«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.
}}
}}


'''Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը''' ([[ռուսերեն]]՝ ''Российско-армянский (славянский) университет'', հապ.՝ '''ՀՌՀ''')՝ [[Ռուսաստան]]ի և [[Հայաստան]]ի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է [[Հայաստան]]ում։
'''Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը''' ([[ռուսերեն]]՝ ''Российско-армянский (славянский) университет'', հապ.՝ '''ՀՌՀ''')՝ [[Ռուսաստան]]ի և [[Հայաստան]]ի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է [[Հայաստան]]ում։ Հաղորդակցման հիմնական լեզուները՝ հայերենը և ռուսերենն են<ref>http://international.rau.am/eng/discoverRAU/historyoverview</ref>։


== Պատմություն ==
== Պատմություն ==
Տող 17. Տող 17.
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)<ref>http://www.rau.am/arm/531/buhakan</ref>: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)<ref>http://www.rau.am/arm/531/buhakan</ref>: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:


Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գ. Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը<ref>http://rau.am/eng/discoverRAU/about-us</ref>:
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ [[Գեորգի Բոոս]]ն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր [[Արմեն Դարբինյան (քաղաքական գործիչ)|Արմեն Դարբինյան]]ը<ref>http://rau.am/eng/discoverRAU/about-us</ref>:


2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):

08:49, 15 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Հայ-ռուսական համալսարան
ռուս.՝ Российско-армянский государственный университет
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումRussian-Armenian University, Российско-армянский университет
Հիմնադրված է1997
Տիպպետական
ՌեկտորԱրմեն Դարբինյան
Ուսանողներ2 500
Ընդհանուր անձնակազմ700 մարդ
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, Երևան, 0051, Հովսեփ Էմինի փ., 123
Կայքrau.am
 Russian-Armenian (Slavonic) University Վիքիպահեստում

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (ռուսերեն՝ Российско-армянский (славянский) университет, հապ.՝ ՀՌՀՌուսաստանի և Հայաստանի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է Հայաստանում։ Հաղորդակցման հիմնական լեզուները՝ հայերենը և ռուսերենն են[2]։

Պատմություն

Համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: Այնուհետև հրապարակվել է ՌԴ ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի թիվ 1769/170-Մ Համատեղ հրամանը Հայաստանի Հանրապետությունում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան հիմնադրելու մասին: 2003 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է փաստաթուղթ 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։

2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա, որը ուսուցանվում է՝ 17 մասնագիտություններով:

2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)[3]: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:

Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը[4]:

2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):

Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն [5]։

Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր[6]։

1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել Լևոն Մկրտչյանը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել Արմեն Դարբինյանը[7]

Անվանի շրջանավարտներ

Ինստիտուտներ

Լրագրության ինստիտուտ

  • Լրագրության տեսության և պատմության ամբիոն
  • Գործնական լրագրության ամբիոն

Օտար լեզուների և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ

  • Օտար լեզուների ամբիոն
  • Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն

Բանասիրության ինստիտուտ

  • Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոն
  • Ռուս և համաշխարհային գրականության ամբիոն

Տնտեսագիտական ինստիտուտ

  • Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոն
  • Կառավարման ամբիոն
  • Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոն

Բժշկա-կենսաբանական ինստիտուտ

  • Բժշկական կենսաբանության և կենսաինժեներիայի ամբիոն
  • Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
  • Մոլեկուլային-բջջային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիման վրա) ամբիոն

Քաղաքագիտության ինստիտուտ

  • Քաղաքական տեսության ամբիոն
  • Քաղաքական գործընթացների և տեխնոլոգիաների ամբիոն
  • Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն

Հոգեբանության ինստիտուտ

  • Հոգեբանության ամբիոն

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ

  • Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
  • Համակարգային ծրագրավորման ամբիոն
  • Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն
Ֆիզիկատեխնիկական ինստիտուտ
  • Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոն
  • Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոն
  • Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի ամբիոն (գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա) բազային ամբիոն
  • Հեռահաղորդակցություն (գործում է Կապի համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտի հիման վրա)
Իրավագիտության ինստիտուտ
  • Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոն
  • Օրենսդրական և մունիցիպալ իրավունքի ամբիոն
  • Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն
  • Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոն
  • Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն
Զբոսաշրջության և գովազդի ինստիտուտ
  • Սերվիսի իդուստրիայի և զբոսաշրջության ամբիոն
  • Մշակութաբանության ամբիոն
Համալսարանական համընդհանուր ամբիոններ
  • Հայոց լեզվի և գրականության ամբիոն
  • Փիլիսոփայության ամբիոն
  • Համաշխարհային պատմության ամբիոն
  • Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր-ի ամբիոն
  • Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն

Գիտական հրապարակումներ

  • Optics & its Applications: Symposium Information & Book of Abstracts of the International Symposium (Armenia, 5—9 September, 2011). — Yerevan, 2011—150 p.
  • Оганесян Л. Р. Уголовно-исполнительное право: учебно-методический комплекс.. Ер.: Изд-во РАУ, 2011.109 с.
  • Енгоян А. П. Идеологические основы социально-политических трансфор-маций в постсоветской Армении / Отв. ред.: КА. Мирумян. Ер.: Изд-во РАУ. 358 с.
  • Казданян С. Ш. Политическая психология: Учебно-методический комплекс. Ер.: Изд-во РАУ, 2011. 144с.
  • Бабаян К. Б. История менеджмента. Учебно-методическое пособие /Отв. ред. A.M. Суварян. Ер.: Изд-во РАУ, 2011. 52 с.
  • Вагаршакян Ашот Агасиевич. Математический анализ. Ер.: Изд-во РАУ, 2011.303 с.
  • Международная конференция (25-26 апреля 2011 г.): Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе: Сборник научных статей. Ер.: Изд-во РАУ, 2011. 141 с.
  • Аветисян С. С. Проблемы разграничения преступного от непреступного поведения (теория и практика уголовно-правового обеспечения безопасности человека) . — Ер.: Изд-во РАУ, 2011. 814 с.
  • Вестник РАУ. Физико-математические и естественные науки. N1 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.
  • Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. N1/ 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ