«Ռիալտո (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 81.16.9.186 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Աշբոտ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Ռիալտո (այլ կիրառումներ)}}
{{Այլ կիրառումներ|Ռիալտո (այլ կի
{{Տեղեկաքարտ Կամուրջ
|անվանում = Ռիալտո
|բնօրինակ անվանում = Ponte di Rialto
}}

[[Պատկեր:Rialto bridge.jpg|մինի|200px]]
[[Պատկեր:Rialto Bridge.jpg|մինի|200px|աջից]]
'''Ռիալտոյի կամուրջը''' ({{lang-it|Ponte di Rialto}}), [[Վենետիկ]]ի ([[Իտալիա]]) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։


== Պատմություն ==
== Պատմություն ==

17:00, 4 փետրվարի 2020-ի տարբերակ

{{Այլ կիրառումներ|Ռիալտո (այլ կի

Պատմություն

Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։

1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։

Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։

Կամուրջը ներկայում

Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։

կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Ռիալտոյի կամուրջը քնարերգությունում

Կամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում՝

Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը - գետ գիշերվա

Եվ հակինթներ` ականջին...
- [1]

Ծանոթագրություններ