«Արդվինի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 110. Տող 110.
* [[Արդվինի նահանգ]]
* [[Արդվինի նահանգ]]
* [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում]]
* [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում]]

== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

15:17, 22 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Արդվինի գավառ
Артвинский округ

Զինանշան

Բաթումի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԲաթումի մարզ
Ներառում է29 համայնք
ՎարչկենտրոնԱրդվին
Հիմնական լեզութուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)56,140
Ազգային կազմԹուրքեր (մոտ 74 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,908
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Ճակք

Արդվինի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին եղել է Բաթումի մարզի, ապա՝ Քութայիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Արդվին քաղաքն էր։

Արդվինի գավառը հյուսիսից սահմանակցում էր Բաթումի գավառին, արևելքում Կարսի մարզն էր, իսկ հարավում-արևմուտքում Օսմանյան կայսրության սահմանն էր:

Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Արդվինի նահանգի մեծ մասը։

Պատմություն

Գավառն կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Բաթումի մարզի հարավային՝ Ճորոխ գետի հովտի հատվածը: 1883 թվականին Բաթումի մարզը վերացել է, Բաթումի և Արդվինի գավառներն անցել են Քութայիսի նահանգի կազմ: Արդվինի գավառը համապատասխանել է պատմական Տայք աշխարհի Ճակք գավառին: Դեռ միջնադարում տեղի հայ բնակչության մեծ մասը ձուլվել է ուղղափառ հույներին և վրացիներին, արտագաղթել: Այստեղ բնակվելու են եկել մեծաքանակ այլազգիներ, որոնք օսմանյան տիրապետության շրջանում կրոնափոխ են եղել և կորցրել սեփական լեզուն: Ամբողջ գավառում առաքելական հայերի թիվը չէր անցնում 8 հազարից՝ գրեթե նույնքան, որքան վրացիները: Հայերի մեծ մասը բնակվում էր Արդվին քաղաքում (4646 մարդ) և Արտանուջ ավանում (960 մարդ), խոսում հիմնականում արևմտահայերեն:

1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության կազմ: 1921 թվականի Կարսի պայմանագրից հետո՝ անցել է Թուրքիային, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Արդվինի նահանգի կազմ:

Բնակչություն

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 56,140 մարդ էր, որի ճնշող մեծամասնությունը թուրքեր էին (41468), 13.9 %-ը՝ հայեր (7819), 9.8%-ը՝ վրացիներ (5506) և այլ ազգեր[2]: Արդվին քաղաքի բնակչությունը հաշվվում էր 7091 մարդ, այդ թվում՝ 4646 հայեր և 1491 ռուսներ[3]։

Վարչական բաժանում

1913 թվականին գավառը բաժանված էր 29 գյուղական համայնքի[4]՝

  • Անկլիայի
  • Անչայի
  • Արտանուջի
  • Բաթաուլի
  • Բաշ-Խադիլուի
  • Բերթայի
  • Բիջայի
  • Գարկիլոբի
  • Գուրջանի
  • Գյումուշխանեի
  • Դաբայի
  • Դիակուրմուջի
  • Դիբացվիրիլիի
  • Լոնգոթխենի
  • Խոդ-Ումիայի
  • Կարսիպիայի
  • Ձանսուլիի
  • Ճղալեթի
  • Չիխիսխևի
  • Սամսխարի
  • Սաթլելի
  • Վաարիայի
  • Տանձուտի
  • Ցկալցիմերի
  • Ցրիայի
  • Ունիսխևի
  • Քարթլայի
  • Քրաջանի
  • Օքրոբակերտի

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Артвинский округ
  2. Артвинский округ
  3. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Артвин
  4. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։