«Մուսաներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 10. | Տող 10. | ||
* [[Կալլիոպե]] - էպիկական պոեզիայի` [[էպոս]]ի, |
* [[Կալլիոպե]] - էպիկական պոեզիայի` [[էպոս]]ի, |
||
* [[Կլիո]] - [[պատմություն|պատմության]], |
* [[Կլիո]] - [[պատմություն|պատմության]], |
||
* [[ |
* [[Եվտերպե]] - [[քնարերգություն|քնարերգության]], |
||
* [[ |
* [[Թալիա]] - [[կատակերգություն|կատակերգության]], |
||
* [[Մելպոմենե]] - [[ողբերգություն|ողբերգության]], |
* [[Մելպոմենե]] - [[ողբերգություն|ողբերգության]], |
||
* [[ |
* [[Տերփսիքորա]] - [[պար]]երի, |
||
* [[Էրատո (մուսա)|Էրատո]] - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության, |
* [[Էրատո (մուսա)|Էրատո]] - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության, |
||
* [[ |
* [[Պոլիհիմնիա]] (կամ Պոլհիմնիա) - [[հիմն]]երի, |
||
* [[Ուրանիա]] - [[աստղագիտություն|աստղագիտության]]: |
* [[Ուրանիա]] - [[աստղագիտություն|աստղագիտության]]: |
||
17:37, 22 փետրվարի 2012-ի տարբերակ
Մուսաներ - Զևսի դուստրերը: Ըստ հին հունական դիցաբանության` մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը:
Ընդհանուր տեղեկություններ
Հունական առաջին մեծ գրողները` Հոմերոսը և Հերոդոտոսը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին:
Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են
- Կալլիոպե - էպիկական պոեզիայի` էպոսի,
- Կլիո - պատմության,
- Եվտերպե - քնարերգության,
- Թալիա - կատակերգության,
- Մելպոմենե - ողբերգության,
- Տերփսիքորա - պարերի,
- Էրատո - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության,
- Պոլիհիմնիա (կամ Պոլհիմնիա) - հիմների,
- Ուրանիա - աստղագիտության:
Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա: Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք: Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց: Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա: Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա:
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները:
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:[1]
Աղբյուրներ
- ↑ Առաքել Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 23-24.