«Ֆրեյդուն Աղալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Խորհրդահայեր (CatCompleter via en:Category:Soviet Armenians) ՀոթՔաթ գործիքով
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:Հայաստանի ճարտարապետների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի ճարտարապետների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Էթնիկ հայ ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:Էթնիկ հայ ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:Խորհրդահայեր]]

16:30, 10 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Ֆրեյդուն Աղալյան
Պատկեր:Aghalian.png
Ծնվել էնոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1876[1][2]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 1, 1944(1944-02-01)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան[1]
ԱշխատավայրԱդրբեջանի տեխնիկական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Ուշագրավ աշխատանքներՀիդրոէլեկտրակայանի շենք. Քանաքեռի Հ. Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը[1]
 Freidun Aghalyan Վիքիպահեստում

Ֆրեյդուն Հակոբի Աղալյան (նոյեմբերի 20, 1876, Շուշի - փետրվարի 1, 1944, Երևան), հայ ճարտարապետ, ճարտարապետ Արմեն Աղալյանի հայրը։

Կենսագրություն

Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում[3] (1903)։ 1903-1921 թվականներին աշխատել է Բաքվում և այլ քաղաքներում, 1921 թվականից՝ Երևանում։ 1930-37-ին Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչ։ Դասավանդել է Բաքվի (1917-1921) և Երևանի (1922-1937) ուսումնական հաստատություններում[4]:

Ստեղծագործություններ

Ֆրեյդուն Աղալյանի նախագծերով կառուցվել են

  • Բաքվում բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը
  • Գրոզնիում՝ բնակելի տներ, երկաթբետոնե կամուրջ Սունժա գետի վրա
  • Արմավիրում՝ հայկական եկեղեցի
  • Կիսլովոդսկում՝ ամառանոցներ
  • Ղզլարում՝ հիվանդանոց և ամբուլատորիա
  • Երևանում՝ Քանաքեռի ՋԷԿ-ի վարչական և բնակելի շենքեր, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ՝ գյուղ Գետամեջ՝ ՀՀ Կոտայքի մարզում) ջրանցույցը

Պատկերասրահ

Ծանոթագրություններ