«Զարուհի Դոլուխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 32. Տող 32.
[[Կատեգորիա:Հայերը Ռուսաստանում]]
[[Կատեգորիա:Հայերը Ռուսաստանում]]
[[Կատեգորիա:Ստալինյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Ստալինյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ]]

18:12, 14 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Զարուհի Դոլուխանյան
Ի ծնե անունռուս.՝ Заруи Агасьевна Макарян
Ծնվել էմարտի 15, 1918(1918-03-15)[1][2][3]
Մոսկվա, Ռուսաստան[2][3]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 4, 2007(2007-12-04)[1] (89 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերկոլորատուրային մեցցո-սոպրանո
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնմեցցո-սոպրանո[2][3]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[2], Մոսկվայի ֆիլհարմոնիա[2] և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա[2]
ԱնդամակցությունՌուսաստանի թատերական գործիչների միություն
ԱմուսինԱլեքսանդր Դոլուխանյան և Իգոր Յադրով
Պարգևներ

Զարուհի Աղասու Դոլուխանյան (օրիորդական ազգանունը` Մակարյան, ռուս.՝ За́ра Алекса́ндровна Долуха́нова, մարտի 15, 1918(1918-03-15)[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[2][3] - դեկտեմբերի 4, 2007(2007-12-04)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, ՀԽՍՀ (1955), ՌՍՖՍՀ (1956), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1966), պրոֆեսոր։

Կենսագրություն

1933 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։

1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ 1949 թվականին Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։

Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Արամ Խաչատրյան, Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, ԳԴՀ-ում, Լեհաստանում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական (1951 թվական), լենինյան (1966 թվական) մրցանակների։

Պատկեր:Могила народной артистки СССР Зары Долухановой.JPG
Զարուհի Դոլուխանյանի գերազմանը, Մոսկվայի հայկական գերեզմանոց

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 431