«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 73. | Տող 73. | ||
===Գավառ քաղաքի հիմնադրման արձանագրություն=== |
===Գավառ քաղաքի հիմնադրման արձանագրություն=== |
||
[[File:Gavar cuneiform 01.jpg|thumb|Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը]] |
[[File:Gavar cuneiform 01.jpg|thumb|left|Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը]] |
||
Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր [[Ռուսա Ա]]-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը<ref>[http://www.gavariqaghaqapetaran.am/community-passport Գավառ համայնքի անձնագիր]</ref>: Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ [[Թադևոս Ավդալբեգյան]]ի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքաների ժամանակ: |
Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր [[Ռուսա Ա]]-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը<ref>[http://www.gavariqaghaqapetaran.am/community-passport Գավառ համայնքի անձնագիր]</ref>: Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ [[Թադևոս Ավդալբեգյան]]ի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքաների ժամանակ: |
||
Տող 97. | Տող 97. | ||
Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում: |
Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում: |
||
[[File:Gavar cuneiform 02.jpg|thumb|Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը]] |
[[File:Gavar cuneiform 02.jpg|thumb|left|Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը]] |
||
== Բնակչություն == |
== Բնակչություն == |
19:33, 13 հունվարի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավառ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Գավառ | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Ղեկավար | Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան | ||
Հիմնադրված է | 728 թ. | ||
Այլ անվանումներ | Գեղարքունի, Նոր Բայազետ, Կամո | ||
Տվյալ կարգավիճակում | 1850 թվականից | ||
Մակերես | 7 կմ² | ||
ԲԾՄ | 2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 19 900[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գավառցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (264) | ||
Փոստային դասիչ | 1201-1205 | ||
Ավտոմոբիլային կոդ | 02 | ||
Պաշտոնական կայք | gavariqaghaqapetaran.am | ||
| |||
Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։
Պատմություն
Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Գավառ քաղաքն ու իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը եղել է բնակեցված դեռևս մ.թ.ա. 2-1 հազարամյակից: Քաղաքը բնակեցված է եղել նաև Արշակունիների թագավորության ժամանակահատվածում (66-428թթ.):
Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով քաղաքն ամայացել է և մնացել է չբնակեցված մինչև 19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետ քաղաքից Գավառ են ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրն անվանում են Նոր Բայազետ։ 1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։
Գավառ քաղաքի հիմնադրման արձանագրություն
Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը[2]: Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքաների ժամանակ:
Ըստ Ավդալբեգյանի նկարագրության, շիրմաքարերի մոտով անցնելիս («Դարիգլուխ» բնակատեղին ժամանակի ընթացքում վերածվել է գերեզմանոցի) նրա որդին` Մարտիկը, մատնացույց է անում գետնի վրա մի շիրմաքար` ասելով, որ «վրան գծեր կան, բայց հայերեն չեն»: Ավդալբեգյանը հասկանում է, որ գործ ունի սեպագիր արձանագրության հետ: Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսասյին պատի և միջնապատի հատման կետում որտեղից և տեղափոխվել և վեր է ածվել Սողոեյանների ընտանիքի գերեզմանաքարի:[3]
Ավդալբեգյանի կողմի հայտնաբերված սեպագիր արձանագրությունը իր վրա է սևեռում ուսումնասիրողների ուշադրությունը: Առաջինը դրան անդրադառնում է Արտաշես Քալանթարը, իսկ երեք տարի անց` 1930 թվականին, մեծանուն լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը» փոքրածավալ, բայց խիստ արժեքավոր աշխատությունը, որում բանասիրական մանսրակրկիտ քննությունից հետո ներկայացնում է սեպագիր արձանագրության թարգմանությունը:
Սեպագրի թարգմանությունը
Սեպագիրը փորագրված է խորանարդաձև բազալտի քարի վրա` երկու կողմերում, բաղկացած է 8 տողից: Առաջին երեսին արձանագրված տողերը շարունակվում են երկրորդ երեսին:
(1) Աստված Խալդուն մեծին: Ռուսան
(2) Սրադուրիյի որդին ասում է. թագավորին Վելիքուխ
(3) նվաճեցի, ստրուկ դարձրի, երկիրն ու վայրը ենթարկեցի
(4) կառավարիչ այնտեղ կարգեցի, խալդական դռներըը
(5) պալատը խախտված վերակառուցեցի, հաստատեցի, անվանելով
(6) Խալդ-քաղաք. Երկրին Բիայնին մեծ
(7) երկրին ամբողջ աշխարհին ի շահս Ռուսայի-Սարդուրիի որդու համար
(8) թագավորի հզոր, որը Բիայնական թագավոր է գրված[4]:
Արձանագրություից պարզ է դառնում, որ Ռուսա Ա-ն գրավում է Վելիքուխի երկիրը և կառուցում քաղաք՝ անվանելով այն Խալդի:
Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում:
Բնակչություն
Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1831 | 1897 | 1974 | 1989 | 1991 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1346 | 8751 | 21382 | 31234 | 32300 | 26621 | 26000 | 19900 |
Տնտեսություն
Քաղաքում զարգացած է արդյունաբերությունը։ Գավառի գյուղատնտեսության ճյուղերից են՝ դաշտավարությունը, անասնաբուծությունը և թռչնաբուծությունը։
Հանքեր
Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19-րդ դարեր)։ Քաղաքն ունի նաև Ս. Աստվածածին (1902-1905 թթ.) և Ս. Հովհաննես (1848 թ.) անուններով եկեղեցիներ։
Գավառի երկրագիտական թանգարան
Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[6]։
Խոհանոց
Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում[6]:
Քույր քաղաքներ
- Նովոռոսիյսկ (Ռուսաստան), 2009-ից
Հայտնի գավառցիներ
- Գեդեոն Միքայելյան (1907-1985) Խորհրդային Միության հերոս, գնդապետ, հնագետ։
- Ֆրունզե Դովլաթյան (1927 - 1997) - խորհրդային ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983)։
- Պահարե (1895-1968) - դերասան, բանաստեղծ։
- Վաչե Նալբանդյան (1919 - 1998) - գրականագետ, բան․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
- Վահան Արծրունի (1857-1947)- բժշկական գիտ․ դոկտոր, պրոֆ․, կազմախոս, ականջակոկորդավիրաբույժ
- Սամվել Քոչարյանց (1909 - 1984) - տեխն․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, միջուկային հրթիռների կոնստրուկտոր, ԽՍՀՄ պետական մրցանակակիր։
- Գևորգ Դաբաղյան (1965) - ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։
- Գոհար Մովսիսյան (1997) - աշխարհահռչակ դերասանուհի։
- Լևոն Բլբուլյան (1949) -բանաստեղծ, թարգմանիչ։
- Ժաննա Բլբուլյան (1947)- դերասանուհի, երգահան։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ Գավառ համայնքի անձնագիր
- ↑ Թադևոս Ավդալբեգյան, Նոր Բայազեդի նորագյուտ սեպագիրը, Տեղեկագիր գիտության և արվեստի, 1929
- ↑ Գրիգոր Ղափանցյան, «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը», 1930 թ., Երևան, էջ 27-28
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Վերցված է 2015 նոյեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
Արտաքին հղումներ
|
|