«Սենդվիչ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Արագ սնունդ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 46. | Տող 46. | ||
[[Կատեգորիա:Համաշխարհային խոհանոց]] |
[[Կատեգորիա:Համաշխարհային խոհանոց]] |
||
[[Կատեգորիա:Բրիտանական խոհանոց]] |
[[Կատեգորիա:Բրիտանական խոհանոց]] |
||
[[Կատեգորիա:Արագ սնունդ]] |
16:37, 6 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | մատներով ուտվող կերակուր և bánh? |
Առաջացման երկիր | Անգլիա |
Հիմնական | հաց |
Sandwiches Վիքիպահեստում |
Սենդվիչ (անգլ.՝ sandwich ['sænwɪʤ]), երկու կամ մի քանի շերտ հացից (հաճախ՝ բուլկի) և մեկ կամ մի քանի շերտ մսից և/կամ այլ միջուկից կազմված ուտեստ:
Տարբերությունը բուտերբրոդից. բուտերբրոդը սովորաբար հացի մեկ շերտն է (յուղով), որի վրա դրվում են բաղադրիչները: Սենդվիչը հացի կամ բուլկու երկու շերտերի միջև բաղադրիչների ամբողջությունն է (փակ բուտերբրոդ):
Սենդվիչի ֆրանսիական տարբերակը կոչվում է կրոկ-մեսյե, իտալական տարբերակը՝ պանինի:
Պատմություն
Ժամանակակից տեսքով սենդվիչի ի հայտ գալը կարելի է կապել մոտավորապես 17-րդ դարի Եվրոպայի հետ: Ինքը գաղափարը՝ հացի մեջ փաթաթելու կամ հացի վրա այլ բաղադրիչներ դնելու, ի հայտ է եկել դրանից շատ վաղ՝ տարբեր մշակույթներում:
Օքսֆորդի բառարանը «սենդվիչ» բառի ամենավաղ կիրառման համար նշագրում է 1762 թվականը: Էդվարդ Գիբբոնն իր օրագրում նկարագրում է, թե ինչպես էին «թագավորության լավագույն մարդիկ» ակումբում ընթրում՝ ուտելով «փոքրի կտորներով սառը միս կամ սենդվիչ»: Հանրության կողմից ընդունված վարկածի համաձայն՝ անվանումը ծագում է 4-րդ կոմս Ջոն Սենդվիչ Մոնտեհյուի անունից (1718-1792), ով մոլի խաղացող էր և լեգենդի համաձայն՝ խաղասեղանի շուրջ նստում էր մի քանի օր անդադար և խնդրել է իրեն մատուցել մի կտոր տավարի միս՝ տապակած հացի երկու կտորների միջև դրված, որպեսզի խաղից առանց կտրվելու՝ կարողանա նաև քաղցը հագեցնել՝ դրանով իսկ կեղտի մեջ ավելի քիչ խրվելով[1][2][3]:
Հանրաճանաչություն աշխարհում
Հատկապես անգլիական մեծ քաղաքներում՝ սենդվիչը դարձել է սնվելու մշակույթի անքակտելի մասը: Լոնդոնում գոյություն ունեն մեծ թվով ընկերություններ, որոնք իրականացնում են սենդվիչի վաճառք (EAT, Benjys, Pret-a-manger): Աշխարհում սենդվիչի վաճառքով զբաղվող ամենախոշոր ռեստորանային ցանցերն են ՄաքԴոնալդսը, Subway-ը, Burger King-ը:
ԱՄՆ-ում գոյություն ունեն տարատեսակ շրջանային սենդվիչներ: Չիկագոն հայտնի է իր՝ իտալական տարբերակով պատրաստված տավարի մսով սենդվիչով, Միլուոկին՝ սարդելկաներով և մարինացված կաղամբով սենդվիչների տեսականիով, Ֆիլադելֆիան՝ մսով և բրնձով սենդվիչներով, իսկ Լոս Անջելեսը՝ ֆրանսիական սոուս պարունակող սենդվիչներով: Նոր Օռլեանում առաջատար դիրքում «պո-բոյ» և «մուֆֆալետտա» սենդվիչներն են: Վերջինը ծագում է իտալական քաղաքային համայնքի անվանումից: Մուֆֆալետտիի միջուկն են կազմում խոզապուխտը, մորտադելան, պրովոլոնե պանիրը, ձիթապտուղը, ինչպես նաև ավելացնում են մեծ քանակությամբ սխտոր:
Ինչպես նաև ԱՄՆ-ում տարածված են եռանկյունաձև սենդվիչները, որոնք կոչվում են «ակումբային սենդվիչներ»: Ակումբային սենդվիչները հաճախ ավաճառվում են երկու հատով՝ պլաստիկ կամ ստվարաթղթե փաթեթավորմամբ: Որպես կանոն՝ երկու ակումբային սենդվիչներն իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական սենդվիչ, որը կազմված է երկու քառակուսի տոստերից:
Արտասովոր սենդվիչներ
- Ամերիկյան բանակի համար մշակվել է սենդվիչի պատրաստման տեխնոլոգիա, ինչի արդյունքում պատրաստված սենդվիչը չի փչացել 3 տարվա ընթացքում[4]՞
- Լոնդոնյան սուպերմարկետներից մեկում կարելի է ձեռք բերել արտասովոր թանկ սենդվիչ: Գինը 85 ֆունտ ստերլինգ է: Այն պատրաստվում է մարմարե տավարի մսից, որը կոչվում է Wagyu, ֆուա-գրայի շերտերից, տրյուֆելի յուղից ստացվող մայոնեզից, բրի դե մո պանրից, ռուկոլլա աղցանից, պղպեցից և չերիի լոլիկներից (իրականում սա համբուրգերն է, քանի որ գործածվում է կոտլետ՝ մսի կտորների փոխարեն)[5]: