«Կարեն Նազարյան (դիվանագետ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 2. | Տող 2. | ||
{{Անձ}} |
{{Անձ}} |
||
[[Պատկեր:Garen Nazarian with Obamas.jpg|մինի|Կարեն Նազարյանը կնոջ և Միշել և Բարաք Օբամաների հետ]] |
[[Պատկեր:Garen Nazarian with Obamas.jpg|մինի|Կարեն Նազարյանը կնոջ և Միշել և Բարաք Օբամաների հետ]] |
||
'''Կարեն Արշակի Նազարյան''' ({{ԱԾ}}), հայ դիվանագետ, [[ՀՀ արտաքին գործերի նախարար]]ի տեղակալ (2014-2018)։ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2018), Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի |
'''Կարեն Արշակի Նազարյան''' ({{ԱԾ}}), հայ դիվանագետ, [[ՀՀ արտաքին գործերի նախարար]]ի տեղակալ (2014-2018)։ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2018), Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2019): |
||
== Կրթություն == |
== Կրթություն == |
01:53, 12 հունվարի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Նազարյան (այլ կիրառումներ)
Կարեն Նազարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
Զբաղեցրած պաշտոններ | դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կարեն Արշակի Նազարյան (նոյեմբերի 29, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014-2018)։ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2018), Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2019):
Կրթություն
- 1988 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը:
- 1991 թ. ավարտել է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիան։
Դիվանագիտական ծառայությունը
- 1991-1992 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
- 1993-1994 թթ. աշխատել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում։
- 1994-1996 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
- 1996-2002 թթ. - ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ։
- 2000 թ. - Խոշտանգումների և դաժան ու անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ։
- 2001 թ. - Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ։
- 2002-2004 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության մրցույթա-ատեսատավորող հանձնաժողովի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ։
- 2005-2009 թթ. - Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2009 թ. հուլիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]:
- 2009 թ. օգոստոսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ[2]:
- 2009-2011 թթ. - ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ։
- 2012 թ. - ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ։
- 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից[3]:
- 2014 թ. մայիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[4]:
- 2018 թվականի դեկտեբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից[5]:
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[6]:
- 2019 թվականի օգոստոսի 9-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)[7]:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներին։
Պարգևներ և աստիճաններ
- Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
- Մխիթար Գոշի մեդալ (2011)[8]:
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[9]
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող Միքայել Մինասյան |
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյան 28 դեկտեմբերի 2108 թ. |
Հաջորդող |
Նախորդող Գեղամ Ղարիբջանյան |
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյան 2005 - 7 հուլիսի 2009 թթ. |
Հաջորդող Գրիգոր Առաքելյան |
Նախորդող Արմեն Մարտիրոսյան |
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյան 10 օգոստոսի 2009 - 22 ապրիլի 2014 |
Հաջորդող Զոհրաբ Մնացականյան |
Նախորդող Զոհրաբ Մնացականյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան 22 մայիսի 2014 - 28 դեկտեմբերի 2018 |
Հաջորդող Ավետ Ադոնց |
|
|
Ծանոթագրություններ
- ↑ Կ. Նազարյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Կ. Նազարյանին Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
- ↑ Կ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Կ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019-01-02-ին.
- ↑ «Կարեն Նազարյանը նշանակվել է Սուրբ աթոռում ՀՀ դեսպան». armenpress.am. Վերցված է 2019-08-09-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-08-09-ին.
- ↑ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Կ. Ա. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ