«Սուրբ Մարիամ եկեղեցի (Շիրազ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://alikonline.ir/ +https://alikonline.ir/)
Տող 20. Տող 20.


== Ճարտարապետություն ==
== Ճարտարապետություն ==
Սուրբ Մարիամ եկեղեցին արտաքինից նման չէ հայկական եկեղեցիներին: Այն ունի 1300 մետր<sup>2</sup> տարածք, շինությանը հատկացված տարածքը՝ 210 մետր<sup>2</sup> է<ref>[http://alikonline.ir/news/social/item/17432-%D5%80%D5%A1%D5%B5-%D5%AF%D5%A5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8%D5%9D-%D5%87%D5%AB%D6%80%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4 Հայ կյանքը Շիրազում]</ref>: 20մx10.5 մետր ուղղանկյունաձև այս կառույցի վրա կարելի է տեսնել [[Սեֆյաններ]]ի դարաշրջանին բնորոշ կամարներ ու պատուհաններ: Շինությունը կառուցված է կավով ու աղյուսով, ներսից պատերը մարմարյա են: Խորանի վրա վեր է բարձրանում [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] և [[առաքյալներ]]ի՝ վերջին ընթրիքի պատկերը: Պատերին դրված են աստվածաշնչյան թեմայով նկարներ: Եկեղեցու մուտքի կամարի տակ տեղադրված է հուշաքար՝ [[Մեսրոպ Թաղիադյան]]ի հիշատակին:
Սուրբ Մարիամ եկեղեցին արտաքինից նման չէ հայկական եկեղեցիներին: Այն ունի 1300 մետր<sup>2</sup> տարածք, շինությանը հատկացված տարածքը՝ 210 մետր<sup>2</sup> է<ref>[https://alikonline.ir/news/social/item/17432-%D5%80%D5%A1%D5%B5-%D5%AF%D5%A5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8%D5%9D-%D5%87%D5%AB%D6%80%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4 Հայ կյանքը Շիրազում]</ref>: 20մx10.5 մետր ուղղանկյունաձև այս կառույցի վրա կարելի է տեսնել [[Սեֆյաններ]]ի դարաշրջանին բնորոշ կամարներ ու պատուհաններ: Շինությունը կառուցված է կավով ու աղյուսով, ներսից պատերը մարմարյա են: Խորանի վրա վեր է բարձրանում [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] և [[առաքյալներ]]ի՝ վերջին ընթրիքի պատկերը: Պատերին դրված են աստվածաշնչյան թեմայով նկարներ: Եկեղեցու մուտքի կամարի տակ տեղադրված է հուշաքար՝ [[Մեսրոպ Թաղիադյան]]ի հիշատակին:


== Տես նաև ==
== Տես նաև ==

18:00, 5 հունվարի 2020-ի տարբերակ

Սուրբ Մարիամ եկեղեցի
Եկեղեցու արտաքին տեսք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՇիրազ
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1662
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մարիամ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Շիրազ քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է Սանգ Սիյահ և Մաադալ փողոցների խաչմերուկում:

Պատմություն

Հայերը Իրանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, հաստատվել են շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով: Այդ ժամանակաշրջանից սկսած կառուցվում են հոգևոր և մշակութային շինություններ: 1662 թվականին Շիրազում կառուցվում է առաջին ու միակ եկեղեցին՝ սուրբ Մարիամը:

Շիրազի հայ բնակիչներից էր Հարություն քահանա Շմավոնյանը՝ առաջին հայ պարբերաթերթ «Ազդարարի» հիմնադիր-խմբագիրը (Մադրաս, Հնդկաստան): Հայերի թիվը Շիրազում մշտապես փոքր է եղել. 12 ընտանիք (1724) 7 ընտանիք (1851), 260 բնակիչ (1957): 1979 թվականին առաջնորդարանի ջանքերով Շիրազում կառուցվել Է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեցական վարչության և համայնքի կրթական, մշակութային աշխատանքները[1]: 21-րդ դարի սկզբին Շիրազում ապրել է 40 հայ:

Եկեղեցին վերանորոգվել է, այստեղ այցի է եկել Իրանի նախագահի խորհրդականը (2014)[2]:

Ճարտարապետություն

Սուրբ Մարիամ եկեղեցին արտաքինից նման չէ հայկական եկեղեցիներին: Այն ունի 1300 մետր2 տարածք, շինությանը հատկացված տարածքը՝ 210 մետր2 է[3]: 20մx10.5 մետր ուղղանկյունաձև այս կառույցի վրա կարելի է տեսնել Սեֆյանների դարաշրջանին բնորոշ կամարներ ու պատուհաններ: Շինությունը կառուցված է կավով ու աղյուսով, ներսից պատերը մարմարյա են: Խորանի վրա վեր է բարձրանում Քրիստոսի և առաքյալների՝ վերջին ընթրիքի պատկերը: Պատերին դրված են աստվածաշնչյան թեմայով նկարներ: Եկեղեցու մուտքի կամարի տակ տեղադրված է հուշաքար՝ Մեսրոպ Թաղիադյանի հիշատակին:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ