«Գոթֆրիդ Բեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Gottfried benn.jpg|300px|thumb|]]
[[Պատկեր:Gottfried benn.jpg|300px|thumb|]]
'''Գոթֆրիդ Բեն''' (Gottfried Benn [[1886]], [[մայիսի 2]] - [[1956]], [[հուլիսի 7]]), գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ, վեներոլոգ և վարակաբան, պաթոլոգ-կենսաբան: 20-րդ դարի գերմանական գրականության մեջ նա առանձնահատուկ դեպք է, ում շուրջ մինչև օրս վեճերը չեն մարում: Հեղինակել է «Ֆենոտիպի վեպը», «Պտղոմեոսականը» արձակ ստեղծագործությունները, «Դիահերձարան», «Մարմին», «Աղբ», «Ճեղքում», «Ստատիկ բանաստեղծություններ», «Դիստիլլյացիա» բանաստեղծական շարքերը և ժողվածուները, հոդվածներ, փաստագրական գրքեր:
'''Գոթֆրիդ Բեն''' (Gottfried Benn, [[1886]], [[մայիսի 2]] - [[1956]], [[հուլիսի 7]]), գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ, վեներոլոգ և վարակաբան, պաթոլոգ-կենսաբան: 20-րդ դարի գերմանական գրականության մեջ նա առանձնահատուկ դեպք է, ում շուրջ մինչև օրս վեճերը չեն մարում: Հեղինակել է «Ֆենոտիպի վեպը», «Պտղոմեոսականը» արձակ ստեղծագործությունները, «Դիահերձարան», «Մարմին», «Աղբ», «Ճեղքում», «Ստատիկ բանաստեղծություններ», «Դիստիլլյացիա» բանաստեղծական շարքերը և ժողվածուները, հոդվածներ, փաստագրական գրքեր:


Ծնվել է 1886 թ.-ի մայիսի 2-ին, Մանսֆելդում: Շուտով տեղափոխվում է [[Բեռլին]] և ստանում բժշկական կրթություն: 1912 թ.-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Դիահերձարանը»: Տպաքանակը ձերբակալվում է: Ասպարեզ է հանվում մի պոետիկա, որը մարմնի և մահվան պոետիկա է: «Քնարական հերոսը» մեգապոլիսների լաբիրինթոսներում թափառող մարդն է, թեման` նրա ես-ի ֆրագմենտացիան, շերտատումը, դեմոնտաժը, կոտորակումը,- այս ամենը` բողոքի և թախծի ֆոնին, որը կյանքի է կոչված դեգեներացված արդյունաբերական աշխարհի հանդեպ նողկանքից, որտեղ ներդաշնակությունը արդեն տեղ չունի: Բենի յուրահատուկ գրելաոճը, որը միտված է կյանքի և մահվան վանող մանրամասները պատկերելուն, միտված է կեղծ արժեքների կործանման, մշակույթի անհոգևորության, մարդուն ոչ մի թեթևացում չբերող անհոգի քաղաքակրթության վերհանմանը:
Ծնվել է 1886 թ.-ի մայիսի 2-ին, Մանսֆելդում: Շուտով տեղափոխվում է [[Բեռլին]] և ստանում բժշկական կրթություն: 1912 թ.-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Դիահերձարանը»: Տպաքանակը ձերբակալվում է: Ասպարեզ է հանվում մի պոետիկա, որը մարմնի և մահվան պոետիկա է: «Քնարական հերոսը» մեգապոլիսների լաբիրինթոսներում թափառող մարդն է, թեման` նրա ես-ի ֆրագմենտացիան, շերտատումը, դեմոնտաժը, կոտորակումը,- այս ամենը` բողոքի և թախծի ֆոնին, որը կյանքի է կոչված դեգեներացված արդյունաբերական աշխարհի հանդեպ նողկանքից, որտեղ ներդաշնակությունը արդեն տեղ չունի: Բենի յուրահատուկ գրելաոճը, որը միտված է կյանքի և մահվան վանող մանրամասները պատկերելուն, միտված է կեղծ արժեքների կործանման, մշակույթի անհոգևորության, մարդուն ոչ մի թեթևացում չբերող անհոգի քաղաքակրթության վերհանմանը:

08:26, 27 փետրվարի 2012-ի տարբերակ

Պատկեր:Gottfried benn.jpg

Գոթֆրիդ Բեն (Gottfried Benn, 1886, մայիսի 2 - 1956, հուլիսի 7), գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ, վեներոլոգ և վարակաբան, պաթոլոգ-կենսաբան: 20-րդ դարի գերմանական գրականության մեջ նա առանձնահատուկ դեպք է, ում շուրջ մինչև օրս վեճերը չեն մարում: Հեղինակել է «Ֆենոտիպի վեպը», «Պտղոմեոսականը» արձակ ստեղծագործությունները, «Դիահերձարան», «Մարմին», «Աղբ», «Ճեղքում», «Ստատիկ բանաստեղծություններ», «Դիստիլլյացիա» բանաստեղծական շարքերը և ժողվածուները, հոդվածներ, փաստագրական գրքեր:

Ծնվել է 1886 թ.-ի մայիսի 2-ին, Մանսֆելդում: Շուտով տեղափոխվում է Բեռլին և ստանում բժշկական կրթություն: 1912 թ.-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Դիահերձարանը»: Տպաքանակը ձերբակալվում է: Ասպարեզ է հանվում մի պոետիկա, որը մարմնի և մահվան պոետիկա է: «Քնարական հերոսը» մեգապոլիսների լաբիրինթոսներում թափառող մարդն է, թեման` նրա ես-ի ֆրագմենտացիան, շերտատումը, դեմոնտաժը, կոտորակումը,- այս ամենը` բողոքի և թախծի ֆոնին, որը կյանքի է կոչված դեգեներացված արդյունաբերական աշխարհի հանդեպ նողկանքից, որտեղ ներդաշնակությունը արդեն տեղ չունի: Բենի յուրահատուկ գրելաոճը, որը միտված է կյանքի և մահվան վանող մանրամասները պատկերելուն, միտված է կեղծ արժեքների կործանման, մշակույթի անհոգևորության, մարդուն ոչ մի թեթևացում չբերող անհոգի քաղաքակրթության վերհանմանը:

Բենի հասուն բանաստեղծությունները ի հայտ են գալիս 20-30-ական թթ.: Դա մենախոսական արվեստ է մի հիմնական թեմայով. հաստատուն հենարան գտնել տիեզերքում, որտեղ միայն «դատարկությունն է և դատապարտված ես-ը»: Նման հենարան են «ստեղծագործական կիրքը» և «արտիստականությունը»: Ոճի առկայությունը գոյության ապացույցներից է: Այս շրջանում կատարյալ միայնակ կյանք է վարում: 30-ականները նրան ակտիվություն են ներարկում:

1932-33 թթ. Բենը նացիոնալ-սոցիալիզմի հետ համերաշխության նշաններ է ցույց տալիս: Նա սպասում է, որ, ինչպես և իր սեփական բանաստեղծական գիտակցության մեջ, բուրժուական քաղքենիական աշխարհի ժխտման հետևում պետք է ավելի բարձր մարդկային արժեքներ կանգած լինեն: Նա հրապարակայնորեն խոսում է իր հույսերի մասին` դրանք կապելով նացիոնալ-սոցիալիզմի հետ: Նիցշեի, Ֆիխտեի և Շպենգլերի խորունկ ազդեցությամբ նա իր ստեղծագործություններում բժշկի չոր լեզուն համադրում է քնարական բանաստեղծության սլացքներին: Հիացած է ֆաշիստական «միստիկական կոլեկտիվականության» գաղափարով, որը, նրա կարծիքով, գերմանական ժողովրդին կազատի արևմտյան քաղաքակրթությունը լափող ռացիոնալիզմից: Բենը կարծում է, որ անհատական «ես»-ը պետք է իր տեղը զիջի առավել հզոր և կենսական «մենք»-ին: Նրա իդեալը Գերմանիայի ազգային-մշակութային վերածնունդն է: Նման կարծիքների հետ է կապված այն սկանդալը, որը 1933 թ.-ին ծագեց մտավորական-հակաֆաշիստների մեջ` Թոմաս Մանի որդու` Կլաուս Մանի` Գոթֆրիդ Բենին ուղղված հայտնի բաց նամակից: Նամակում Մանը զգուշացնում է Բենին, որ «քաղաքակրթության» դեմ նրա վերաբերմունը հեշտությամբ կարող է վերածվել ուժի պաշտամունքի, իսկ այդտեղից մինչև Ադոլֆ Հիտլեր մի քայլ է: Բենի պատասխանը իր դեմ է շրջում ողջ գերմանական մտավորականությանը:

Շատ շուտով Բենը հասկանում է, որ նացիոնալ-սոցիալիզմը շատ հեռու է իր գեղագիտական հայացքների մարմնավորումներից: 1933 թ.ից նա հեռանում է նրա գաղափարախոսությունից` դառնալով նրա մոլի հակառակորդը: Համենայն դեպս, չի հեռանում հայրենիքից:

1935 թ.-ին ռեժիմը նրան հայտարարում է <մշակութային բոլշևիկ> և վտարում է Արվեստների պրուսական ակադեմիայից: Միաժամանակ արգելվում է նրա գրքերի տպագրությունը: Մեկնում է բանակ և խոր թիկունքում իբրև բժիշկ ծառայում զինվորական մի հոսպիտալում: 1943 թ.-ին անանուն հրատարակում է «Քսաներկու բանաստեղծություն» գիրքը:

Նրա գեղարվեստական էթիկայի հիմնական հասկացությունը խստությունն է: Բենի բանաստեղծությունը հետայսու ձգտում է ավելի բարձրին և ավելի հեռավորին, ինչը պայմանականորեն կոչվում է Երկինք: Աստված Բենի պոետիկայի հիմնական խորհրդանշական մոտիվն է: Այդ նա է կանգնած ճշմարտության որոնման ուղուն: Գոթֆրիդ Բենը այժմ պահանջում է, որ բանաստեղծը չպետք է զբաղվի քաղաքականութամբ: Նրա ստեղծագործության հիմնական միջավայրն են մեկուսացումը և ճգնակեցությունը: Պատերազմից հետո նրա ստեղծագործությունների տպագրությունը արգելում են այս անգամ դաշնակիցները: Դրանք հրապարակվում են միայն 1948 թ.-ից: Գերմանիայի 20-րդ դարի այս մեծագույն բանաստեղծը մահկանացուն կնքում է Բեռլինում, 1956 թ.-ի հուլիսի 7-ին:

Արտաքին հղումներ