«Տնկիներ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ռուսերեն ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 62. | Տող 62. | ||
[[Կատեգորիա:«Վրացֆիլմ» ստուդիայի ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:«Վրացֆիլմ» ստուդիայի ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Վրացերեն ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Վրացերեն ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Ռուսերեն ֆիլմեր]] |
18:59, 3 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Ռեզո Չխեիձե |
Պրոդյուսեր | Shota Laperadze?[1] |
Սցենարի հեղինակ | Սուլիկո Ժղենտի |
Դերակատարներ | Ռամազ Չխիկվաձե Միշիկո Մեսխի Մերի Կորելի Սեսիլիա Թաղայշվիլի |
Օպերատոր | Աբեսալոմ Մայսուրաձե |
Երաժշտություն | Նոդար Գաբունիա |
Մոնտաժ | Վասիլ Դոլենկո[1] |
Նկարիչներ | Տատյանա Կրիմովսկայա Զուրա Մեձմարիաշվիլի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
Տնկիներ (վրաց.՝ ნერგები), 1972 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։
Խորհրդային Միությունում ֆիլմը դիտել է շուրջ 4,5 մլն մարդ[2]:
Սյուժե
Պապը թոռան հետ գնում է տանձի տնկիներ բերելու։ Նա ուզում է գտնել հենց Խեչեչուրի տեսակի տանձենիներ, որ շատ համեղ պտուղներ ունեն։ Նրանց հաջողվում է գտնել այդպիսի տասներկու տնկի։ Սակայն վերադարձի ճանապարհին պապն ստիպված է լինում տնկիներից չորսը տնկել հենց ճանապարհի կողքին, որպեսզի փրկի դրանք ցրտահարությունից։ Համընթաց մեքենայով վերադառնալիս նրանք հանդիպում են մի բեռնատարի, որ գրեթե անդունդն է ընկնում։ Պապն ստիպված է լինում զոհել ևս չորս տնկի, որոնք դնում են բեռնատարի անվի տակ։ Այդպիսով՝ բեռնատարը հանվում է ուղիղ ճանապարհ, իսկ պապն ու թոռը վերադառնում են տուն՝ իրենց հետ տանելով մնացած չորս տնկիները։ Այնուամենայնիվ, ինչպես ասում է պապը, գալիք տարի նոր գարուն կլինի, և իրենք նորից կգնան տնկիներ բերելու։
Դերերում
- Ռամազ Չխիկվաձե - Լուկա
- Միշիկո Մեսխի - Կախա
- Մերի Կորելի - Էլիզաբեդ
- Սեսիլիա Թաղայշվիլի - Ցիցիրո
- Զեյնաբ Բոցվաձե - Կախիի մայրը
- Զուրաբ Կապիանիձե
- Միխեիլ Վաշաձե - Ռոբինզոն Դատեշիձե
- Սերաֆիմ Ստրելկով - միստեր Ֆլետչեր
- Կախի Կավսաձե - Դավիթ
- Զուրաբ Լապերաձե - այգիների տնտեսության տնօրեն
- Գիվի Թոխաձե
- Բոնդո Գոգինավա - Բոնդոյա
- Լեո Սոխաշվիլի - Չիչիկո
- Գելա Չարկվիանի - էպիզոդ
- Օթար Բագատուրիա - էպիզոդ
- Գոչա Լոմիա - էպիզոդ
Նկարահանող անձնակազմ
- Ռեժիսոր՝ Ռեզո Չխեիձե
- Սցենարի հեղինակ՝ Սուլիկո Ժղենտի
- Օպերատոր՝ Աբեսալոմ Մայսուրաձե
- Կոմպոզիտոր՝ Նոդար Գաբունիա
- Նկարիչներ՝ Տատյանա Կրիմովսկայա, Զուրա Մեձմարիաշվիլի
- Ֆիլմի տնօրեն՝ Շոթա Լապերաձե
Մրցանակներ
- 1973 թվական
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար - Սուլիկո Ժղենտի[3]
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար - Ռեզո Չխեիձե[3]
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար - Ռամազ Չխիկվաձե[3]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|