«Վերա Մամոնտովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
Մամոնտովան պատկերված է Վրուբելի «Թամարան դագաղում» կտավում<ref name=":0" />։
Մամոնտովան պատկերված է Վրուբելի «Թամարան դագաղում» կտավում<ref name=":0" />։
== Ընտանիք ==
== Ընտանիք ==
Ամուսին՝ [[Ալեքսանդր Սամարին]]։ Հարսանիքը տեղի է ունեցել 1903 թվականի հունվարի 26-ին՝ ամուսնու բարեկամների երկարատև դիմադրությունից հետո։ Պատճառը ամուսնու ազնվական ծագումն էր<ref name=":1">{{Cite web|url=https://www.tg-m.ru/articles/3-2015-48/devochka-s-persikami-kto-ona|title=Девочка с персиками. Кто она? {{!}} Журнал «ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ»|publisher=www.tg-m.ru|lang=ru|accessdate=2018-03-14}}</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

14:23, 1 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ


Վերա Մամոնտովա
ռուս.՝ Вера Саввична Мамонтова
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1875(1875-10-20)
Մահացել էդեկտեմբերի 27, 1907(1907-12-27) (32 տարեկան)
Մասնագիտությունբնորդ
ԱմուսինAleksandr Samarin?
Ծնողներհայր՝ Սավվա Մամոնտով, մայր՝ Ելիզավետա Մամոնտովա
 Vera Savvichna Mamontova (Samarina) Վիքիպահեստում

Վերա Սավիչնա Մամոնտովա, ամուսնական ազգանունը Սամարինա (հոկտեմբերի 20, 1875(1875-10-20) - դեկտեմբերի 27, 1907(1907-12-27)), ռուսական հայտնի առևտրական ընտանիքի ներկայացուցիչ, Վալենտին Սերովի հանրահայտ «Դեղձերով աղջիկը» կտավի բնորդուհին։ Նկարի ստեղծման ժամանակ Վերան եղել է 11 տարեկան[1]։ Նա եղել է նաև Վիկտոր Վասնեցովի, Նիկոլայ Կուզնեցովի և Միխայիլ Վրուբելի կտավների բնորդուհի[2]։

Ընտանիքում և ընկերների շրջապատում նրան հաճախ անվանել են Վերուշա և Յաշկա, որոնք հանդիպում են տարբեր ականատեսների հուշերում[2]։

Կտավի բնորդուհի

Վերայի ավագ եղբայրը՝ Վսեվոլոդ Մամոնտովն իր հուշերում գրել է․ «Նա հեշտությամբ ընկերություն էր անում իմ քույրերի հետ, որոնք տարիքով երիտասարդ էին, և, ընդորում, զարմանալիորեն բարեխղճությամբ տանում նրանց բոլոր հրամանները… Հենց այդ ընկերության հիմքում էլ առաջացել է Սերովի հայտնի «Դեղձերով աղջիկը» կտավը, որը ռուսական կտավային գեղանկարչության առաջին գոհարներից մեկն է։ Միայն ընկերության շնորհիվ Սերովին հաջողվեց համոզել իմ քրոջը Վերային դառնալ կտավի բնորդուհի։ 12-ամյա կենսուրախ, ժրաջան աղջկան ամառային օրը ձգում է դեպի ազատություն, փախուստ և չարաճճիություն։ Իսկ այդտեղ նա պետք է նստեր սեղանի շուրջը, ընդորում գրեթե չշարժվել։ Սերովի այդ աշխատանքը պահանջում էր բազմաթիվ սեանսներ։ Քույրս ստիպված էր երկար անշարժ նստել։ Անտոնը նույնպես ընդունում էր իր աշխատանքի դանդաղ տեղաշարժը։ Նա տանջվում էր, իսկ վերջում քրոջս ասած, որ նա նրա «պարտապանն է»։

Վիկտոր Վասնեցովը, հիշելով իր «Ալյոնուշկա» կտավի ստեղծման պատմությունը, գրում է․ «…Սակայն չեմ թաքցնի, որ ես թափանցել էի դիմագծերի մեջ, հատկապես Վերուշա Մամոնտովայի աչքերի փայլի, երբ պատկերում էի «Ալյոնուշկային»[2]։

Մամոնտովան պատկերված է Վրուբելի «Թամարան դագաղում» կտավում[2]։

Ընտանիք

Ամուսին՝ Ալեքսանդր Սամարին։ Հարսանիքը տեղի է ունեցել 1903 թվականի հունվարի 26-ին՝ ամուսնու բարեկամների երկարատև դիմադրությունից հետո։ Պատճառը ամուսնու ազնվական ծագումն էր[3]։

Ծանոթագրություններ

  1. «12 интересных фактов о «Девочке с персиками»». Вокруг света. Վերցված է 2018-09-12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Маленькая Вера. 7 документальных историй о героине «Девочки с персиками»». Artchive. Վերցված է 2018-03-14-ին.
  3. «Девочка с персиками. Кто она? | Журнал «ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ»» (ռուսերեն). www.tg-m.ru. Վերցված է 2018-03-14-ին.