«Հակոբ Մովսես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==


Հակոբ Մովսես ծնվել է [[1952]]-ին, [[Աշոցքի (շրջան)|Աշոցքի շրջանի]] [[Սիզավետ]] գյուղում։ [[1969]]-ին ավարտել է [[Արմավիր]] քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ [[1973]]-ին` [[Երևան]]ի [[Խաչատուր Աբովյան]]ի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է [[Ապարան]]ի շրջանի [[Բուժական]] գյուղում։ [[1979]]-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1995 թթ. եղել է [[ՀՀ մշակույթի նախարար]]ը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սլովակերեն, ուկրաիներեն:
Հակոբ Մովսես ծնվել է [[1952]]-ին, [[Աշոցքի (շրջան)|Աշոցքի շրջանի]] [[Սիզավետ]] գյուղում։ [[1969]]-ին ավարտել է [[Արմավիր]] քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ [[1973]]-ին` [[Երևան]]ի [[Խաչատուր Աբովյան]]ի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է [[Ապարան]]ի շրջանի [[Բուժական]] գյուղում։ [[1979]]-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1995 թթ. եղել է [[ՀՀ մշակույթի նախարար]]ը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն:


== Երկեր ==
== Երկեր ==

09:00, 23 փետրվարի 2012-ի տարբերակ

Հակոբ Մովսես
Դիմանկար
Բանաստեղծ, թարգմանիչ
Ծնվել է1952, սեպտեմբեր 3
ԾննդավայրՀԽՍՀ, Աշոցքի շրջան, գյուղ Սիզավետ
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
Կայքwww.hakobmowses.com

Հակոբ Մովսես (իսկական անուն՝ Հակոբ Մովսեսի Հակոբյան) (սեպտեմբերի 3, 1952, Աշոցքի շրջան, գյուղ Սիզավետ) — հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն

Հակոբ Մովսես ծնվել է 1952-ին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969-ին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973-ին` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979-ին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1995 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն:

Երկեր

  • 1981 — Թռիչքների երկինք, 40 էջ, Երևան, «Սովետական գրող»
  • 1984 — Ցնծության պահեր, 96 էջ, Երևան, «Սովետական գրող»
  • 1988 — Երգասացություն, 192 էջ, Երևան, «Սովետական գրող»
  • 1992 — Գիրք ծաղկման, 200 էջ, Երևան, «Նաիրի»
  • 2005 — Բանաստեղծություններ, 536 էջ, Երևան, «Նաիրի»
  • 2009 —Լույս զվարթ, 425 էջ, Երևան, «ԻԿԿ»

Թարգմանություններ

Անդրադարձներ

  • Արտեմ Հարությունյան, «Բանաստեղծական ցնծության պահեր», «Գրական թերթ», 1984, 38:
  • Թադևոս Խաչատրյան, «Եվ որտեղի՞ց են բառերը գալիս», «Գարուն», 1993 թ., 3:
  • Զավեն Բեկյան, «Բանաստեղծի նոր գիրքը», «Նորք», 1994 թ., 1:
  • Դավիթ Գասպարյան, «Ինքնաճանաչում հավիտենության անդրադարձների մեջ», «Գարուն», 2006 թ., 5-6:
  • Զավեն Ավետիսյան, «Բանաստեղծության անտեսանելի կառուցվածքները», «Նորք», 2007 թ., 1:
  • Մանասե, «Եռամիասնության տարրերը որպես հայեցակարգային նախահիմք (Հակոբ Մովսես)», «Գարուն», 7007 թ., 5-6:
  • Արքմենիկ Նիկողոսյան, «Լռություն, որ ձայնն է բառի», «Գրառումներ ընթացքից» գրքում, Երևան, «Վան Արյան», 2007 թ.:
  • Թադևոս Խաչատրյան, «Բանաստեղծության կեցության և գոյության սահմանագծին», «Գարուն», 2008 թ., 7-8:
  • Նորայր Ղազարյան, «Հավատի բանաստեղծությունը», «Գրական թերթ», 2008 թ., 20 հունիսի:
  • Նորայր Ղազարյան, «Կեցության խոսքը. կառուցվածք և բառոլորտ», Համատեքստ – 2008 թ., Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2009 թ.:
  • Նորայր Ղազարյան, «Էջմիածին», 2008 թ., 3:
  • Վարուժան Այվազյան, «Լույսը անմեկնելի», «Գրական թերթ», 2009 թ., 20 նոյեմբերի:
  • Նաիրա Հարությունյան, «Լույս-ա-պտույտ». «Գրական թերթ», 2010 թ., 21 մայիսի:
  • Նորայր Ղազարյան, «Լույսի «զվարթ գիտությունը»», «Ազգ» օրաթերթ, 2010 թ., 22 մայիսի:
  • Հրաչյա Թամրազյան, «Հաղորդություն», «Բանաստեղծություններ, Էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ», էջ 304-308, Երևան, Նաիրի, 2010 թ.
  • Սմբատ Հովհաննիսյան, ԼՌՈՒԹՅԱՆ ՈՐՍԱՏԵՂԻՆԵՐ կամ բանաստեղծի ճառը Լույսի մասին, «Նարցիս», 2010 թ., 5
  • Ժենյա Քալանթարյան, Աշխարհընկալո՞ւմ, թե՞ոճավորում, «Գրական թերթ», 2011 թ., 17 հունիսի:
  • Արքմենիկ Նիկողոսյան, Բանաստեղծության ընդդիմությունը, «Գրանիշ», 2011, 2:



«Զավեն Ավետիսյանի, Թադևոս Խաչատրյանի, Դավիթ Գասպարյանի, Մանասեի ուսումնասիրություններով ամբողջանում է Հակոբ Մովսեսի պոեզիայի գիտությունը, որը կարելի է համարել վերջին տարիների քննադատության կարևոր նվաճումներից մեկը»:
Ակադ. Սերգեյ Սարինյան, «Քննադատությունն ինչպես որ է», Գրականագիտական հանդես, ԺԱ-ԺԲ , 2010-2011, էջ 19:


Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հակոբ Մովսես հոդվածին