«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Գեղարքունիք գավառի բնակավայրեր ՀոթՔաթ գործիքով |
չNo edit summary |
||
Տող 62. | Տող 62. | ||
| կայք = |
| կայք = |
||
}} |
}} |
||
'''Կարմիրգյուղ''' (մինչև [[1940]] թվականը՝ Ղուլալի), գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Գեղարքունիքի մարզ]]ում։ |
'''Կարմիրգյուղ''' (մինչև [[1940]] թվականը՝ Ղուլալի - Qul Əli), գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Գեղարքունիքի մարզ]]ում։ |
||
== Անվանում == |
== Անվանում == |
10:48, 5 հունվարի 2020-ի տարբերակ
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարմիրգյուղ | |||
Սևանա լիճը Կարմիրագյուղից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Առաջին հիշատակում | 1654 | ||
Մակերես | 5 կմ² | ||
ԲԾՄ | 2130 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 6298[1] մարդ (2017 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Կարմիրգյուղ (մինչև 1940 թվականը՝ Ղուլալի - Qul Əli), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։
Անվանում
Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ։
Աշխարհագրություն
Կարմիրգյուղը /Ղուլալի/ մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կմ հեռավորության վրա։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք՝ 1200 մ։ Տարածությունը 500 հա է զբաղեցնում։ Ռելիեֆը հարթավայրային է։ Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր-Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ գյուղի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետ գավառից 1830 թվականին, 140 ընտանիք՝ 703 բնակիչներով։ Այժմ բնակչության թիվը մոտ 6000 է։
Գյուղի միջոցով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից՝ 4 կմ հարավ։ Հարավից սահմանակից է Սարուխան գյուղին, արևմուտքից՝ Գանձակին։
Տնտեսություն
Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։ 1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։ Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։ Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը` իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության: Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ /այժմ այդ թիվը զգալի պակասել է/։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։ 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ ՍՊԸ։ Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։
Տեսարժան վայրեր
Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, 1831 թվականին։
Տես նաև
Արտաքին հղումներ
- Կարմիրգյուղ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
|