«Ղազար Ա Ջահկեցի»–ի խմբագրումների տարբերություն
Տող 21. | Տող 21. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* [https://docs.google.com/file/d/0B5gGsahafQNBTGk2S0V4eGdmVm8/edit Ք. Կոստիկյան, Հայոց եկեղեցու շահերի եւ հայապահպանության համար Ղազար Ջահկեցի կաթողիկոսի ձեռք բերած շահական հրովարտակների մասին,- «Բանբեր Մատենադարանի», 18, Երեւան, 2008, էջ 111-124։] |
* [https://docs.google.com/file/d/0B5gGsahafQNBTGk2S0V4eGdmVm8/edit Ք. Կոստիկյան, Հայոց եկեղեցու շահերի եւ հայապահպանության համար Ղազար Ջահկեցի կաթողիկոսի ձեռք բերած շահական հրովարտակների մասին,- «Բանբեր Մատենադարանի», 18, Երեւան, 2008, էջ 111-124։] |
||
* |
*[https://www.armenology.net/edit Հայգիտական համազգային կենտրոն:] |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
06:10, 14 Նոյեմբերի 2019-ի տարբերակ
Ղազար Ա Ջահկեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Ճահուկ (Սյունիքի գավառ), Սյունիք |
Մահացել է | 1751[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քահանա, մատենագիր և աստվածաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ղազար Ա Ջահկեցի, (հայտնի է նաև որպես Ճահկեցի, ծ. թ. անհայտ, Ճահուկ գավառ – 1751, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում), Ամենայն հայոց կաթողիկոս 1737 թվականից[2], մատենագիր, աստվածաբան։ Ղազար Ա Ջահկեցին հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն։
Կենսագրություն
Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է հայրապետական նվիրակ Զմյուռնիայում։ Պարսկական իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի, 1747 թվականին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին։ Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և Ղազարապատ հյուրանոցը։ Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի»-ն (1735)՝ նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս»-ը (1744, 2 հրտ., 1786)։ Գրել է նաև տաղեր, որոնք ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737)։
Կաթողիկոսական գահին Ղազար Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին։
Նախորդող՝ Աբրահամ Գ Կրետացի |
Կաթողիկոս 1737–1751 |
Հաջորդող՝ Մինաս Ա Ակնեցի |
Աշխատություններ
- Ղազար Ջահկեցի, Գիրք աստուածաբանական, որ կոչի Դրախտ ցանկալի, Կ. Պոլիս, 1735։
- Գիրք նորաբոյս, որ կոչի Երգարան, Կ. Պոլիս, 1737։
- Ղազար Ջահկեցի, Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս, Կ. Պոլիս, 1742։
- Ղազար Ջահկեցի, Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս, 2-րդ հրատ., Նոր Նախիջևան, 1792։
Գրականություն
- Ք. Կոստիկյան, Հայոց եկեղեցու շահերի եւ հայապահպանության համար Ղազար Ջահկեցի կաթողիկոսի ձեռք բերած շահական հրովարտակների մասին,- «Բանբեր Մատենադարանի», 18, Երեւան, 2008, էջ 111-124։
- Հայգիտական համազգային կենտրոն:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 285 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Արտաքին հղումներ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002