«Սամուիլ Սամոսուդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կատեգորիայի ավելացում oգտվելով ԱՎԲ
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ]]

17:25, 10 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Սամուիլ Սամոսուդ
Ծնվել էմայիսի 2 (14), 1884[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 6, 1964(1964-11-06)[2][3][4] (80 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտության ուսուցիչ և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Սամուիլ Աբրամովիչ Սամոսուդ (ռուս.՝ Самуи́л Абра́мович Самосу́д, մայիսի 2 (14), 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 6, 1964(1964-11-06)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937

Կենսագրություն

1906 թվականին ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, ապա սովորել Հանուշ Վիհանի (Պրահա) ու Պաբլո Կասալսի մոտ և «Սխոլա կանտոր»-ում (Փարիզ)։ 1917-1919 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։

Իրականացրել է Շոստակովիչի «Քիթ» (1930), «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» (1934), Ձերժինսկու «Խաղաղ Դոն» (1935) և այլ օպերաների առաջին բեմադրությունները։ 1936-1943 թվականներին՝ Մեծ թատրոնի, 1943-1950 թվականներին՝ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երսժշտական թատրոնի (Մոսկվա) գլխավոր դիրիժոր։

Հիմնական աշխատանքներն են՝ Ձերժինսկու «Հերկած խոպան» (1937), Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» (1937, բեմադրված նոր խմբով) և «Իվան Սուսանին» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (1946, Լենինգրադի Փոքր օպերային թատրոն, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Կաբալևսկու «Տարասի ընտանիքը» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952)։

Հիմնել և ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1953-1957]), Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության օպերային-սիմֆոնիկ նվագախումբը (1957 թվականից)։

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134255305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Самосуд Самуил Абрамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։