«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
== Պայմանագրի կնքում ==
Պերոզի մահից հետո [[Սասանյան Պարսկաստան]]<nowiki/>ի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում [[Դվին]], որում ցանկացնում է բարեկամոթյան և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ: Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ [[Նվարսակ]] գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ բանակի հրամանատար Նիխորը:
 
Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է անձեռնմխելի պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների գլխավորների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ:
30 034

edits

Նավարկման ցանկ