու համարում, նրա մասնակցությամբ կինոնկարներըը ցուցադրվել են լեփ-լեցուն դահլիճներում[3]: Ուր էլ գնար, նրան ուղեկցում էր երկրպագուների բազմամարդ բանակը: «Նոր թատրոններ» ստուդիայում 1937 թվականին կինոռեժիսոր Բարուայի նկարահանած «Մուքթի» ֆիլմում Կանան Դևին կատարել է գլխավոր հերոսուհու դերը, և շատերը այդ դերակատարումը համարում են նրա լավագույն աշխատանքը այդ կինոստուդիայում: Այդտեղ, դրանից բացի, նկարահանվել է Վիդյապատի, Սաատի (1938), Փողոցային երգիչը (1938), Սապերա (1939), Ջավանի Քի Ռիիթ (1939), Փարաջայ (1939), Աբինեթրի (1940), Լագան (1941), Փարիչայ (1941), Ջավաբ (1942) և այլ ֆիլմերում: Հենց այդ ժամանակներից է, որ հայտնի է դարձել նախ՝ որպես Կանան Բալա[2], ապա՝ որպես Կանան Դևի:

Կենսագրություն

Կանանը ծնվել է 1916 թվականի ապրիլի 22-ին, Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիայի Հաորա քաղաքում: Եղել է Ռաթան Չանդրա Դասի և Ռաջոբալայի որդեգիրը: Հայրացուն մահացել է, երբ նա դեռ մանուկ է եղել, ու խորթ մոր հետ հայտնվել են նյութական ծանր վիճակում: Ընտանիքի բարեկամներից մեկի միջնորդությամբ տասնամյա Կանանը մի փոքրիկ դեր է ստացել Madan Theaters / Jyoti Studios կինոստուդիայում այդ ժամանակ նկարահանվող «Ջայդև» կինոնկարում: Դրան հաջորդել են նկարահանումները «Սանկարաչարյա» ֆիլմում, որով էլ դրվել է նրա՝ որպես կինոդերասանուհու և երգչուհու կարիերայի հիմքը, կարիերա, որը նրան ցնցոտիներից հասցրել է մեծահարուստի կարգավիճակի: Իր կյանքի ուշագրավ և ուսանելի պատմությունը Կանանը հետագայում շարադրել է Sabaray Ami Nami ինքնակենսագրական գրքում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կրթություն է ստացել իր բնօրրանի Սուրբ Ագնես վանքի դպրոցում, սակայն չի ավատել այն: Իսկ երգեցողության դասեր առել է Հնդկաստանում լայն ճանաչում ստացած վարպետ երաժիշտներ Ալլա Ռախայից, Բհիշմադև Չաթերջիից, Ռաբինդրա Սանջիթից, Անադի Դասթիդարից: Կինոյում աշխատակցել է հնդկական կինեմատոգրաֆի այնպիսի մեծանուն գործիչների հետ, ինչպես՝ Ք. Լ. Սայգալը, Փանքաջ Մուլիքը, Փրամաթեշ Բարուան, Փահարի Սանյալը, Չաբի Բիսվասը, Աշոկ Կումարը...

1926-1932 թթ. Կանան Դևին աշխատել է Madan Theatres, 1933-1936 թթ.՝ Radha Films, 1937-1941 թթ.՝ New Theatres, 1942-1948 թթ.` MP Productions կինոստուդիաներում: 1949 թվականին հիմնադրել է իր սեփական կինոստուդիան, որտեղ շարունակել է նկարահանվել մինչև 1965 թվականը: Հիսունից ավելի հիշարժան դերակարարումներ, մեծ ժողովրդականություն վայելող բազմաթիվ երգերի ձայնագրություններ. ահա նրա ստեղծագործական տասյակ տարիների աշխատանքի արդյունքը: Հնդկական կինոյի և երաժշտական արվեստի զարգացման ասպարեզներում ներդած նշանակալի ավանդի համար Կանան Դևին արժանացել է մի շարք պարգևների:

Դևիի դիմապատկերով նամականիշը

1942 և 1943 թվականներին նրան BFJA մրցանակներ են շնորհվել որպես լավագույն դերասանուհու՝ «Փարիչայա» և «Շեշ Ութար» ֆիլմերի գլխավոր հերոսուհիներին վարպետորեն ու տպավորիչ կերպով մարմնավորելու համար: 1968 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի Հանրապետության Պադմա Շրի շքանշանով, 1976-ին՝ Dadasaheb Phalke-ով: Հայրենի երկրում 2011 թվականին թողարկվել է նրա դիմապատկերը կրող փոստային դրոշմանիշ:

Ֆիլմագրություն

Դերասանուհի

Տարին Ֆիլմի վերնագիրը Ռեժիսորը Դերը Նշումներ
1926 Ջոյդև Jyotish Bannerji Դերասանուհի
1927 Շանկարաչարյա D.G. Kali Prasad
1931 Ռիշիր Փրեմ Jyotish Bannerji Դերասանուհի
1931 Ջորե բարաթ Jyotish Bannerji Դերասանուհի Կարճամետրաժ
1932 Բիշնումայա Jyotish Bandyopadhyay Դերասանուհի
1932 Փրալադ Priyanath Ganguly Դերասանուհի
1932 Վիշնու Մայա Jyotish Bannerji Դերասանուհի
1933 Սրի Գուրանգա Prafulla Ghosh Դերասանուհի
1933 Չար Դարվեշ Prafulla Ghosh Դերասանուհի Ֆանտաստիկ
1934 Մաա Prafulla Ghosh Դերասանուհի
1934 Հարի Բհակթի Prafulla Ghosh Դերասանուհի
1935 Կանտահար Jyotish Bannerji Դերասանուհի
1935 Manmoyee օրիորդաց դպրոցը Jyotish Bannerji Դերասանուհի
1935 Բասաբդատա Satish Dasgupta Դերասանուհի
1936 Բիշաբրիկշա Phani Burma Դերասանուհի
1936 Կրիշնա սուդամա Phani Barma Դերասանուհի
1936 Խոոնի Կաուն G. R. Sethi Դերասանուհի
1936 Մաա Prafulla Ghosh Դերասանուհի
1937 Վիդյապատի Debaki Bose Դերասանուհի
1937 Մուքթի Pramathesh Chandra Barua Դերասանուհի
1937 Վիդյապատի հինդի լեզվով Debaki Bose Դերասանուհի
1937 Բիդյապատի (բենգալերեն) Debaki Bose Դերասանուհի
1938 Սատի Phani Majumdar Դերասանուհի
1938 Փողոցային երգիրը Phani Majumdar Դերասանուհի
1939 Սափերա Debaki Bose Դերասանուհի
1939 Ջավանի Քի Ռաաթ Hemchandra Chunder Դերասանուհի
1939 Սափուրեյ Debaki Bose Դերասանուհի
1940 Փարաջայ Hemchandra Chunder Դերասանուհի
1940 Հաար Ջիթ Amar Mullick Դերասանուհի
1940 Աբինեթրի Amar Mullick Դերասանուհի
1941 Փարիչայ Nitin Bose Դերասանուհի
1941 Լագան Nitin Bose Դերասանուհի
1942 Շեշ Ութար Pramathesh Chandra Barua Դերասանուհի
1942 Ջավաբ Pramathesh Chandra Barua Դերասանուհի
1943 Jogajog Sushil Majumdar Դերասանուհի
1943 Ջոգաջոգ Sushil Majumdar Դերասանուհի
1944 Բիդաշինի Premendra Mitra Դերասանուհի
1945 Path Bendhe Dilo Premendra Mitra Դերասանուհի
1945 Բանփուլ Niren Lahiri Դերասանուհի
1945 Ռաջ Լակշմի Premendra Mitra Դերասանուհի
1946 Թումի Աաար Աամի Apurba Kumar Mitra Դերասանուհի
1946 Կրիշնա Լիլա Debaki Bose Դերասանուհի
1946 Արաբական գիշերներ Niren Lahiri Դերասանուհի
1947 Չանդրասեկհար Debaki Bose Դերասանուհի
1947 Ֆայսլա Apurba Kumar Mitra Դերասանուհի
1948 Բանկալեկա Chitta Bose Դերասանուհի
1948 Անիրբան Soumyen Mukherjee Դերասանուհի
1949 Անանյա Sabyasachi Դերասանուհի
1949 Անուռադհա Pranab Roy Դերասանուհի
1950 Մեջ Դիդի Ajay Kar Դերասանուհի
1952 Դարպաչուրնա Դերասանուհի
1954 Նաբաբիդհան Haridas Bhattacharya Դերասանուհի
1955 Դեբաթրա Haridas Bhattacharya Դերասանուհի
1956 Աշա Haridas Bhattacharya Դերասանուհի
1959 Indranath Srikanta O Annadadidi Haridas Bhattacharya Դերասանուհի

Երգչուհի

  1. Asha (1956)
  2. Debatra (1955)
  3. Naba Bidhan (1954)
  4. Darpachurna (1952)
  5. Mejdidi (1950)
  6. Ananya (1949)
  7. Anirban (1948)
  8. Bankalekha (1948) ... a.k.a. Ծուռումուռ գրվածք
  9. Faisla (1947)
  10. Chandrashekhar (1947)
  11. Arabian Nights (1946)
  12. Krishna Leela (1946) ... a.k.a. Radha Krishna Prem ... a.k.a. Կրիշնայի պատմությունը
  13. Tum Aur Main (1946)
  14. Tumi Aar Aami (1946)
  15. Ban Phool (1945)
  16. Path Bendhe Dilo (1945)
  17. Rajlaxmi (1945)
  18. Bideshini (1944)
  19. Jogajog (1943)
  20. Jawab (1942) ... a.k.a. Shesh Uttar (India: Bengali title) ... a.k.a. Վերջին պատասխանը
  21. Lagan (1941)
  22. Parichay (1941) ... a.k.a. Ծանոթություն ... a.k.a. Ամուսնություն
  23. Abhinetri (1940)
  24. Haar Jeet (1940)
  25. Jawani Ki Reet (1939)
  26. Parajay (1939)
  27. Sapera (1939) ... a.k.a. Օձեր հմայողը
  28. Sapurey (1939) (playback singer) ... a.k.a. Օձեր հմայողը
  29. Bidyapati (1937)
  30. Mukti (1937/I) ... a.k.a. Ազատություն ... a.k.a. Հոգու ազատագրումը
  31. Mukti (1937/II)
  32. Vidyapati (1937)
  33. Bishabriksha (1936) ... a.k.a. Թույնի ծառը
  34. Krishna Sudama (1936) ... a.k.a. Կրիշնա և Սուդամա
  35. Manmoyee Girls School (1935)
  36. Maa (1934)
  37. Char Darvesh (1933) ... a.k.a. Արաբստանի վաճառականը
  38. Vishnumaya (1932) ... a.k.a. Վիշնուի արածները
  39. Jore Barat (1931)
  40. Prahlad (1931/I)

Պրոդյուսեր

  1. Աբհայա օ Սրիկանտա (1965)
  2. Indranath Srikanta O Annadadidi (1959)
  3. Ռաջլակշմի օ Սրիկանտա (1958)
  4. Անդհարե Ալո (1957)
  5. Աշա (1956)
  6. Դեբաթրա (1955)
  7. Նաբա Բիդհան (1954)
  8. Դարպաչուրնա (1952)
  9. Մեջդիդի (1950)
  10. Անանյա (1949)
  11. Բամուներ Մեյե (1949)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Ashish Rajadhyaksha; Paul Willemen; Professor of Critical Studies Paul Willemen (10 July 2014). Encyclopedia of Indian Cinema. Routledge. էջ 88. ISBN 978-1-135-94318-9. Վերցված է 28 February 2015-ին.
  3. Ganesh Anantharaman (January 2008). Bollywood Melodies: A History of the Hindi Film Song. Penguin Books India. էջեր 3–. ISBN 978-0-14-306340-7. Վերցված է 28 February 2015-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանան Դևի» հոդվածին։