«Կապանի վնասում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ | abovestyle = background-color: {{{Background|lightgrey}}} | above = <big>{{#if:{{{անվանում|}}}|{{{անվանում|}}}|{{PAGENAMEBASE|{{PAGENAME}...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
| abovestyle = background-color: {{{Background|lightgrey}}}
| above = <big>{{#if:{{{անվանում|}}}|{{{անվանում|}}}|{{PAGENAMEBASE|{{PAGENAME}}}}}}{{#if: {{{լատիներեն անվանում|}}}</big>|<br /><small>{{{լատիներեն անվանում|}}}}}</small>
|image = {{wikidata/p18|{{{պատկեր|}}}|size={{{imagesize|250x350px}}}|alt={{{alt|}}}}}
|imagestyle = padding-bottom:0.5em;
|caption = <div style="padding-top:0.3em; line-height:1.2em;"><!--
-->{{{նկարագրում|}}}</div>
|headerstyle = text-align:center; background-color:#eee;
|labelstyle = text-align:right; background-color:#eee;
|datastyle = line-height:1.3em; vertical-align:middle;
| label1 = Տեսակ
| data1 = {{wikidata|p31|{{{տեսակ|}}}}}
| label3 = Պատճառ
| data3 = {{wikidata|p828|{{{պատճառ|}}}}}
| label5 = Փոխանցման ձև
| data5 = {{wikidata|p1060|{{{փոխանցման ձև|}}}}}
| label6 = Հիվանդության ախտանշաններ
| data6 = {{wikidata|p780|{{{ախտանիշ|}}}}}
| label7 = Հետևանք
| data7 = {{wikidata|p1542|{{{հետևանք|}}}}}
| label8 = Վնասում է
| data8 = {{wikidata|p689|{{{վնասում է|}}}}}
| label9 = Վարակ տարածող
| data9 = {{wikidata|p1605|{{{վարակ տարածող|}}}}}
| label10 = Օժանդակող գործոն
| data10 = {{wikidata|p1479|{{{օժանդակող տարածող|}}}}}
| label11 = Բուժաքննություն
| data11 = {{wikidata|p923|{{{բուժաքննություն|}}}}}
| label12 = Բժշկական մասնագիտություն
| data12 = {{wikidata|p1995|{{{մասնագիտություն|}}}}}
| label13 = Հայտնաբերող
| data13 = {{wikidata|p61|{{{հայտնաբերող|}}}}}
| label14 = ՀՄԴ-9
| data14 = {{wikidata|p493|{{{ՀՄԴ9|}}}}}
| label15 = [[Հիվանդությունների_միջազգային_դասակարգում#Արտաքին_հղումներ|ՀՄԴ-10]]
| data15 = {{wikidata|p494|{{{ՀՄԴ10|}}}}}
| label24 = Անվանվել է
| data24 = {{wikidata|p138|{{{անվանվել է|}}}}}
| label25 = Հոմանիշներ
| data25 = {{{հոմանիշներ|}}}
| label26 = Ռիսկի գործոններ
| data26 = {{{ռիսկ|}}}
| label27 = Ախտորոշում
| data27 = {{{ախտորոշում|}}}
| label28 = Տարբերակիչ ախտորոշում
| data28 = {{{տարբերակում|}}}
| label29 = Բուժում
| data29 = {{wikidata|p924|{{{բուժում|}}}}}
| label30 = Բարդություններ
| data30 = {{{բարդություն|}}}
| label31 = Կանխարգելում
| data31 = {{{կարբերակում|}}}
| label32 = Հաճախություն
| data32 = {{{հաճախություն|}}}
| label33 = Մահացություն
| data33 = {{{մահացություն|}}}
| label34 = Սկիզբը
| data34 = {{{սկիզբը|}}}
| label35 = Տևողություն
| data35 = {{{տևողություն|}}}
| label36 = Կանխատեսում
| data36 = {{{կանխատեսում|}}}
| label37 = Հանդիպման հաճախականություն
| data37 = {{{հաճախականություն|}}}
| label38 = Մահերի քանակ
| data38 = {{{Մահերի քանակ|}}}
| belowstyle = border-top:1px solid #DDD; background:#eaeaea;
| below = {{#if:{{wikidata|P373|{{{Վիքիպահեստ|}}}}}|{{wikidata/p373|{{{Վիքիպահեստ|}}}}} Վիքիպահեստում}}
}}{{Կատեգորիան միայն հոդվածներում|Հիվանդություններ այբբենական կարգով}}<noinclude>{{doc}}</noinclude>


'''Կապանի վնասում''' է կոչվում [[Կապաններ|կապանի]] [[Գերձգվածություն|գերձգվածությունը]], մասնակի պատռվածքը կամ լրիվ պատռվածքը, որը հաճախ առաջանում է [[Տրավմա|տրավմայի]] հետևանքով, կամ երբ գերազանցվում է հոդի շարժումների նորմալ ծավալը: Կապանների վնասման ծանրությունը տարբեր է՝ մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն լավացող թեթև վնասվածքից մինչև կապանների պատռվածք, որի դեպքում պահանջվում է կապանի վիրահատական վերականգնում և որոշ ժամանակով [[անշարժացում]]: Կապանի վնասումները կարող են տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն ամենից հաճախ դիտվում են [[Կոճ (անատոմիա)|կոճի]] և [[Դաստակ (կազմախոսական)|դաստակի]] շրջանում:<ref>{{cite web | title = Sprained Joints | url = http://chestofbooks.com/health/reference/Home-Cyclopedia-Of-Health-And-Medicine/Sprained-Joints.html | access-date = 16 February 2010 | work = Free Books }}</ref> Նմանատիպ վնասվածքներ կարող են առաջանալ ոչ միայն կապաններում, այլև [[Մկաններ|մկաններում]] և [[Ջիլ (անատոմիա)|ջլերում]]:
'''Կապանի վնասում''' է կոչվում [[Կապաններ|կապանի]] [[Գերձգվածություն|գերձգվածությունը]], մասնակի պատռվածքը կամ լրիվ պատռվածքը, որը հաճախ առաջանում է [[Տրավմա|տրավմայի]] հետևանքով, կամ երբ գերազանցվում է հոդի շարժումների նորմալ ծավալը: Կապանների վնասման ծանրությունը տարբեր է՝ մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն լավացող թեթև վնասվածքից մինչև կապանների պատռվածք, որի դեպքում պահանջվում է կապանի վիրահատական վերականգնում և որոշ ժամանակով [[անշարժացում]]: Կապանի վնասումները կարող են տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն ամենից հաճախ դիտվում են [[Կոճ (անատոմիա)|կոճի]] և [[Դաստակ (կազմախոսական)|դաստակի]] շրջանում:<ref>{{cite web | title = Sprained Joints | url = http://chestofbooks.com/health/reference/Home-Cyclopedia-Of-Health-And-Medicine/Sprained-Joints.html | access-date = 16 February 2010 | work = Free Books }}</ref> Նմանատիպ վնասվածքներ կարող են առաջանալ ոչ միայն կապաններում, այլև [[Մկաններ|մկաններում]] և [[Ջիլ (անատոմիա)|ջլերում]]:

17:03, 27 հունվարի 2020-ի տարբերակ

Կապանի վնասում
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9848.9
ՀՄԴ-10T14.3
 Sprains Վիքիպահեստում

Կապանի վնասում է կոչվում կապանի գերձգվածությունը, մասնակի պատռվածքը կամ լրիվ պատռվածքը, որը հաճախ առաջանում է տրավմայի հետևանքով, կամ երբ գերազանցվում է հոդի շարժումների նորմալ ծավալը: Կապանների վնասման ծանրությունը տարբեր է՝ մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն լավացող թեթև վնասվածքից մինչև կապանների պատռվածք, որի դեպքում պահանջվում է կապանի վիրահատական վերականգնում և որոշ ժամանակով անշարժացում: Կապանի վնասումները կարող են տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն ամենից հաճախ դիտվում են կոճի և դաստակի շրջանում:[1] Նմանատիպ վնասվածքներ կարող են առաջանալ ոչ միայն կապաններում, այլև մկաններում և ջլերում:

Նշաններ և ախտանիշներ

  • Ցավ
  • Այտուց
  • Սալջարդի նշաններ
  • Հոդերում շարժումների նվազում
  • Կապանի պատռվածքի դեպքում կարող է նաև լսվել ճայթյունանման ձայն
  • Վնասված վերջույթի ֆունկցիայի խանգարում

Պատճառներ

Որպես օրենք՝ կապանների վնասումները տեղի են ունենում, երբ գերազանցվում է տվյալ հոդի շարժումների նորմալ, ֆունկցիոնալ ծավալը:

Կապանային վնասում դաստակի շրջանում: Վնասվածքն առաջացել է սահադաշտում չմուշկներով սահելիս վայր ընկնելու հետևանքով

Կա մի քանի գործոն, որոնց դեպքում բարձրանում է կապանների վնասման ռիսկը: Որպես օրենք, կապանների վնասումներն առաջանում են որպես մկանների գերհոգնածության հետևանք: Կապանների վնասումներ բավականին հաճախ հանդիպում են, երբ հիպոդինամիկ՝ քիչ շարժուն ապրեկալերպ վարող անձինք կտրուկ անցնում են ֆիզիկական ծանրաբեռնման: Չնայած որ գիտական տվյալների պակասին՝ սովորաբար համարվում է, որ մարզիկների մոտ կապանների վնասումներ սովորաբար առաջանում են, երբ նրանք բավարար չափով չեն նախապատրաստվում ֆիզիկական ծանրաբեռնմանը: [փա՞ստ] Համարվում է, որ այդ նախապատրաստումը հոդերում բարելավում է արյան շրջանառությունը և հոդը դարձնում ավելի ճկուն:[փա՞ստ]

Ախտորոշում

Կապանների վնասվածքի ախտորոշումը հաճախ բավական ճշգրտորեն կարելի է իրականացնել ֆիզիկալ զննման միջոցով՝ հիմնվելով կլինիկական պատկերի և վնասվածքի առաջացման մեխանիզմի վրա: Երբեմն նաև կատարվում է ռենտգենոգրաֆիա՝ կոտրվածքի առկայությունը բացառելու նպատակով: Որոշ դեպքերում, մասնավորապես՝ երբ վնասվածքի լավացումը երկարաձգվում է կամ չի դիտվում ակնկալվող արդյունքը, ապա կապանի և շրջակա փափուկ հյուսվածքների վիճակը գնահատելու համար կատարվում է նաև մագնիսառեզոնանսային շերտագրություն:[2]

Դասակարգում

  1. Առաջին աստիճանի վնասում (թեթև) – երբ կապանը կազմող թելերը ձգվում են, սակայն պատռվածք չի առաջանում: Այլ կերպ անվանվում է գերձգվածություն:
  2. Երկրորդ աստիճանի վնասում (միջին) – կապանի մասնակի պատռվածք: Կարող են պատռված լինել կապանը կազմող թելերի 1/3-ը, կամ գրեթե բոլորը:
  3. Երրորդ աստիճանի վնասում (ծանր) – կապանի լրիվ պատռվածքն է, որի դեպքում նաև երբեմն լինում է այսպես կոչված պոկումային կոտրվածք, երբ կապանի ծայրին ամրացված ոսկրի բեկորն ուժի ազդեցության տակ կոտրվում և առանձնանում է ոսկրից:
Կապանի վնասում ցույց տվող եռաչափ անիմացիայից դրվագ

Վնասվածքի մեջ ներգրավված շրջաններ

Չնայած որ կապանի վնասում կարող է տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն առավել հաճախ հանդիպող լոկալիզացիաները հետևյալն են՝

Բուժում

Բուժման մոտեցումը կախված է վնասվածքի ծանրության աստիճանից և լոկալիզացիայից՝ տեղակայումից: Ցավը թեթևացնելու համար կարող են օգտակար լինել տարբեր դեղամիջոցներ, ինչպիսիք են ՈՍՀԲԴ-ները (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ): Համարվում է, որ տեղային ՈՍՀԲԴ-ները մոտավորապես նույնքան արդյունավետ են, ինչքան ներքին ընդունման ՈՍՀԲԴ-ները:[3]: Կապանների վնասումների բուժման հիմնական սկզբունքներն են՝

  • Պաշտպանել վնասման տեղամասը կրկնվող վնասվածքներից[4]:
  • Հանգիստ: Վնասման տեղամասին հարկավոր է հանգիստ, այսինքն՝ պետք է խուսափել այդ տեղամասում ֆիզիկական ծանրաբեռնումից և ուժի ազդեցությունից: Օրինակ՝ կոճի շրջանում կապանային վնասման դեպքում պետք է որոշակի ժամանակ հնարավորինս խուսափել քայլելուց:[5]
  • Սառույց: Վնասման տեղամասին անհրաժեշտ է անմիջապես տեղադրել սառցեպարկ՝ այտուցը և ցավը նվազեցնելու նպատակով: Այն կարելի է տեղադրել օրը 3-4 անգամ, ամեն անգամ 10-15 րոպե տևողությամբ: Սառույցի օգտագործումը կարելի է զուգակցել էլաստիկ բինտավորմամբ, ինչը ևս կնպաստի այտուցի նվազմանը և վնասված կապանի վրա ծանրաբեռնվածության թեթևացմանը:[5] Սառույցը նաև արդյունավետ է ցավը բթացնելու համար, սակայն միայն կարճ ժամանակով (ոչ ավել, քան 20 րոպե): [6] 20 րոպեից ավել սառույցի կիրառումը կարող է նվազեցնել դեպի վնասվածքի շրջան արյունահոսքը և դանդաղեցնել լավացման գործընթացը:
  • Կոմպրեսիա: Վնասվածքի շրջանի անշարժացման և վնասված կապանի վրա ծանրաբեռնվածության նվազեցման նպատակով հարկավոր է օգտագործել բինտեր, անշարժացնող կապեր կամ էլաստիկ բինտեր: Վնասվածքի շրջանի էլաստիկ բինտավորման ընթացքում հարկավոր է ավելի շատ ճնշում գործադրել դիստալ հատվածում, և աստիճանաբար ճնշումը նվազեցնել դեպի սիրտ տանող ուղղությամբ. սա արվում է այն նպատակով, որ հեշտացվի կուտակվող հեղուկի հետհոսքը դեպի արյան շրջանառություն՝ այսպիսով խուսափելով այտուցի առաջացումից: Սակայն շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ կոմպրեսիան չվնասի վերջույթի արյունամատակարարմանը:[5]
  • Բարձր դիրք: Վնասվածքի տեղամասին բարձր դիրք տալը (մարմնի մյուս մասերի դիրքի համեմատ) նույնպես նպաստում է այտուցի նվազեցմանը:[5]

Ոչ վիրահատական բուժման մեթոդներից են պասիվ շարժումներ ապահովող սարքավորումները, որոնք երբեմն օգտագործվում են հատուկ կրիոմանժետների հետ մեկտեղ. վերջիններս ապահովում են միաժամանակ սառեցում և կոմպրեսիա՝ հաջող կերպով նվազեցնելով այտուցը և մեծացնելով շարժումների ծավալը:[7] Այտուցի նվազումից անմիջապես հետո ուժի և ֆունկցիայի վերականգնմանն ուղղված վարժություններին անցնելը նույնպես նպաստում է տվյալ հոդում շարժումների ծավալի մեծացմանը:[7]

Սառույցի և կոմպրեսիայի օգտագործումը (սառը կոմպրեսիոն թերապիա) լիովին չի կասեցնի այտուցի և ցավի առաջացումը, սակայն կնպաստի լավացման ընթացքում դրանց հնարավորինս նվազեցմանը: Այտուցների առաջացման խնդրին հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել. դրանց նվազեցումն անչափ կարևոր է լավացման գործընթացի համար, քանի որ այտուցի դեպքում ավելորդ հեղուկը կարող է կուտակվել վնասվածքի շրջանում և պատճառ դառնալ հետագա բարդությունների:

Որոշ ժամանակ անց հոդում շարժումները պետք է արդեն ակտիվացնել, թեթև դեպքերում՝ վնասվածքից 1-3 օր անց:[8] Երբեմն հարկ է լինում կիրառել հատուկ վարժություններ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել ուժը և նվազեցվի հետագայում անցանկալի բարդությունների առաջացման ռիսկը: Հաճախ անհրաժեշտ է լինում նաև վնասվածքի շրջանում օգտագործել էլաստիկ բինտեր կամ օրթեզներ, որոնք պաշտպանում են հոդը կրկնակի վնասվածքներից:[8]

Ֆունկցիոնալ ռեաբիլիտացիա

Կապանների վնասման դեպքում անշարժացման ժամկետների ավելորդ երկարաձգումը դանդաղեցնում է լավացման գործընթացը, քանի որ այն սովորաբար հանգեցնում է մկանների ատրոֆիայի և թուլության: Ցույց է տրվել, որ վնասվածքից հետո ադեկվատ ժամկետներում հնարավորինս շուտ ակտիվացումը նպաստում է լավացման գործընթացին՝ խթանելով հենաշարժիչ համակարգի հյուսվածքներում աճի գործոնների ակտիվացմանը, որը նպաստում է բջիջների պրոլիֆերացիային և արտաբջջային մատրիքսի ռեմոդելավորմանը:[փա՞ստ] Կապանների վնասվածքների դեպքում արդյունավետ ռեաբիլիտացիայի մաս են կազմում հատուկ վարժությունները, որոնք աստիճանաբար մեծացնում են հոդում շարժումների ծավալը և բարձրացնում ծանրաբեռնումը, ինչը նպաստում է մկանների ամրապնդմանը:[փա՞ստ]

Չնայած, որ անշարժացման ժամկետների երկարաձգումը կարող է լավացման գործընթացի վրա բացասական ազդեցություն ունենալ, սակայն, ըստ վերջերս կատարված որոշ հետազոտությունների, հատուկ օրթեզների օգտագործումը կարող է նպաստել լավացմանը՝ մեղմացնելով ցավը և կայունացնելով վնասվածքի շրջանը, ինչը թույլ է տալիս կանխարգելել կապանի հետագա վնասվածքները:[9] Օրթեզների օգտագործման ընթացքում շատ կարևոր է ճիշտ սահմանել գործադրվող ճնշումը, քանի որ, եթե այն չափազանց բարձր լինի, կարող են առաջանալ բարդություններ:[9]

Ծանոթագրություններ

  1. «Sprained Joints». Free Books. Վերցված է 16 February 2010-ին.
  2. Strains and sprains information Mayo Clinic. Retrieved on 2010-01-26
  3. Derry S, Moore RA, Gaskell H, McIntyre M, Wiffen PJ (June 2015). «Topical NSAIDs for acute musculoskeletal pain in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD007402. doi:10.1002/14651858.CD007402.pub3. PMC 6426435. PMID 26068955.
  4. Bleakley CM, O'Connor SR, Tully MA, Rocke LG, Macauley DC, Bradbury I, Keegan S, McDonough SM (May 2010). «Effect of accelerated rehabilitation on function after ankle sprain: randomised controlled trial». BMJ. 340 (may10 1): c1964. doi:10.1136/bmj.c1964. PMID 20457737.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Sprained Ankle». American Orthopedic Foot and Ankle Society. March 2005. Վերցված է 2008-04-01-ին.
  6. Cramer H, Ostermann T, Dobos G (February 2018). «Injuries and other adverse events associated with yoga practice: A systematic review of epidemiological studies». Journal of Science and Medicine in Sport. 21 (2): 147–154. doi:10.1016/j.jsams.2017.08.026. PMID 28958637.
  7. 7,0 7,1 Temponi EF, Saithna A, de Carvalho LH, Teixeira BP, Sonnery-Cottet B (January 2019). «Nonoperative Treatment for Partial Ruptures of the Lateral Collateral Ligament Occurring in Combination With Complete Ruptures of the Anterolateral Ligament: A Common Injury Pattern in Brazilian Jiu-Jitsu Athletes With Acute Knee Injury». Orthopaedic Journal of Sports Medicine. 7 (1): 2325967118822450. doi:10.1177/2325967118822450. PMC 6348520. PMID 30719481.
  8. 8,0 8,1 Ankle Sprains: Healing and Preventing Injury Written by familydoctor.org editorial staff. American Academy of Family Physicians. Reviewed/Updated: 08/06. Created: 01/96
  9. 9,0 9,1 Hsu, Hunter; Siwiec, Ryan M. (2019), «Forearm Splinting», StatPearls, StatPearls Publishing, PMID 29763155, Վերցված է 2019-03-12-ին {{citation}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)