«Գիշերային ակումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ. thumb|300px|Ակումբային տիպիկ միջավայր '''Գիշերային ակումբը''', '''դիսկո...
 
(Տարբերություն չկա)

19:58, 28 փետրվարի 2012-ի տարբերակ

Ակումբային տիպիկ միջավայր

Գիշերային ակումբը, դիսկոտեկը, կամ պարզապես` ակումբը իրենից ներկայացնում է հասրակական հաստատություն` նախատեսված մարդկանց լիցքաթափման և ժամանցի համար: Գիշերային ակումբը բարերից ու պանդոկներից տարբերվում է այն հանգամանքով, որ ունի նաև պարահրապարակ և դիջեյի խցիկ, որտեղից դիջեյը հզոր ձայնահամակարգի միջոցով տարածում է երաժշտությունը, որոնք հիմնականում լինում են էլեկտրո, ռեգգի, հիփ հոփ, ռոք ոճերում և դրանց ենթաոճերում: Որոշ ակումբներ էլ իրենց հերթին առանձնանում են միայն մեկ երաժշտական ժանրի մեջ: Բացի ձայնագրված երաժշտություններից ակումբներում կարող են նաև ելույթ ունենալ երաժիշտները` իրենց կենդանի կատարումներով:

Ակումբներում կարող են գործել այսպես կոչված ֆեյս կոնտրոլ և դրես կոդ համակարգերը, որոնք սահմանափակում են տարբեր արտաքին տվյալները կամ հագուստային պահանջները չբավարարող անձանց մուտքն ակումբ:

Ակումբներում շատ հաճախ տարբեր առիթներով կազմակերպվում են որոշակի բովանդակություններով երեկույթներ (փարթիներ):

Հայաստանում ակումբային կյանքը համարվում է բավականաչափ զարգացած: Երևանում են գտնվում մի շարք հաջողված և իրենց մշտական այցելուներն ունեցող ակումբներ, օրինակ` «Կամին», «Այբարը», «Գաուդին», «Օպերա ակումբը», «Ջոսը» և այլն: Որոշ ակումբներ երբեմն հրավիրում են հատուկ դիջեյների` ինչպես հայազգի (Դիջեյ Սերժո, Դիջեյ Վակցինա), այնպես էլ այլազգի (Իվ Լառոք, Բոբ Սինքլար և այլք)


Արտաքին հղումներ