«Իան Սոմերհոլդեր»–ի խմբագրումների տարբերություն
Տող 31. | Տող 31. | ||
'''Իան Սոմերհոլդերը''' ({{ԱԾ}}) [[ամերիկացիներ|ամերիկացի]] [[մոդել]], [[դերասան]] և [[պրոդյուսեր]] է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով [[Դեյմոն Սալվատորե]]ին «[[Վամպիրի օրագրերը]]» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ «[[Կորուսյալները|Կորուսյալներում]]»։ |
'''Իան Սոմերհոլդերը''' ({{ԱԾ}}) [[ամերիկացիներ|ամերիկացի]] [[մոդել]], [[դերասան]] և [[պրոդյուսեր]] է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով [[Դեյմոն Սալվատորե]]ին «[[Վամպիրի օրագրերը]]» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ «[[Կորուսյալները|Կորուսյալներում]]»։ |
||
==Մանկություն և կարիերա== |
== Մանկություն և կարիերա == |
||
Իանը ծնվել և մեծացել է Քովինգտոնում ([[Լուիզիանա]])` Էդնա և Ռոբերտ Սոմերհոլդերների ընտանիքում<ref name=ylk>{{Cite news|last=Knutzen|first=Eirik|coauthors=|title=TV Close-Up: Ian Somerhalder|pages=|publisher=Bend Weekly|date=2007-05-25|url=http://www.bendweekly.com/news/6439.html|accessdate=2010 թ․ նոյեմբերի 20–ին}}</ref>։ 10-13 տարեկան հասակում աշխատել է որպես մոդել, իսկ 17 տարեկանում որոշել է զբաղվել դերասանությամբ։ Իան Սոմերհոլդերը ծնվել է կապալառուի և մասաժիստի ընտանիքում։ Նա ապրում էր ծովեզրյա քաղաք՝ Մոնդեվիլում։ Քաղաքն այնքան փոքր էր, որ անգամ չուներ [[հիվանդանոց]], այդ պատճառով մորը ծննդաբերելու ժամանակ տարել են ուրիշ քաղաք։ Նա ունի մեծ քույր՝ Ռոբին և եղբայր՝ Բոբին։ Երկուսի անունն էլ դրվել է ի պատիվ հոր՝ Ռոբերտի։ Հայրն ունի [[անգլիա]]կան և [[ֆրանսիա]]կան արմատներ, իսկ մայրը՝ [[իռլանդիա|իռլանդ]]ական և [[հնդկաստան|հնդկա]]կան։ Տասը տարեկան հասակում Իանը մոր շնորհիվ մտավ մոդելավորման բիզնես, ամեն տարի նա գնում էր [[Նյու Յորք]] նկարահանումների։ Նա ուներ պայմանագիր երեխաների մոդելավորման գործակալությունների հետ՝ Click, Next, Arlene Wilson։ Մի քանի տարի անց նա հնարավորություն ունեցավ դառնալ եվրոպական մոդել, նա եղավ [[Փարիզ]]ում, [[Լոնդոն]]ում և [[Միլան]]ում։ Նա «GUESS?» հագուստի դիզայնի դեմքն էր։ |
|||
== Անձնական կյանքը == |
== Անձնական կյանքը == |
13:42, 26 հունվարի 2020-ի տարբերակ
Իան Սոմերհոլդեր | |
---|---|
Հասակը | 172 սմ |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Covington, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2], Mandeville High School? և St. Paul's School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, բարեգործ, գործարար, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1997-այժմ |
Ընտրանի | Վամպիրի օրագրերը, Կորուսյալները, Վամպիրային պատերազմներ, The Anomaly? և Lost City Raiders? |
Ամուսին(ներ) | Նիկի Ռիդ[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0813812 |
isfoundation.com | |
Իան Սոմերհոլդերը (դեկտեմբերի 8, 1978[1], Covington, Լուիզիանա, ԱՄՆ) ամերիկացի մոդել, դերասան և պրոդյուսեր է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով Դեյմոն Սալվատորեին «Վամպիրի օրագրերը» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ «Կորուսյալներում»։
Մանկություն և կարիերա
Իանը ծնվել և մեծացել է Քովինգտոնում (Լուիզիանա)` Էդնա և Ռոբերտ Սոմերհոլդերների ընտանիքում[4]։ 10-13 տարեկան հասակում աշխատել է որպես մոդել, իսկ 17 տարեկանում որոշել է զբաղվել դերասանությամբ։ Իան Սոմերհոլդերը ծնվել է կապալառուի և մասաժիստի ընտանիքում։ Նա ապրում էր ծովեզրյա քաղաք՝ Մոնդեվիլում։ Քաղաքն այնքան փոքր էր, որ անգամ չուներ հիվանդանոց, այդ պատճառով մորը ծննդաբերելու ժամանակ տարել են ուրիշ քաղաք։ Նա ունի մեծ քույր՝ Ռոբին և եղբայր՝ Բոբին։ Երկուսի անունն էլ դրվել է ի պատիվ հոր՝ Ռոբերտի։ Հայրն ունի անգլիական և ֆրանսիական արմատներ, իսկ մայրը՝ իռլանդական և հնդկական։ Տասը տարեկան հասակում Իանը մոր շնորհիվ մտավ մոդելավորման բիզնես, ամեն տարի նա գնում էր Նյու Յորք նկարահանումների։ Նա ուներ պայմանագիր երեխաների մոդելավորման գործակալությունների հետ՝ Click, Next, Arlene Wilson։ Մի քանի տարի անց նա հնարավորություն ունեցավ դառնալ եվրոպական մոդել, նա եղավ Փարիզում, Լոնդոնում և Միլանում։ Նա «GUESS?» հագուստի դիզայնի դեմքն էր։
Անձնական կյանքը
«Երիտասարդ ամերիկացիները» (2000) ֆիլմի նկարահանումների ժամանակ Յանը հանդիպում էր դիզայներ Սառա Մալեյտսոնի հետ, նրանք բաժանվել են 2003 թվականին և Յանը հանդիպել է Նիկի Հիլթոն ի հետ (Փերիս Հիլթոնի քույրը )։ Մեկ տարի անց նրանք բաժանվեցին։ 2006 թվականի գարնանը «US Magazine» ամսագիրը հայտնեց, որ Յանը հանդիպում է Մեգգի Գրեյսի հետ, որը «Մնալ կենդանի» սերալում մարմավորել էր Շեննոնի դերը։ Բայց դերասանները չեն հաստատել այդ լուրերը։ 2011-2013 թվականները հանդիպել է “Վամպիրի օրագրերը” ֆիլմի գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի հետ։ Այժմ ամուսնացած է “Մթնշաղ” ֆիլմի դերասանուհի Նիկկի Րիդի հետ։
Կարիերա
2000 թ. նա մասնակցեց ամերիկյան մի հեռուստաերիալի նկարահանումներին։ Իսկ 2004 թ. նրան հրավիրեցին նկարահանվելու Կորուսյալները հեռուստասերիալում։ Չնայած նրա կերպարը մահացավ 20-րդ սերիայում, սակայն նա դեռ վերադարձավ իր կերպարին ևս 7 սերիաներում՝ 2005-2010 թթ. ընթացքում։ Ներկա պահին Սոմերհոլդերը նկարահանվում է “Վամպիրի օրագրերը” երիտասարդական դրամայում, որը ցուցադրվում է CW հեռուստաալիքով։ Սերիալում դերասանը խաղում է Դեյմոն Սալվատոր անունով վամպիրի դերը. սերիալը հիմնված է Լիզա Սմիթի համանուն գրքի վրա։[5]։ Ֆիլմերում նկարահանվելուց զատ՝ դերասանը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ[փա՞ստ]։
Ֆիլմագրություն
Film |
---|
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1997 | The Big Easy | Այ Կյու |
1999 | Հիմա կամ երբեք | Բրայան |
2000 | Երիտասարդ ամերիկացիները | Հեմիլսոն Ֆլեմինգ |
2001 | Հանցագործության անատոմիա | Ռասել Հենդելսոն |
2001 | Կյանքն ինչպես տուն | Ջոշ |
2002 | Քաղցր զույգ | Ջեյսոն Կելլի |
2002 | Հանցանքի վայրը | Տոնի Դել նագրո |
2002 | Սեքսի կանոնները | Փոլ Դենտոն |
2003 | Իրավունք և կարգ։ | Չառլի Բեյկեր |
2003 | Հանցանքի վայր Մայամին | Ռիկկի Մարդոկ |
2004 | Անվախ | Ջորդան գրեյսի |
2004 | Թշնամու ձեռքերում | Դեննի Միլլեր |
2004 | Սմոլվիլիայի գաղտնիքները | Ադամ Նայթ |
2004 | The Old Man and the Studio | Մեթթ |
2004 | Արձակուրդներ | Կուլի |
2006 | Հիմարները | Ջասպեր |
2006 | Զարկերակ | Դեքսթեր |
2006 | Տեսիլքի զգացողությունները | Դրիֆթեր |
2007 | Մարկո Պոլո | Մարկո Պոլո |
2007 | Ասա ինձ, որ սիրում ես | Նիք |
2008 | The Lost Samaritan | Ուիլլիամ Արքեր |
2008 | Lost City Raiders | Ջեք Կյուբիակ |
2009 | Արթնանալ | Թայլեր |
2009 | Fireball | Լի Կուպեր |
2009 | Մրցաշար | Մայլս Սլեյդ |
2004-2010 | Lost | Բուն |
2010 | Ինչպես սիրով զբաղվել կնոջ հետ | Դենիել Մելթզեր |
2009-2014 | Վամպիրների օրագիրը | Դեյմոն Սալվադոր |
2013 | Cradlewood | Ջոշ |
2013 | Time framed | Տրուման Բլեկ |
Հեռուստատեսություն
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143770829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20170921095324/http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
- ↑ http://people.com/celebrity/ian-somerhalder-and-nikki-reed-are-married/
- ↑ Knutzen, Eirik (2007-05-25). «TV Close-Up: Ian Somerhalder». Bend Weekly. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
{{cite news}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն) - ↑ Schneider, Michael (մարտի 25, 2009). «Somerhalder joins 'Vampire Diaries'». Variety. Վերցված է մայիսի 18, 2010-ին.
Աղբյուրներ
- http://www.tvguide.com/celebrities/ian-somerhalder/154274
- http://www.justjared.com/2010/02/28/ian-somerhalder-megan-auld-couple/
- http://www.usmagazine.com/celebrity-news/news/vampire-diaries-nina-dobrev-ian-somerhalder-take-romance-public-2011196
- http://www.usmagazine.com/celebrity-news/news/nina-dobrev-ian-somerhalder-break-up-201395
|