«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 90. Տող 90.
* Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր-ի ամբիոն
* Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր-ի ամբիոն
* Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն
* Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն

== Գիտական հրապարակումներ ==
* Optics & its Applications: Symposium Information & Book of Abstracts of the International Symposium (Armenia, 5—9 September, 2011). — Yerevan, 2011—150 p.
* ''Оганесян Л. Р.'' Уголовно-исполнительное право: учебно-методический комплекс.. [[Ереван|Ер]].: Изд-во РАУ, 2011.109 с.
* ''Енгоян А. П.'' Идеологические основы социально-политических трансфор-маций в постсоветской Армении / Отв. ред.: КА. Мирумян. [[Ереван|Ер]].: Изд-во РАУ. 358 с.
* ''Казданян С. Ш.'' Политическая психология: Учебно-методический комплекс. [[Ереван|Ер]].: Изд-во РАУ, 2011. 144с.
* ''Бабаян К. Б.'' История менеджмента. Учебно-методическое пособие /Отв. ред. A.M. Суварян. [[Ереван|Ер]].: Изд-во РАУ, 2011. 52 с.
* ''Вагаршакян Ашот Агасиевич.'' Математический анализ. [[Ереван|Ер]].: Изд-во РАУ, 2011.303 с.
* Международная конференция (25-26 апреля 2011 г.): Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе: Сборник научных статей. [[Ереван|Ер]].: Изд-во РАУ, 2011. 141 с.
* ''Аветисян С. С.'' Проблемы разграничения преступного от непреступного поведения (теория и практика уголовно-правового обеспечения безопасности человека) . — [[Ереван|Ер]].: Изд-во РАУ, 2011. 814 с.
* Вестник РАУ. Физико-математические и естественные науки. N1 2011 г. — [[Ереван|Ер]].: Издательство РАУ, 2011 г.
* Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. N1/ 2011 г. — [[Ереван|Ер]].: Издательство РАУ, 2011 г.


== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

08:40, 15 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Հայ-ռուսական համալսարան
ռուս.՝ Российско-армянский государственный университет
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումRussian-Armenian University, Российско-армянский университет
Հիմնադրված է1997
Տիպպետական
ՌեկտորԱրմեն Դարբինյան
Ուսանողներ2 500
Ընդհանուր անձնակազմ700 մարդ
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, Երևան, 0051, Հովսեփ Էմինի փ., 123
Կայքrau.am
 Russian-Armenian (Slavonic) University Վիքիպահեստում

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (ռուսերեն՝ Российско-армянский (славянский) университет, հապ.՝ ՀՌՀՌուսաստանի և Հայաստանի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է Հայաստանում։

Պատմություն

Համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: Այնուհետև հրապարակվել է ՌԴ ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի հուլիսի 1-ի թիվ 1769/170-Մ Համատեղ հրամանը Հայաստանի Հանրապետությունում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան հիմնադրելու մասին: 2003 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է փաստաթուղթ 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։

2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա, որը ուսուցանվում է՝ 17 մասնագիտություններով:

2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)[2]: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:

Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴ Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գ. Բոոսն է, իսկ հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը[3]:

2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):

Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն [4]։

Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր[5]։

1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել Լևոն Մկրտչյանը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել Արմեն Դարբինյանը[6]

Անվանի շրջանավարտներ

Ինստիտուտներ

Լրագրության ինստիտուտ

  • Լրագրության տեսության և պատմության ամբիոն
  • Գործնական լրագրության ամբիոն

Օտար լեզուների և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ

  • Օտար լեզուների ամբիոն
  • Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն

Բանասիրության ինստիտուտ

  • Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոն
  • Ռուս և համաշխարհային գրականության ամբիոն

Տնտեսագիտական ինստիտուտ

  • Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոն
  • Կառավարման ամբիոն
  • Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոն

Բժշկա-կենսաբանական ինստիտուտ

  • Բժշկական կենսաբանության և կենսաինժեներիայի ամբիոն
  • Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
  • Մոլեկուլային-բջջային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիման վրա) ամբիոն

Քաղաքագիտության ինստիտուտ

  • Քաղաքական տեսության ամբիոն
  • Քաղաքական գործընթացների և տեխնոլոգիաների ամբիոն
  • Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն

Հոգեբանության ինստիտուտ

  • Հոգեբանության ամբիոն

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ

  • Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
  • Համակարգային ծրագրավորման ամբիոն
  • Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն
Ֆիզիկատեխնիկական ինստիտուտ
  • Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոն
  • Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոն
  • Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի ամբիոն (գործում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա) բազային ամբիոն
  • Հեռահաղորդակցություն (գործում է Կապի համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտի հիման վրա)
Իրավագիտության ինստիտուտ
  • Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոն
  • Օրենսդրական և մունիցիպալ իրավունքի ամբիոն
  • Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն
  • Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոն
  • Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն
Զբոսաշրջության և գովազդի ինստիտուտ
  • Սերվիսի իդուստրիայի և զբոսաշրջության ամբիոն
  • Մշակութաբանության ամբիոն
Համալսարանական համընդհանուր ամբիոններ
  • Հայոց լեզվի և գրականության ամբիոն
  • Փիլիսոփայության ամբիոն
  • Համաշխարհային պատմության ամբիոն
  • Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր-ի ամբիոն
  • Ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն

Գիտական հրապարակումներ

  • Optics & its Applications: Symposium Information & Book of Abstracts of the International Symposium (Armenia, 5—9 September, 2011). — Yerevan, 2011—150 p.
  • Оганесян Л. Р. Уголовно-исполнительное право: учебно-методический комплекс.. Ер.: Изд-во РАУ, 2011.109 с.
  • Енгоян А. П. Идеологические основы социально-политических трансфор-маций в постсоветской Армении / Отв. ред.: КА. Мирумян. Ер.: Изд-во РАУ. 358 с.
  • Казданян С. Ш. Политическая психология: Учебно-методический комплекс. Ер.: Изд-во РАУ, 2011. 144с.
  • Бабаян К. Б. История менеджмента. Учебно-методическое пособие /Отв. ред. A.M. Суварян. Ер.: Изд-во РАУ, 2011. 52 с.
  • Вагаршакян Ашот Агасиевич. Математический анализ. Ер.: Изд-во РАУ, 2011.303 с.
  • Международная конференция (25-26 апреля 2011 г.): Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе: Сборник научных статей. Ер.: Изд-во РАУ, 2011. 141 с.
  • Аветисян С. С. Проблемы разграничения преступного от непреступного поведения (теория и практика уголовно-правового обеспечения безопасности человека) . — Ер.: Изд-во РАУ, 2011. 814 с.
  • Вестник РАУ. Физико-математические и естественные науки. N1 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.
  • Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. N1/ 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ