«Հայաստան համահայկական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ դատարկեցում Բաժնի դատարկում Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 55. Տող 55.


http://himnadram.org/index.php?id=23990&lang=2
http://himnadram.org/index.php?id=23990&lang=2

== Համահայկական մարտահրավեր ==
2019 թվականի նոյոմբերի 28-ին, հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետ [[Նիկոլ Փաշինյան|Նիկոլ Փաշինյանը]] ուղիղ եթերում խոսեց այն մասին, որ եթե աշխարհում ապրող հայերից 5 միլիոնը ամսական հիմնադրամին նվիրաբերեն 20 ամն դոլլար, ապա 1 տարվա ընթացքում կհանգանակվի շուրջ 1.2 միլիարդ ամն դոլլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է հիմնադրամի պատմության (այդ պահի դրությամբ 27 տարիների) ընթացքում հանգանակված ամբողջ գումարը: Վարչապետը մարտահրավեր նետեց աշխարհում ազդեցիկ երեք հայերի, որ նրանք օգտագործելով [https://www.himnadram.org/ հիմնադրամի պաշտոնական կայքի] հնարավորությունները, ակտիվացնեն իրենց բանկային քարտից ամեն ամիս ավտոմատ կերպով 20 դոլլար հիմնադրամին նվիրաբերելու հնարավորությունը, մինչև քարտի վավերականության ժամկետի ավարտը, և որ նրանք էլ իրենց հերթին մարտահրավեր նետեն ևս երեք հայերի՝  նույն պայմաններով: Մարտահրավերը ստացողները երկար սպասեցնել չտվեցին և ոչ միայն նրանք, շատ ու շատ հայեր միանալով այդ կոչին, սկսեցին նվիրաբերել ամսեկան 20, կամ որ նույնն է օրական մոտավորապես 0.7 դոլլար Հայաստանի և Արցախի բազում խնդիրների լուծման գործին:


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

15:33, 10 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Հայաստան համահայկական հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Հայաստան[1]
Հիմնադրված1992
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքhimnadram.org

Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992 թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։ Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։ Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։ Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը՝ նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը։ Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը՝ դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը։ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը։

Կառուցվածք

Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագահը ՀՀ Նախագահն է։

Նպատակադրած ծրագրերը իրականացնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է Երևանում։ 2008-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանը[2]։

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները

Ծրագրեր

Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝

  • Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
  • 212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում
  • 144 կմ բնական գազատարների կառուցում
  • 218 դպրոցի և մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/կահավորում
  • 410 տուն և բնակարանի կառուցում/վերակառուցում
  • 34 առողջապահական հաստատությունների կառուցում/վերակառուցում
  • 21 մարզական և մշակութային կենտրոնների կառուցում/վերակառուցում
  • Ավելի քան 85 կրթական, մշակութային և գիտական ծրագրերի իրականացում

Հեռուստամարաթոններ

Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների գործունեությունը
Հեռուստամարաթոնի թիվ Թվական Նպատակ Հեռուստամարաթոնում
խոստացված գումար
(ԱՄՆ դոլար)
7 2004 նոյեմբերի 25 Արցախի 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու
շինարարությունը ավարտին հասցնել
11,400,000[3]
8 2005 ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում 7,770,000[4]
9 2006 նոյեմբերի 23 Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանային հիվանդանոցի,
մի շարք դպրոցների, նոր ջրագծերի և բաշխման ցանցերի,
բնական գազամուղի կառուցումը, գյուղատնտեսության զարգացում
13,700,000[5]
10 2007 նոյեմբերի 22 Հայաստանի և Արցախի նոր գյուղական դպրոցների,
խմելու ջրի համակարգերի կառուցում և
ագրարային զարգացման ծրագրեր գյուղական հողագործի համար,
առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական շրջաններում
15,275,000[6]
11 2008 նոյեմբերի 27 Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնում 35,009,156[7]
12 2009 նոյեմբերի 26 Շուշիում հասարակական ու տնտեսական ենթակառուցվածքների՝
ջրագծերի, դպրոցների, ճանապարհների,
բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
15,875,043[8]
13 2010 նոյեմբերի 25 Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծում,
Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում
շարունակվող համապարփակ զարգացման ծրագիր
20,862,733[9]

Հեռուստամարաթոն 2012

http://himnadram.org/index.php?id=23990&lang=2

Համահայկական մարտահրավեր

2019 թվականի նոյոմբերի 28-ին, հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսեց այն մասին, որ եթե աշխարհում ապրող հայերից 5 միլիոնը ամսական հիմնադրամին նվիրաբերեն 20 ամն դոլլար, ապա 1 տարվա ընթացքում կհանգանակվի շուրջ 1.2 միլիարդ ամն դոլլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է հիմնադրամի պատմության (այդ պահի դրությամբ 27 տարիների) ընթացքում հանգանակված ամբողջ գումարը: Վարչապետը մարտահրավեր նետեց աշխարհում ազդեցիկ երեք հայերի, որ նրանք օգտագործելով հիմնադրամի պաշտոնական կայքի հնարավորությունները, ակտիվացնեն իրենց բանկային քարտից ամեն ամիս ավտոմատ կերպով 20 դոլլար հիմնադրամին նվիրաբերելու հնարավորությունը, մինչև քարտի վավերականության ժամկետի ավարտը, և որ նրանք էլ իրենց հերթին մարտահրավեր նետեն ևս երեք հայերի՝  նույն պայմաններով: Մարտահրավերը ստացողները երկար սպասեցնել չտվեցին և ոչ միայն նրանք, շատ ու շատ հայեր միանալով այդ կոչին, սկսեցին նվիրաբերել ամսեկան 20, կամ որ նույնն է օրական մոտավորապես 0.7 դոլլար Հայաստանի և Արցախի բազում խնդիրների լուծման գործին:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ