«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
{{խմբագրում եմ|[[User:Gevorg Ghazaryan|Գևորգ]]<sup>[[User talk:Gevorg Ghazaryan|💬]]</sup>|2019-12-21 00:40:58}}
{{Տեղեկաքարտ Ճակատամարտ
|Ճակատամարտի անվանում = Արտագերսի ինքնապաշտպանություն
 
== Ինքնապաշտպանություն ==
=== Առաջին փուլ ===
 
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:
 
 
Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհն շարվել էր գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:
 
Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։
 
{{քաղվածք|Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին պաշտպաններին, որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը ավարտվեց երդումով: Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը. այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս՝ սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու ճամμարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու, սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց։|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6}}
 
=== Երկրորդ փուլ ===
Պարսիկների պարտությունից հետո պարսից թագավոր Շապուհ Բ-ն զորավարներ Զիկի և Կարենի գլխավորությամբ Հայաստան է ուղարկում մեծաթիվ զորք, ավելի է ուժեղացնում Արտագերսի պաշարումը<ref name="Պատ1">{{Cite web|url=http://www.armenianhouse.org/sargsyan/razmarvest/6.html|title=ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ԻՐ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ|last=|first=|date=|website=armenianhouse.org|publisher=|language=hy|accessdate=2019-25-08}}</ref>։
 
{{քաղվածք|Այս անգամ էլ պաշարումը բավարար արդյունք չի տալիս Շապուհին։ Լուր ստանալով Արտագերսի մոտ պարսից պաշարող զորքի կոտորածի մասին՝ Շապուհը գազանի նման կատաղեց, հավաքեց ավելի մեծ զորք և սկսեց Հայաստանը բացահայտ կերպով կողոպտել ու ավերել... այնուհետև իր զորքերի ամբողջ բազմությունը կենտրոնացրեց Արտագերսի շուրջը։ Եվ երբ մի շարք կռիվներից հետո պաշտպանվողներն ուժասպառ եղան բաց անել տվեց դռները և բերդաքաղաքը այրեց։ Այդտեղից դուրս հանվեց Արշակի կինը, որին նա տարավ իր հետ գանձերի հետ միասին»։|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6}}
 
Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ [[Տիգրանակերտ]]ը, [[Արտաշատ]]ը, [[Նախիջևան]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Զարեհավան]]ը, [[Վան]]ը, [[Զարիշատ]]ը և այլն։
 
== Ծանոթագրություններ ==
27 777

edits

Նավարկման ցանկ