«Արխեյան դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ուղղում
Տող 32. Տող 32.
* [http://medbiol.ru/medbiol/botanica/0010dab0.htm Արխեյան էոն (արխեյ)]
* [http://medbiol.ru/medbiol/botanica/0010dab0.htm Արխեյան էոն (արխեյ)]
* [https://web.archive.org/web/20070622123525/http://www.fio.vrn.ru/2004/7/archey.htm Կյանքի զարգացումը Երկրի վրա – Արխեյան դարաշրջան]
* [https://web.archive.org/web/20070622123525/http://www.fio.vrn.ru/2004/7/archey.htm Կյանքի զարգացումը Երկրի վրա – Արխեյան դարաշրջան]
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=66}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=66}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ|Archean}}
{{ՎՊԵ|Archean}}

05:52, 1 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Արխեյան դարաշրջան, արխեյ (հին հունարեն՝ ἀρχαῖος – «հին»), Երկրի պատմության հնագույն դարաշրջանը, որ ընդգրկում է 4-ի մինչև 2,5 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածը[1]։

Արխեյան հասակի գոյացումները ներկայացված են խիստ ծալքավորված, մետամորֆացած ապարներով (գնեյսներ, բյուրեղային և գրաֆիտային թերթաքարեր, քվարցիտներ)։ Նախկինում արխեյան դարաշրջանին էին վերագրում բյուրեղային ապարների բոլոր հին շերտախմբերը, իսկ այժմ 42500 միլիոն տարուց ավելի հասակ ունեցող կուտակումները՝ անկախ մետամորֆացման աստիճանից։ Այս դարաշրջանում ի հայտ են եկել առաջին կենդանի օրգանիզմները։ Դրանք հետերոտրոֆ օրգանիզմներ էին և որպես սնունդ օգտագործում էին պատրաստի օրգանական միացությունները։ Արխեյան և պրոտերոզոյան դարաշրջանների սահմանում կենդանի օրգանիզմների զարգացման մեջ տեղի ունեցան երեք խոշոր արոմորֆոզներ՝ ֆոտոսինթեզի, սեռական գործընթացի և բազմաբջջայնության առաջացում։

Արխեյ անվանումն առաջարկել է ամերիկացի երկրաբան Ջեյմս Դանան 1872 թվականին[2]։

Պատմություն

Արխեյան դարաշրջանը բաժանվում է չորս էրաների[1].

Արխեյան դարաշրջանում Երկրի բիոտան կազմել են անաերոբ նախակորիզավորները[3]։ Արխեյան նստվածքային ապարների երկրաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ Երկրի վրա զարգացած նախակորիզավորների կյանքը գոյություն է ունեցել ավելի քան 3,7-3,8 միլիարդ տարի առաջ[4]։ Սակայն այն հարցը, թե երբ է սկսել կատարվել թթվածնային ֆոտոսինթեզ, դեռևս մնում էառանց հստակ պատասխանի։ Առաջին քարացուկները, որոնց վրա, ինչպես ենթադրվում է, առկա են ֆոտոսինթեզող թելանման օրգանիզմների հետքեր, վերագրվում են 3,4 մլրդ տարի առաջ ընկա ժամանակահատվածին[5][6]։ Այդ ժամանակաշրջանում էլ ակտիվորեն ձևավորվել են ներկայում գոյություն ունեցող ծծմբի, գրաֆիտի, երկաթի և նիկելի շատ հանքավայրեր։

Վաղ արխենաում մթնոլորտը և ջրոլորտը ակնհայտորեն ներկայացնում էին գոլորշագազային խառը զանգված, որը հաստ ու խիտ շերտով պատել է ամբողջ մոլորակը։ Դրա թափանցելիությունը արևի լույսի համար շատ թույլ էր, ուստի երկրի մակերեսում տիրել է խավարը։ Գոլորշագազային թաղանթը կազմված է եղել ջրի գոլոշիներից և որոշակի քանակով թթվային ծխից։ Նրան հատուկ է եղել բարձր քիմիական ակտիվությունը, որի հետևանքով այն ակտիվորեն ազդել է Երկրի բազալտային մակերևույթի վրա։ Լեռնային լանդշաֆտը, ինչպես և խորը իջվածքները Երկրի վրա բացակայել են։ Համարվում է, որ ուշ արխեյում մթնոլորտի խտությունն ու ճնշումը զգալիորեն ավելի բարձր էին ժամանակակիցներից, սակայն մի շարք նոր ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ դրանք զիջել են ժամանակակից չափանիշներին ավելի քան երկու անգամ[7]։ Արխեյի դարաշրջանում տեղի է ունեցել գոլորշագազային թաղանթից մթնոլորտի ու ջրոլորտի առանձնացումը։ Արխեյան օվկիանոսը եղել է փոքր, իսկ նրա ջուրը եղել է խիտ ու շատ թթու աղային լուծույթ[8]։

Ըստ Թանայի Կարդոնայի (Tanai Cardona) և Լոնդոնի կայսերական քոլեջի նրա գործընկերոջ՝ թթվածնային ֆոտոսինթեզը (ֆոտոսիստեմ II) ի հայտ է եկել վաղ արխեյում 3,5 մլնդ տարի առաջ՝ առաջին ցիանոբակտերիաների հայտնվելուց և «թթվածնայից աղետից» առաջ, որ տեղի է ունեցել 2,45 մլրդ տարի առաջ[9][10]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «International Chronostratigraphic Chart v. 2019-05» (PDF). International Commission on Stratigraphy. 2019. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-08-13-ին.
  2. Архейская эра (архей).
  3. Ученые воссоздали условия атмосферы древней Земли.
  4. «Найдены строматолиты возрастом 3,7 млрд лет — древнейшие следы жизни на Земле • Елена Наймарк • Новости науки на «Элементах» • Палеонтология, Геология» (ռուսերեն). elementy.ru. Վերցված է 2018-07-31-ին.
  5. Photosynthesis got a really early start, New Scientist, 2 October 2004.
  6. Revealing the dawn of photosynthesis, New Scientist, 19 August 2006.
  7. Атмосфера молодой Земли перевернула представления учёных о прошлом планеты.
  8. Докембрийский этап геологической истории
  9. Early Archean origin of Photosystem II, 09 November 2018
  10. Новая датировка отодвинула появление фотосинтеза на миллиард лет дальше в прошлое

Գրականություն

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 66
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխեյան դարաշրջան» հոդվածին։