«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 131. Տող 131.
{{ջ}}, ամեն օր աշխարհում տեղի են ունենում ինչ-որ գործադուլներ, ցույցեր և բողոքի այլ ակցիաներ: Եթե միայն դրանց մասին սկսենք գրել, ապա Վիքիպեդիայում հոդվածների քանակը կանցնի մի քանի միլիոնը: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 10:01, 21 Հունվարի 2020 (UTC)
{{ջ}}, ամեն օր աշխարհում տեղի են ունենում ինչ-որ գործադուլներ, ցույցեր և բողոքի այլ ակցիաներ: Եթե միայն դրանց մասին սկսենք գրել, ապա Վիքիպեդիայում հոդվածների քանակը կանցնի մի քանի միլիոնը: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 10:01, 21 Հունվարի 2020 (UTC)
* {{ջ}}, նյութը հանրագիտարանային չեմ համարում: Գյումրիում էլ մի քանի օր շարունակ մաքսատան մոտ ցույցեր էին. ի՞նչ, ամեն մի հավաք ու ցույց հանրագիտարանային դիտարկե՞նք: Հարգանոք՝ --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 16:29, 21 Հունվարի 2020 (UTC)
* {{ջ}}, նյութը հանրագիտարանային չեմ համարում: Գյումրիում էլ մի քանի օր շարունակ մաքսատան մոտ ցույցեր էին. ի՞նչ, ամեն մի հավաք ու ցույց հանրագիտարանային դիտարկե՞նք: Հարգանոք՝ --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 16:29, 21 Հունվարի 2020 (UTC)
* {{ջ}}, այս պահին գոնե հոդվածը հանրագիտարանում լինելու ենթակա չէ, շարունակում է մնալ ժամանակային առումով նեղ միջակայքի հետաքրքրության նյութ։--[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 16:55, 21 Հունվարի 2020 (UTC)

16:55, 21 հունվարի 2020-ի տարբերակ

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ստուգի՛ր քննարկմանը մասնակցելու քո իրավունքը
Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Օրինակ

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Ռազմական_կառավարում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ հանրագիտարանային ոճով գրված հոդված։--23artashes (քննարկում) 07:21, 13 Հունվարի 2020 (UTC)

Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ի՞նչ կարծիքի եք այս հոդվածի հետ կապված: --Հայկ (արաբագետ) 07:23, 13 Հունվարի 2020 (UTC)
Մասնակից:Hayk.arabaget Չնայած իւր ոչ հանրագիտարանային, աւելի ճիշտ, ոչ վիքիպեդիական ոճին, յօդուածի բովանդակութիւնը կարևոր է։ Պէտք է օգնել կատարելագործել սոյն յօդուածը։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:02, 19 Հունվարի 2020 (UTC)
Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, կարո՞ղ եք Դուք դա անել --Հայկ (արաբագետ) 12:23, 19 Հունվարի 2020 (UTC)
Մասնակից:Hayk.arabaget Հայկ ջան, սիրով կանէի, սակայն ժամանակի խնդիր ունեմ։ Փորձէք օգնել ստեղծող խմբագրին։ Գուցէ ինքը կարողանայ։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:02, 19 Հունվարի 2020 (UTC)
Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ցավոք պետք է ասեմ, որ ստեղծող խմբագիրը արել է միայն այդ խմբագրումը և ոչ մի այլ ներդրում չի կատարել: Ես այլևս ոչ ոքի չգիտեմ, որոնք կարող են բարելավել հոդվածը բացի Ձեզնից: Եվ եթե հոդվածն այսպիսի վիճակում կես տարի մնալուց հետո ադմինիստրատորը առաջարկում է Ջնջել, ես կողմնակից եմ: Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե Դուք հետագայում վերստեղծեք այս հոդվածը՝ երբ որ ժամանակ, հնարավորություն ու ցանկություն ունենանք: Հարգանքով՝ --Հայկ (արաբագետ) 13:08, 19 Հունվարի 2020 (UTC)
Մասնակից:Hayk.arabaget Հնարաւորութիւն և ցանկութիւն այժմ էլ ունեմ, սակայն ժամանակ չկայ։ Այնուամէնայնիւ, յօդուածը ջնջելը ճիշտ չեմ համարում։ Թողէք նոյն տեսքով, մինչև որևէ մէկը կուղղի, կամ էլ ես ժամանակ կգտնեմ։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:16, 19 Հունվարի 2020 (UTC)
Որպես հարցի լուծում, բովանդակությունը չկորցնելու համար, առաջարկում եմ տեղափոխել ստեղծող մասնակցի սևագրության էջ։ --23artashes (քննարկում) 15:43, 19 Հունվարի 2020 (UTC)
2020_թվականի_մսավաճառների_բողոքի_ցույցեր_Հայաստանում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հարգելի՛ համայնք, ես ուզում եմ հասկանալ, արդյո՞ք այս իրադարձությունը համապատասխանում է նշանակալիության չափանիշներին։ Արդյո՞ք Վիքիպեդիան լրատվական կայք է, որ ցանկացած ցույցի կամ իրադարձության մասին հոդված գրվի։ Իհարկե շնորհակալություն մասնակցին հոդվածի գրման համար, սակայն կարծում եմ, որ այն նշանակալի չէ։ Ուրախ կլինեմ լսել նաև ձեր տեսակետը։ --Armen (քննարկում) 07:04, 21 Հունվարի 2020 (UTC)

Թողնել Հարգելի՛ Armen, ինչո՞վ եք հիմնավորում հոդվածի ոչ նշանակալիությունը։ Կարծում եմ 6 օր շարունակվող համապետական քաղաքացիական բողոքի ցույցերը չեն կարող համարվել ոչ նշանակալի։ --VardanMn (քննարկում) 07:36, 21 Հունվարի 2020 (UTC)

Հարգելի՛ VardanMn, Վիքիպեդիան նորությունների և լրատվության հարթակ չէ, այլ հանրագիտարան։ Այդպես, որ լինի պետք է հոդվածներ գրվեն փոքր բազմաթիվ ցույցերի վերաբերյալ, որոնք բազմիցս տեղի են ունեցել անկախ Հայաստանի պատմության մեջ։ Օրինակ, եթե շարժվենք այդ սկզբունքով, հոդվածներ պետք է գրվեին որդեկորույս մայրերի, ավտոներկրողների, համայնքներում համայնքապետերի դեմ ուղղված ցույցերի վերաբերյալ։ Բացի այդ, խնդրում եմ խուսափել համապետական բառի կիրառումից, որովհետև ցույցերին մասնակցել են միայն փոքր թվով մարդիկ (մինչև 100-150 մարդ, թիվը մոտավոր եմ գրել, հստակ թիվ չգիտեմ), անկախ այն հանգամանքից, թե որ մարզերում կամ քաղաքներում են դրանք եղել։ Շնորհակալություն։ --Armen (քննարկում) 07:49, 21 Հունվարի 2020 (UTC)
Հարգելի՛ Armen, Կխուսափեի համապետական բառի կիրառումից, եթե ցույցերին մասնակցեին մինչև 100-150 մարդ, և ընդգրկվեր մինչև 2-3 մարզ։ Այնինչ առնվազն 6 մարզ ներգրաված է այս խնդրում։ Այս խնդրում ներգրաված են նաև ազգային փոքրամասնությունները։--VardanMn (քննարկում) 08:33, 21 Հունվարի 2020 (UTC)
VardanMn ջան, «Ինչ չէ Վիքիպեդիան» կանոնակարգ ուղեցույցի մեջ հստակ կերպով գրված է «Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն նշանակալի, իսկ անձի կամ իրադարձության մասին լրատվամիջոցներով տարածված նորությունները անձին կամ իրադարձությանը չեն դարձնում նշանակալի: Նորությունները կարող են լինել մեկանգամյա և չգրավեն հասարակության ուշադրությունը: Մյուս կողմից նորությունները կարող են լինել նշանակալի, և կարելի է անձի կամ իրադարձության մասին նորությունը ներառել Վիքիպեդիայի հոդվածներում, սակայն տվյալ տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի և չեզոք:։ Հեղինակավոր աղբյուրներում գրված լինելը դեռևս հիմք չէ, որ հոդվածը նշանակալի դառնա։ Ես գտնում եմ, որ համապետական բառը չի կարող կիրառվել տարածքային առումով։ Եթե օրինակ Հայաստանի 10 մարզում տվյալ պահին ցույց են անում, օրինակ 10 հոգի յուրաքանչյուր մարզում, դա կարծում եմ չի նշանակում համապետական (խոսքը մսավաճառների ցույցի մասին չէ։)։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ հոդվածը պետք է ջնջվի։--Armen (քննարկում) 11:26, 21 Հունվարի 2020 (UTC)

Ջնջել, ամեն օր աշխարհում տեղի են ունենում ինչ-որ գործադուլներ, ցույցեր և բողոքի այլ ակցիաներ: Եթե միայն դրանց մասին սկսենք գրել, ապա Վիքիպեդիայում հոդվածների քանակը կանցնի մի քանի միլիոնը: --Հայկ (արաբագետ) 10:01, 21 Հունվարի 2020 (UTC)

  • Ջնջել, նյութը հանրագիտարանային չեմ համարում: Գյումրիում էլ մի քանի օր շարունակ մաքսատան մոտ ցույցեր էին. ի՞նչ, ամեն մի հավաք ու ցույց հանրագիտարանային դիտարկե՞նք: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 16:29, 21 Հունվարի 2020 (UTC)
  • Ջնջել, այս պահին գոնե հոդվածը հանրագիտարանում լինելու ենթակա չէ, շարունակում է մնալ ժամանակային առումով նեղ միջակայքի հետաքրքրության նյութ։--A.arpi.a (քննարկում) 16:55, 21 Հունվարի 2020 (UTC)