«Արթուր Ջանիբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 151. Տող 151.
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով:
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով:


2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «[[Սևան Ստարտափ Սամմիթ|Սևան Ստարտափ Սամմիթ»]] համահիմնադիրը։ [[2018 թվական]]ին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց [[ԱՄԷ]]-ում և [[Հնդկաստան]]ում Seaside Startup Summit անվան ներքո։ [[2019 թվական]]ին Արթուր Ջանիբեկյանը դարձավ սամմիթներին մասնակցող, առավել հաջողված ստարտափ նախագծերում ներդրումներ կատարող Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր։
2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «[[Սևան Ստարտափ Սամմիթ|Սևան Ստարտափ Սամմիթ»]] համահիմնադիրը։ [[2018 թվական]]ին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց [[ԱՄԷ]]-ում և [[Հնդկաստան]]ում Seaside Startup Summit անվան ներքո։ [[2019 թվական]]ին Արթուր Ջանիբեկյանը դարձավ սամմիթներին մասնակցող, առավել հաջողված ստարտափ նախագծերում ներդրումներ կատարող Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր։


== Արձաններ ==
== Արձաններ ==

13:43, 3 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Օթարիի Ջանիբեկյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1976 (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպրոդյուսեր
ԳործունեությունՊրոդյուսեր,Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ
ԱշխատավայրComedy Club
ԾնողներՀայր` Օթարի Ջանիբեկի Հակոբյան
Մայր` Էլլա Էդուարդի Հակոբյան
Հարազատներքույր՝ Լիլիթ Օթարիի Հակոբյան
ԵրեխաներԵրկու որդի` Նարեկ, Արամ
մեկ դուստր՝ Էվա
 Artur Janibekyan Վիքիպահեստում

Արթուր Օթարիի Ջանիբեկյան (փետրվարի 29, 1976, Երևան), Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար։

Կենսագրություն

Ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։

1997-98 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

Կարիերա

  • 1993-1996 թթ․ — «Շարմ» ընկերություն, պոստերների փակցնող, ադմինիստրատոր, նախագծի համակարգող, նկարահանող խմբի տնօրեն
  • 1994 թ․ ի վեր. — ՈւՀԱ«Նոր հայեր» թիմի տնօրենն ու հիմնադիրներից մեկը ( 1997 թվականի Բարձրագույն լիգայի հաղթող, 1998 թվականի սուպեր չեմպիոն):
  • 2000-2005 թթ․ — «Ռուսական ռադիո»-ում «Նոր հայկական ռադիո» հաղորդման պրյոդուսեր
  • 2001-2002 թթ․ — «Բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ» հեռուստածրագրի պրոդյուսեր, որը հեռարձակվում էր СТС հեռուստաալիքով

Comedy Club

2003 թվականին ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն իրենից ներկայացնում էր նոր՝ stand-up comedy ժանր ռուսական հեռուստատեսության մեջ[1]։ 2005 թվականից շոուն սկսեց հեռարձակվել ТНТ հեռուստաալիքով։

Ըստ 2006 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Comedy Club նախագիծը մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլլարով[2][3]։

2007 թվականին hիմնադրել է Comedy Club Production ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Եղել է ընկերության հիմնադիրը, սեփականատերն և գլխավոր պրոդյուսերը։

Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։

Մեկ տարի անց՝ 2008 թվականին հիմնադրել է Comedy TV շուրջօրյա հումորային հեռուստաալիքը[4], իսկ 2009 թվականին՝ Comedy Cafe թեմատիկ ռեստորանների ցանցը[5]։ Հանդիսացել է «7 Art» ընկերության հիմնադիր և համասեփականատեր. այն ТНТ հեռուստաալիքով արտադրում էր «Универ», «Интерны» սիտկոմները, որը հետագայում համալրել է Comedy Club Production-ը[6]։

2011 թվականին Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի վերահսկիչ փաթեթը վաճառել է ТНТ հեռուստաալիքին։ Գործարքի գումարը կազմել է 350 մլն. ԱՄՆ դոլար, որը ռեկորդային բարձր է համարվում ռուսական հեռուստատեսության պատմության համար[7]։

2012 թվականին դարձել է «Ռուսաստանի մեդիամենեջեր-2012» մրցանակի դափնեկիր և պարգևատրվել է «Ապրանքանիշների և հեռուստատեսային ապրանքների արտադրության գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում խոշորագույն գործարքի համար» անվանակարգում։

2013 թվականի Ֆորբս-ի տվյալներով Comedy Club Production-ը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն[8]։

2013 թվականին լույս տեսած «Գիրքը» (ռեժիսոր՝ Վ. Մանսկի) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է[9][10][11]։ 2014 թվականին ֆիլմը Մոսկովյան 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցել է «Ազատ միտք» (ռուս.՝ Свободная мысль) վավերագրական ֆիլմերի պաշտոնական ծրագրին։

Գազպրոմ Մեդիա Հոլդինգ

2015 թվականի մարտի 30-ին «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ը հայտարարեց ժամանցային հեռուստատեսության խմբի ձևավորման մասին, որի մեջ մտնում են հոլդինգի հինգ հեռուստաընկերություններից չորսը՝ ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»։ Որի կազմակերպումը և ղեկավորումը հանձնարարվեց Արթուր Ջանիբեկյանին[12][13]։

Comedy Club շոուն կմտնի «Ֆորմուլ-1-ի» մշակութային ծրագրի փուլ:

2015 թվականին «1000 լավագույն ռուս մենեջերներ» ամենամյա վարկանիշային դասակարգումը, որը ձևավորվում է Ռուսաստանի մենեջերների միության (AMP) փորձագիտական քվերակության արդյունքում, մեդիաբիզնեսի ոլորտում բարձրաստիճան մենեջերների լավագույն հնգյակում ներառեց նաև Արթուր Ջանիբեկյանին: Վարկանիշային դասակարգումը ամեն տարի հրապարակվում է «Կոմերիսանտ» բիզնես-օրաթերթում: 2016 թվականի հունվարի 1-ին Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող «ГПМ РТВ» սուբհոլդինգը գործարկեց «ТНТ 4» նոր հեռուստաալիքը, որի հեռարձակման ցանցը կազմեցին «ТНТ» հեռուստաընկերության առաջին հեռարձակումից ի վեր լավագույն գրադարանային նախագծերը: 2016 թվականի հունիսին Արթուր Ջանիբեկյանը նաև գլխավորեց «ТНТ» հեռուստաընկերությունը գլխավոր տնօրենի պաշտոնում: Նույն թվականի հունիսի 7-ին նա արժանացավ «2016 թվականի Ռուսաստանի մեդիա մենեջեր» մասնագիտական պատվավոր մրցանակին: Ոսկե արձանիկը տրվեց նրան «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար:

2016 թվականին «ГПМ РТВ» սուբհոլդինգում ընդգրկված երկու հեռուստաալիքների նախագծեր ստացան ռուսաստանյան հեռուստատեսային «ТЭФИ» խոշարագույն մրցանակաբաշխության 7 արձանիկներ` «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում:

2017 թվականի հունվարին ТНТ4 հեռուստաալիքը, մտնելով Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող ГПМ РТВ սուբհոլդինգ, դարձավ ռուսական առաջին դաշնային ալիքը, որ մեկ տարվա ընթացքում ընդլայնել է հեռարձակման սահմանները երկրից դուրս։ 2017 թվականի մայիսին «Пятница!» հեռուստաալիքը հեռարձակվեց միջազգային եթեր։

2017 թվականի հուլիսի 6-ին Արթուր Ջանիբեկյանը՝ «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» և «ТНТ» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը, երրորդ անգամ արժանացավ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր – 2017» 17-րդ ազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը: Մրցանակը տրվեց «Դաշնային մեդիահոլդինգներ» անվանակարգում «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ժամանցային և հումորային բովանդակության ստեղծման գործում ակնառու նվաճումների համար»:

ТНТ ալիքի թիմը Արթուր Ջանիբեկյանի ղեկավարությամբ, մշակել է պրեմիերային սերիալների եթեր հեռարձակման համակարգ, որը թույլ է տալիս մեծացնել հեռուստաալիքի լսարանը, հավաքել լսարանի ներգրավման համազգային առավել ճշգրիտ տվյալներ՝ լսարանի ներգրավման համար, ինչպես նաեւ պայքարել հեռուստատեսային ծովահենության դեմ: 2017 թվականի սեպտեմբերից ի վեր ТНТ հեռուստաալիքը անցում է կատարել Մոսկվայի ժամանակով աշխատաքնային օրերի ընթացքում անմիջապես հեռուստատեսային հեռարձակումից հետո առցանց ռեսուրսների բովանդակության տեղադրման պրեմիերային ցուցադրությունների պրակտիկային։

2017 թվականի հոկտեմբերին Արթուր ջանիբեկյանի ղեկավարության ներքո ТНТ-ն դարձավ Ռուսաստանում առաջին հեռուստաալիքը, որ սկսեց գովազդ վաճառել Big TV վարկանշային համակարգում։ Այս համակաևգը գովազդատուներին հնարավորություն է տալիս տեղադրել հոլովակներ միառժամանակ և՛ եթերում և՛ ալիքի թվային հարթակներում։ ТНТ-ն դարձավ առաջին ալիքը, որ հասանելի դարձրեց իր ինֆորմացիոն ռեսուրսները ողջ շուկայի համար։

2018 թվականի հունվարին «Газпром-Медиа» հոլդինգի շրջանակում և ГПМ РТВ-ի կազմում սկսվեց «Супер» հեռուստաալիքի հեռարձակումը։ 2018 թվականի հուլիսի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողությունը, Գրան պրին շնորհվեց «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստաալիք» հեռուստատեսային խմբի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանին։

Երեք տարվա ընթացքում՝ 2016-ից 2018 թթ․, ТНТ-ի նախագծերը, «Пятницы!»-ը, Comedy Club Production-ը и Good Story media-ն, որոնք ««ГПМ РТВ» սուբհոլդինգի մի մասն են կազմում, արժանացել են ТЭФИ մրցանակաբաշխության 4 արձանիկի՝ «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում:

Այլ

2018 թվականին Արթուր Ջանիբեկյանը Սեմյոն Սլեպակովի և Ալեքսանդր Դուլերայնի հետ հանդես եկավ որպես «Տնային կալանք» սերիալի պրոդյուսեր, այն «Кинопоиск» կայքի վարկածով գլխավորեց 2018 թվականի լավագույն սերիալների ցանկը [14]։ «Տնային կալանք»-ը «Кинократия»-ի վարկածով զբաղեցրեց առաջին հորիզոնականը նաև ռուսական հեռուստասերիալների Թոփ-5-ում [15], դարձավ կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի 7-րդ մրցանակաբաշխության ութակի դափնեկիր[16]։ Սերիալն արժանացել է նաև «Նիկա» 32-րդ մրցանակաբաշխության հատուկ մրցանակին «Հեռուստատեսային կինոյի արվեստում ստեղծագործական նվաճումներ» անվանակարգում[17]։ «Տնային կալանք»-ը նաև դարձավ «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողը[18]։

Գոգոլ: Սկիզբ (ֆիլմ)

2017 թվականին Վալերի Ֆեդորովիչի և Եվգենի Նիկիշովի հետ Արթուր Ջանիբեկյանը հանդես եկավ բացառիկ նախագծով՝ «Гоголь. Начало», առաջին հեռուստասերիալն աշխարհում, որ դուրս եկավ լայն կինովարձույթի։ Ֆիլմը վերադարձրեց ծախսված գումարը վարձակալության հենց սկզբում և գրանցեց մի քանի ռեկորդ։ Կինոնկարը մտավ 2017 թ-ի ամենաբարձր վարձատրվող ռուսաստանյան կինոդիտումների ֆիլմերի տասնյակ: Բացի Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից «Гоголь. Начало» ֆիլմը ռուսերեն լեզվով ցուցադրվեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրիայում եւ Կիպրոսում: Ֆիլմի պրոմոընկերությունը արժանացավ մի շարք մասնագիտական պարգևենրի և դիպլոմների և շարժեց պրոֆեսիոնալ համայնքի հետաքրքրությունը Կաննում MIPCOM-ում։ 2017 թվականի վերջին ТНТ հեռուստաալիքը Ջանիբեկյանի ղեկավարությամբ ծրագրային նոր բովանդակության՝ հրաժարվելով արտասահմանյան ֆիլմից՝ հօգուտ ռուսական բովանդակության՝ խաղադրույք կատարելով հայրենական կատակերգական սերիալների և սեփական արտադրության շոուների վրա։ Դա հնարավորություն տվեց հետագայում աջակցել հոլդինգի մաս կազմող արտադրական ընկերություններին, ինչպես նաև ընդլայնել երկարաժամկետ ներդրումները սեփականության իրավունքի հաշվին և հնարավորությունները սեփական հաղորդումների տարբեր միջավայրերում և առանց քանակական սահմանափակումների։

Հասարակական գործունեություն

Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ

«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիրն է, որը է 2013 թվականին։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ[19][20]:

Հիմնադրամի նոր սկսած՝«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը զբաղվում է հայկական ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններով, ապահովում է դրանց միջազգային մակարդակի ներկայանալիությունը[21]։

«Հայկական ազգային երաժշտական գանձարան»

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝

  • ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
  • պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
  • ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
  • վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
  • վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
  • ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
  • նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար

Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է աննախադեպ աշխատանք՝ ուղղված հայկական ժողովրդական և ազգային երգերի վերականգմանն ու ձայնագրմանը, երաժշտության թվայնացված գրադարանի ստեղծմանը, ինչպես նաև գործածության մեջ է դրվել հայկական ազգային-ժողովրդական և հոգևոր երաժշտության կայքը[22]։ Կայքում տեղադրված է թվային ձայնադարան, որն ներառում է հայկական ժողովրդական երգեր, հայ միջնադարյան երգարվեստի, գործիքային մեղեդիների և աշուղական երգերի մոտ 600 նմուշներ:

2017 թվականին՝ առաջին հրատարակությունից 120 տարի անց, Երևանում թողարկվեց հայկական հոգևոր երաժշտության ամենակարևոր գոհարներից մեկը՝ Մակար Եկմալյանի «Սրբազան պատարագը»: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի և անձամբ նրա հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնության շնորհիվ հայկական հոգևոր երաժշտության դասական պատարագը վերաթողարկվեց նոր ծանոթագրություններով ու լրացումներով:

«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամն աջակցել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործունեությանը[23]։

Սարոյան Հաուս

Վ.Սարոյանի Տուն-թանգարանը Ֆրեզնոյում

Որպես «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Սարոյան Հաուս» նախագիծը[24], որի շրջանակներում ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տունը՝ տեղակայված Ֆրեզնո քաղաքում, պետք է վերածվի գրողի տուն-թանգարանի: Տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների համար 2018 թվականի օգոստոսին՝ մեծն գրողի ծննդյան 110 ամյակին[25][26][27][28]:

Գրիգոր Նարեկացի

Կողմնակիցն ու կրողն է հայ պոետ, փիլիսոփա եւ աստվածաբան Սբ. Գրիգոր Նարեկացու գաղափարների, կազմակերպում եւ ֆինանսավորում է Հայաստանում վերջինիս վերաբերող բոլոր միջոցառումները։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունը անմահացված է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ Առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա:

2017 թվականի հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ:

Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[29]:

Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[30], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[31]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[32]։

Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»

2017 թվականից Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հանրային ռադիոն թվայնացրել է ավելի քան 100 000 ձայնագրություն պարունակող ամենամեծ հայկական աուդիո-արխիվը։ Նախագիծն իրականացվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տվել զգալիորեն բարելավել ձայնագրությունների որակը, ապահովել դրանց երկարատև պահպանումը, հրապարակումը և ունկնդիրների ազատ մուտքը: 2019 թվականից ի վեր Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը» հասանելի է armradioarchive.am կայքում[33]։

Այլ

Ջանիբեկյանը JAZZVE սրճարանների ցանցի համասեփականատերն է (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան

Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի MBA ծրագրի ուսանողների համար վարում է վարպետության դասեր, «Սնոբ» բանավեճի ակումբի անդամ է։

«ԱՅԲ կրթական համալիրի» աջակիցներից մեկը, որը համարվում է առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնը Համալիրը կազմված է դպրոցից, եկեղեցուց, համայնքային կենտրոնից և մանկապարտեզից` ներառելով ինչպես հայկական կրթական լավագույն ավանդույթները, այնպես էլ ուսուցման նորագույն համաշխարհային տեխնոլոգիաները։

2013 թվականի նոյեմբերի 9-ին[34] դասախոսություն է կարդացել Կոլումբիայի համալսարանի (Columbia University) Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների համար «Ռուսական մեդիայի միտումները» թեմայով[35][36]։

2013 թվականին հանդիսացավ պրոդյուսերն ու հովանավորը «Книга» վավերագրական ֆիլմի (ռեժիսոր Վ․ Մանսկի)․ 2014 թվականին Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմը մասնակցել է «Ազատ միտք» փաստավավերագրական ֆիլմի պաշտոնական ծրագրին։

2016 թվականին IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ The New York Times և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում հրապարակվել է բաց նամակ՝ «Հայ ժողովրդի ապագան որոշվում է հիմա» վերնագրով՝ նվիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) 110 ամյակին: Նամակը կոչ է անում անհատներին, կազմակերպություններին, պետական և հասարակական կառույցներին վերաիմաստավորել ապագան, միավորել ուժերը՝ հայ ժողորդի զարգացման համար: Նամակը ստորագրել են տարբեր երկրներում ապրող հայտնի հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլն:

Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով:

2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիրը։ 2018 թվականին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց ԱՄԷ-ում և Հնդկաստանում Seaside Startup Summit անվան ներքո։ 2019 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ սամմիթներին մասնակցող, առավել հաջողված ստարտափ նախագծերում ներդրումներ կատարող Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր։

Արձաններ

Երևանում տեղադրված երկու քանդակների՝ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբի, ինչպես նաև Վատիկանում կանգնեցված Գրիգոր Նարեկացու հուշարձանի նախաձեռնողն ու հովանավորն է:

Տղամարդիկ (արձանախումբ)

«Տղամարդիկ» արձանը Երևանում

Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակը՝ ոգեշնչված Էդմոնդ Քյոսայանի նույնանուն ֆիլմից[37][38]։ Արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։

Վարք հավերժության

«Վարք հավերժության» քանդակը Երևանում

Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։

Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։

Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից)[39][40]։

Գրիգոր Նարեկացու հուշարձան

Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[29]:

Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[30], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[31]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[32]։

Պարգևներ

  • 2007 թվականին Ռուսաստանում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը ըստ GQ ամսագրի՝ որպես «Տարվա լավագույն պրոդյուսեր»։
  • 2012 թվականին «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2012»-ի շրջանակներում պարգևատրվել է «ապրանքանիշների և հեռուստապրոդուկտների ստեղծման գործում արժանիքների, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտում իրականացված ամենախոշոր գործարքի համար»։
  • 2013 թվականինՀայ Առաքելական եկեղեցու կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պարգևին[41]։
  • 2016 թվականին հունիսի 7-ին դարձել հեղինակավոր մասնագիտական մրցանակի՝ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր 2016» դափնեկիր: Ոսկե արձանիկը նրան բաժին է հասել «Ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար» «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»:
  • 2016 թվականին ՀՀ-ում պարգեւատրվել է մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով:
  • 2018 թվականի հուլիսի 5-ին «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողության ժամանակ, Գրան պրին շնորհվեց «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստաալիք» հեռուստատեսային խմբի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանին։

Նախագծեր

Հեռուստածրագրեր

Հեռուստածրագրերի պրոդյուսեր՝

  • «Comedy Club» (2005, ТНТ)
  • «Наша Russia» (2006 ТНТ)
  • «Աստղերը կարաոկեի դեմ» (Звезды против караоке)» (2006 ТНТ)
  • «Бешенл Джеографик» (2007, ТНТ)
  • «Смех без правил» (2007, ТНТ)
  • «Убойная лига» (2007, ТНТ)
  • «Убойной ночи» (2008, ТНТ)
  • «Comedy Woman» (2008, ТНТ)
  • «Универ» (2008 ТНТ)
  • «Шоу Ньюs» (2008, ТНТ)
  • «Дом-2» (2009, ТНТ)
  • «Убойный вечер» (2009, ТНТ)
  • «Два Антона» (2009, ТНТ)
  • «Разрушители пословиц» (2010, ДТВ)
  • «Новый Comedy Club» (2010, ТНТ)
  • «Идеальный мужчина» (2010, СТС)
  • «Comedy Баттл» (2010, ТНТ)
  • «Незлобин и Гудков» (2010, MTV)
  • «Интерны» (2010 ТНТ)
  • «Универ. Новая общага» (2011 ТНТ)
  • «ComedyClub в Юрмале» (2013, 2014 ТНТ)
  • «САШАТАНЯ» (2013 ТНТ)
  • «ХБ» (2013 ТНТ)
  • «Неzлоб» (2013 ТНТ)
  • «Stand Up» (2013 ТНТ)
  • «Не спать!» (2014 ТНТ)
  • «Вот такое утро» (2014 ТНТ)
  • «Танцы» (2014 ТНТ)
  • «Бородач» (2014 ТНТ)
  • «Однажды в России» (2014 ТНТ)
  • Love is… (2017, ТНТ)
  • «Студия Союз» (2017, ТНТ)
  • «Деньги или позор» (2017, ТНТ4)
  • «Песни» (2018)
  • «Большой завтрак» (2018)
  • «Комик в городе» (2018)
  • «Замуж за Бузову» (2018)
  • «Прожарка» (2018)
  • «Домашний Арест» (2018)
  • «Год Культуры» (2018)
  • «Жуки» (2019)
  • «План Б» (2019)
  • «Триада» (2019)

Կինոնախագծեր

Կինոնախագծերի պրոդյուսեր՝

  • «Самый лучший фильм» (2008)
  • «Самый лучший фильм 2» (2009)
  • «Наша Russia. Яйца судьбы» (2010)
  • «Самый лучший фильм 3-ДЭ» (2011)
  • «Попугай Club» (2014)
  • «Книга» (2014)
  • «Гоголь. Начало» (2017)
  • «Zомбоящик» (2017)

Ընտանիք և անձնական կյանք

Հայրը՝ Օթարի Ջանիբեկի Հակոբյանը, Խորհրդային Հայաստանում զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ:
Մայրը՝ Էլլա Էդուարդի Հակոբյանը, ատամնաբույժ է:
Քույրը՝ Լիլիթ Օթարի Հակոբյան:
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կինը՝ Էլինա Լևոնի Ջանիբեկյան Երեխաները՝ Նարեկ, Արամ, Էվա։

Ծանոթագրություններ

  1. Ես նաև «գործող» հայ եմ. Արթուր Ջանիբեկյան
  2. Արթուր Ջանիբեկյանը snob.ru կայքում
  3. 50 աստղ
  4. Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի
  5. Արթուր Ջանիբեկյանի մասին avproduction.am կայքում
  6. Ուսանողները և ինտերնները մտել են Comedy Club - «КоммерсантЪ» օրաթերթ, 08.09.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
  7. Կես Միլլիարդ դոլլար Comedy Club-ի համար. – Радио Business FM, 11.04.2012 (Արխիվացված օրիգինալից 01.08.2014)
  8. Մասայական արվես: Հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն
  9. Արթուր Ջանիբեկյանը` Վիտալի Մաինսկու «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր, 2014г. –36 ММКФ կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  10. Արթուր Ջանիբեկյանը` «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր - Интернет-Холдинг Медиамакс կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  11. Արթուր Ջանիբեկյանը` «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր - Кино Поиск կայք
  12. Արթուր Ջանիբեկյանը գլխավորել է «Գազպրոմ-Մեդիայի» ժամանցային հեռուստաալիքները
  13. Comedy Club-ի հիմնադիրը դարձել է «Գազպրոմ-Մեդիայի» 4 հեռուստաալիքների ղեկավարը
  14. 2018 թվականի լավագույն սերիալները: «Кинопоиск» կայքի վարկածով, 18.12.2018
  15. 2018 թվականի արդյունքները: Ռուսական 5 լավագույն սերիալները "Кинократии" կայքի վարկածով, 22.12.2018
  16. Կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի VII մրցանակաբաշխության հաղթողները, 28.03.2019
  17. «Տնային կալանք» սերիալը արժանացել է «Նիկա» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի, 30.03.2019
  18. «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողները, 19.09.2019
  19. Հիմնադրամի մասին Արմենիան Մյուզիք կայքում
  20. «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի մասին, հիմնադրամի պաշտոնական կայքում
  21. «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի պաշտոնական կայքէջը
  22. «Մեր մասին». www.armenianmusic.am. Վերցված է 2017-03-29-ին.
  23. Առօրյան «Հայկական Վիքիմեդիա» փեթակում
  24. «Սարոյան Հաուս» նախագիծի մասին
  25. Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
  26. «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
  27. Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը
  28. Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում
  29. 29,0 29,1 Sputnik. «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ». armeniasputnik.am. Վերցված է 2018-04-05-ին.
  30. 30,0 30,1 Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում
  31. 31,0 31,1 Նարեկացու արձանն օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, եղբայրական այցը՝ մանրամասն
  32. 32,0 32,1 «Վատիկանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-04-05-ին.
  33. Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը»
  34. Trends in Russian Media: A Conversation with Russian Television Personality Artur Janibekyan
  35. Արթուր Ջանիբեկյան՝ դասախոսություն Կոլումբիայի համալսարանում – Lifenews (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  36. Արթուր Ջանիբեկյան` դասախոսություն Կոլումբիայի համալսարանում, 09.11.2013г. - Columbia Sipa (SchoolofinternationalandPublicAffairs) Կոլումբիայի համալսարանի կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  37. Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր - «Армянское Бюро Путешествий» (Ճամփորդությունների հայկական գործակալություն) (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  38. Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր – DeFacto կայք – հարցազրույց Դավիթ Մինասյանի հետ (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  39. Արթուր Ջանիբեկյան ը` Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» քանդակի հովանավոր, 2012 –«Ազգային գաղափար» (Национальная идея) կայք (Արխիվացված օրեգինալից)
  40. Արթուր Ջանիբեկյան ը` Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» քանդակի հովանավոր , 2012 – Անկախ հասարակաքաղաքական «Новое время» (Նոր ժամանակ) օրաթերթ (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
  41. Արթուր Ջանիբեկյանը` Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվ պարգև–եկեղեցու կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)

Արտաքին հղումներ