«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 292. Տող 292.
|-
|-
|style="text-align: left;"|{{դրոշ|Հայաստան}} [[Աբրահամ Խաշմանյան]]
|style="text-align: left;"|{{դրոշ|Հայաստան}} [[Աբրահամ Խաշմանյան]]
|2019
|2019-
|0
|0
|0
|0

16:49, 6 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունԼեռնականներ
Ստեղծման տարեթիվ1992
ՄիությունՀՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչԱբրահամ Խաշմանյան
Թիմի ավագՀենրիխ Մխիթարյան
Ամենաշատ խաղերՍարգիս Հովսեփյան (132)
ՌմբարկուՀենրիխ Մխիթարյան (25)
Հիմնական մարզադաշտ«Հանրապետական»
ՖԻՖԱ կոդARM
ՖԻՖԱ դասակարգում98[1]
Ամենաբարձր դիրք30 (Փետրվար 2014)
Ամենացածր դիրք159 (Հունիս 1994)
ԷԼՕ դասակարգում89[2]
Ամենաբարձր դիրք69 (Փետրվար 2014)
Ամենացածր դիրք126 (Մայիս 1995)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Հայաստան Հայաստան 0–0 Մոլդովա Մոլդովա
(Երևան, Հայաստան; Հոկտեմբերի 14, 1992)
Ամենախոշոր հաղթանակ
Հայաստան Հայաստան 7-1 Գվատեմալա Գվատեմալա
(Լոս Անջելես, ԱՄՆ, մայիսի 28, 2016)
Ամենախոշոր պարտություն
Չիլի Չիլի 7–0 Հայաստան Հայաստան
(Վինյա դել Մար, Չիլի; Հունվարի 4, 1997)
Վրաստան Վրաստան 7–0 Հայաստան Հայաստան
(Թբիլիսի, Վրաստան; Մարտի 30, 1997)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն5 որակավորման փուլ (Առաջինը՝ 1998)
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն5 որակավորման փուլ (Առաջինը՝ 1996)
Կայքffa.am/en/1383993963
 Armenia national association football team Վիքիպահեստում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Հայաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Խորհրդային Միության անկումից հետո հավաքականը իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Մոլդովայի դեմ՝ 1992 թվականի հոկտեմբերի 12-ին։

Պատմություն

Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականի հունվարի 18-ին, հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը նույն թվականին կապ է հաստատել ՖԻՖԱ-ի, իսկ 1993 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի հետ[3]: Հայաստանի ազգային հավաքականի պատմությունն սկսվում է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանը խաղում է Մոլդովայի հավաքականի դեմ։ Հանդիպման ընթացքում ոչ մի գոլ չի արձնագրվում, և խաղն ավարտվում է ոչ-ոքի։ 1996 թվականին Հայաստանի հավաքականը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի մասնակից[4]: 1994 թվականից սկսած Հայաստանը մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության բոլոր որակավորման փուլերին[5]:

Հայաստանի ազգային հավաքականի առաջին գլխավոր մարզիչն է եղել Խորհրդային Հայաստանի ֆուտբոլի աստղ Էդուարդ Մարգարովը: ՈՒԵՖԱ-ի հոբելյանական մրցանակի դափնեկիր և նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նույնպես եղել է Հայաստանի հավաքականի մարզիչ։ Սկզբնական շրջանում հավաքականի մարզիչներից շատերն այդ պաշտոնում մնում էին երկու տարուց ոչ ավելի։ 2006 թվականին Հայաստանի հավաքականի մարզիչ է դառնում շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, ում շնորհիվ թիմը հասնում է իր առաջին հաջողություններին։ Հայաստանի հավաքականն անցկացնում է հաղթական խաղեր Ղազախստանի (2:1) և Լեհաստանի (1:0) հավաքականների դեմ, իսկ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղը, որին մասնակցում էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ավարտվոմ է 1:1 հաշվով։

Սակայն 62-ամյա Պորտերֆիլդը մահանում է քաղցկեղից՝ կիսատ թողնելով գործը։ Պորտերֆիլդից հետո հավաքականի մարզչի պաշտոնակատար է դառնում նրա օգնականը՝ Վարդան Մինասյանը, ով շատ բան էր սովորել Պորտերֆիլդից ու Սամվել Դարբինյանից[6]: 2009 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Վարդան Մինասյանը նշանակվում է հավաքականի մարզիչ[7][8][9]: ՈՒԵՖԱ Եվրո 2012 (ընտրական փուլ) ընտրական փուլի ընթացքում Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը B խմբում հանդիպում է Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի ու Անդորրայի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականը երկու հանդիպումներում էլ հաղթում է Սլովակիայի (4:0 և 3:1) ու Անդորրայի (4:0 և 3:0) հավաքականներին։ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղերն ավարտվում են 2:2 և 4:1, իսկ Ռուսաստանի հետ հանդիպումը՝ 0:0 հաշվով։ B խմբում ամենաշատ գոլերը խփել էր Հայաստանի հավաքականը (22 գոլ), իսկ Հենրիխ Մխիթարյանը փխել էր 6 գոլ՝ դառնալով B խմբի՝ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը[10][11]:

Մարզադաշտեր

Հրազդան մարզադաշտ 2009
Հրազդան մարզադաշտ 2009

«Հրազդան» մարզադաշտը կառուցվել է Գալուստ Գյուլբենկյանի ֆինանսական աջակցությամբ 1970-1971 թվականներին՝ 11 ամսվա ընթացքում: Գտնվում է Հրազդան գետի ափին, որի անունով էլ կոչվել է: Բազման արարողությունը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին[12]: Խորհրդային տարիներին եղել է ԽՍՀՄ ամենամեծ մարզադաշտերից մեկը և քիչ թվով երկհարկանի մարզադաշտերից մեկը: 1978 թվականին ԽՍՀՄ հավաքականն այս մարզադաշտում անցկացրել է երկու խաղ. դրանցից մեկն ապրիլին անցկացված ընկերական խաղն է Ֆինլանդիայի հավաքականի դեմ (10:2 հօգուտ ԽՍՀՄ), իսկ կես տարի անց Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում ԽՍՀՄ հավաքականը խաղացել է Հունաստանի դեմ (2:0 հօգուտ ԽՍՀՄ հավաքականի): Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղին ներկա է եղել 12 000, իսկ Հունաստանի հավաքականի դեմ խաղին՝ 40 հազար հանդիսական:

Մարզիչներ

Նոյեմբեր 20 2018թ․ դրությամբ

Մարզիչ Տարիներ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Հաղթանակի %
Հայաստան Էդուարդ Մարգարով 1992 – 1994 6 1 2 3 1 5 16.7%
Հայաստան Սամվել Դարբինյան 1995 – 1996 9 1 1 7 5 21 11.1%
Հայաստան Խորեն Հովհաննիսյան 1996 – 1997 16 2 5 9 10 41 12.5%
Հայաստան Սուրեն Բարսեղյան 1998 – 1999 14 4 2 8 11 19 28.6%
Հայաստան Վարուժան Սուքիասյան 2000 – 2001 17 3 7 7 17 27 17.6%
Հայաստան Անդրանիկ Ադամյան1 2002 1 1 0 0 2 0 100%
Արգենտինա Օսկար Լոպես 2002 2 0 1 1 2 4 0%
Հայաստան Անդրանիկ Ադամյան1 2003 1 0 0 1 0 2 0%
Ռումինիա Միխայ Ստոյկիցա 2003 – 2004 10 4 1 5 11 17 40%
Ֆրանսիա Բեռնար Կազոնի 2004 – 2005 8 1 1 6 5 18 12.5%
Նիդերլանդներ Հենկ Վիսման 2005 – 2006 8 1 1 6 5 14 12.5%
Շոտլանդիա Իան Պորտերֆիլդ 2006 – 2007 10 2 4 4 5 9 20%
Հայաստան Վարդան Մինասյան1 և Անգլիա Թոմ Ջոնս1 2007 6 1 1 4 2 8 16.6%
Դանիա Յան Պոուլսեն 2008 – 2009 12 3 4 5 9 19 25%
Հայաստան Վարդան Մինասյան 2009 – 2014 38 14 4 20 56 56 36,8%
Շվեյցարիա Բեռնար Շալանդ 2014-2015 թթ 8 1 1 6 9 20 0.44%
Հայաստան Սարգիս Հովսեփյան1 2015 5 0 1 4 2 12 0.20%
Հայաստան Վարուժան Սուքիասյան 2015 – 2016 7 2 1 4 12 12 20%
Հայաստան Արթուր Պետրոսյան 2016 – 2018 12 5 2 5 21 22 80%
Հայաստան Վարդան Մինասյան 2018-2018 Սեպտեմբերի 21 4 1 2 1 3 4 30%
Հայաստան Արմեն Գյուլբուդաղյանց 2018-2019 9 4 1 4 20 14 44.4%
Հայաստան Աբրահամ Խաշմանյան 2019- 0 0 0 0 0 0 0%

Խ = Խաղեր; Հ = Հաղթանակներ; Ո = Ոչ-ոքիներ; Պ = Պարտություններ; ԽԳ = Խփած գնդակներ; ԲԳ = Բաց թողած գնդակներ
1. Գլխավոր մարզչի պաշտոնակատար

Հավաքականի կազմ

Մայիսի 26, 2014

  • Գլխավոր մարզիչ՝

Ներկա կազմ

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Արսեն Բեգլարյան փետրվարի 18, 1993 (31 տարեկան) 7 (-12) Հայաստան Ալաշկերտ
21 Անատոլի Այվազով հունիսի 8, 1996 (27 տարեկան) 0 (0) Հայաստան Փյունիկ
12 Գոռ Մանուկյան սեպտեմբերի 27, 1993 (30 տարեկան) 0 (0) Հայաստան Փյունիկ
Պաշտպաններ
2 Գաել Անդոնյան փետրվարի 7, 1995 (29 տարեկան) 13 (0) Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Արթուր Ավագյան հունիսի 4, 1987 (36 տարեկան) 1 (0) Հայաստան Գանձասար Կապան
3 Վարազդատ Հարոյան օգոստոսի 24, 1992 (31 տարեկան) 25 (0) Հայաստան Փյունիկ Երևան
4 Տարոն Ոսկանյան փետրվարի 22, 1993 (31 տարեկան) 17 (0) Հայաստան Փյունիկ Երևան
5 Ռոբերտ Արզումանյան հուլիսի 24, 1985 (38 տարեկան) 69 (5) Ռուսաստան Ամկար
13 Կամո Հովհաննիսյան հոկտեմբերի 5, 1992 (31 տարեկան) 28 (0) Հայաստան Փյունիկ Երևան
15 Հրայր Մկոյան սեպտեմբերի 2, 1989 (34 տարեկան) 39 (1) Իրան Էսթեղլալ
20 Լևոն Հայրապետյան ապրիլի 17, 1989 (34 տարեկան) 35 (1) Հայաստան Փյունիկ Երևան
Կիսապաշտպաններ
6 Կառլեն Մկրտչյան նոյեմբերի 25, 1988 (35 տարեկան) 39 (2) Հայաստան Փյունիկ Երևան
Արթուր Յուսպաշյան սեպտեմբերի 7, 1989 (34 տարեկան) 10 (0) Հայաստան Փյունիկ Երևան
8 Մարկոս Պիզելլի հոկտեմբերի 4, 1984 (39 տարեկան) 54 (9) ԱՄԷ Ալ-ՌաեդԱլ-Ռաեդ]
10 Գևորգ Ղազարյան ապրիլի 5, 1988 (35 տարեկան) 50 (9) Պորտուգալիա ՄԱՐԻՏԻՄՈՒ
16 Նորայր Ասլանյան մարտի 25, 1991 (33 տարեկան) 7 (0) Նիդերլանդներ Ալմերե Սիթի
18 Հենրիխ Մխիթարյան Ավագ հունվարի 21, 1989 (35 տարեկան) 2 (0) Անգլիա Արսենալ
21 Զավեն Բադոյան դեկտեմբերի 22, 1989 (34 տարեկան) 5(1) Հայաստան Փյունիկ Երևան
Արտյոմ Սիմոնյան փետրվարի 20, 1995 (29 տարեկան) 2 (0) Շվեյցարիա Ցյուրիխ ՖԱ
23 Արաս Օզբիլիս մարտի 9, 1990 (34 տարեկան) 26 (4) Թուրքիա Բեշիքթաշ
Ռումյան Հովսեփյան նոյեմբերի 13, 1991 (32 տարեկան) 8 (1) Հայաստան Փյունիկ Երևան
Հարձակվողներ
9 Ռուսլան Կորյան հունիսի 15, 1988 (35 տարեկան) 5 (0) Ուզբեկստան Լոկոմոտիվ Տաշքենդ
25 Գեղամ Կադիմյան հոկտեմբերի 19, 1992 (31 տարեկան) 5 (2) Ուկրաինա Կարպատներ Լվով
11 Արթուր Սարկիսով հունվարի 19, 1987 (37 տարեկան) 34 (5) Ռուսաստան Վոլգա Նիժնի Նովգորոդ
Արթուր Միրանյան դեկտեմբերի 27, 1995 (28 տարեկան) 0 (0) Հյուսիսային Մակեդոնիա Վարդար

Ներկա կազմ

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Դավիթ Յուրչենկո մարտի 27, 1986 (38 տարեկան) 0(0) Ռուսաստան Ուֆա
Պաշտպաններ
2 Արտյոմ Խաչատուրով հունիսի 18, 1992 (31 տարեկան) 2 (0) Մոլդովա Զիմբրու
19 Հովհաննես Համբարձումյան հոկտեմբերի 4, 1992 (31 տարեկան) 16 (1) Հյուսիսային Մակեդոնիա Վարդար
17 Արտակ Եդիգարյան մարտի 18, 1990 (34 տարեկան) 20 (0) Լիտվա Ժալգիրիս Վիլնյուս
Կիսապաշտպաններ
21 Արտակ Դաշյան նոյեմբերի 20, 1989 (34 տարեկան) 7 (0) Հյուսիսային Մակեդոնիա Վարդար
20 Աղվան Պապիկյան փետրվարի 8, 1994 (30 տարեկան) 2 (0) Հայաստան Ուլիս
Մասիս Ոսկանյան հուլիսի 11, 1990 (33 տարեկան) 2 (0) Հայաստան Փյունիկ Երևան
7 Արթուր Եդիգարյան հունիսի 26, 1987 (36 տարեկան) 40 (0) Բելառուս Դինամո Մինսկ
Հարձակվողներ
22 Էդգար Մանուչարյան հունվարի 19, 1987 (37 տարեկան) 50 (9) Ռուսաստան Ուրալ
Դավիթ Արշակյան սեպտեմբերի 16, 1987 (36 տարեկան) 1 (0) Լիտվա Տրակիա

Հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՏԱՐԻ ՀՈՒՆ ՓԵՏ ՄԱՐ ԱՊՌ ՄԱՅ ՀՈՒՆ ՀՈՒԼ ՕԳ ՍԵՊ ՀՈԿ ՆՈՅ ԴԵԿ
2006 108 108 109 109 109 109 105 104 112 119 124 123
2007 123 119 119 127 128 80 79 81 87 82 90 93
2008 85 81 83 78 80 78 96 94 98 101 110 113
2009 112 121 120 124 125 131 122 123 125 100 99 100
2010 100 102 103 99 100 100 96 96 105 60 59 60
2011 60 62 65 62 62 70 70 71 44 46 46 46
2012 42 41 44 47 47 51 55 56 53 64 82 75
2013 75 80 84 90 90 89 66 66 55 38 34 35
2014 38 30 41 33 33 38 41 36 52 75 77 79
2015 79 74 79 77 77 84 89 88 83 91 127 123
2016 121 123 116 110 110 110 102 102 112 125 ▲87 ▲86
2017 86

Վերջին խաղեր

Ամսաթիվ Առաջնություն Մարզադաշտ Հակառակորդ Հաշիվ Հայաստանի օգտին գոլ խփաց ֆուտբոլիստ
4 սեպտեմբերի 2016 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 (որակովորման փուլ) Պարկեն, Կոպենհագեն, Դանիա Դանիա Դանիա Դանիա 1:0
31 օգոստոսի 2016 ԸԽ Չեխիա Չեխիա Չեխիա Չեխիա 3:0
1 հունիսի 2016 ԸԽ Սթաբհաբ Սենթեր (մարզադաշտ), Կարսոն, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սալվադոր Սալվադոր 4:0 Խավիեր Գարսիա Ինքնագոլ, Հովհաննես Համբարձումյան Գոլ 8', Տիգրան Բարսեղյան Գոլ 68', Գեղամ Կադիմյան Գոլ 77'
28 մայիսի 2016 ԸԽ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գվատեմալա Գվատեմալա 7:1 Հենրիխ Մխիթարյան Գոլ 39' Գոլ 60' Գոլ 70', Էդգար Մանուչարյան Գոլ 45',

Գեղամ Կադիմյան Գոլ 50', Արթուր Սարկիսով Գոլ 73', Զավեն Բադոյան Գոլ 84'

25 մարտի 2016 ԸԽ Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Բելառուս Բելառուս 0:0
11 հոկտեմբերի 2015 ԵԱՈ-2016 Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Ալբանիա Ալբանիա 0:3
8 հոկտեմբերի 2015 ԸԽ Ալյանց Ռիվերա, Նիցցա, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 4:0
7 սեպտեմբերի 2015 ԵԱՈ-2016 Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Դանիա Դանիա 0:0
3 սեպտեմբերի 2015 ԵԱՈ-2016 Կարաջոպջեվ, Նովի Սադ, Սերբիա Սերբիա Սերբիա Սերբիա 2:0
13 հունիսի 2015 ԵԱՈ-2016 Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Պորտուգալիա Պորտուգալիա 2:3 Գոլ 14', Հրայր Մկոյան Գոլ 71'
29 մարտի 2015 ԵԱՈ-2016 Կամելի Ստաֆ, Տիրանա, Ալբանիա Ալբանիա Ալբանիա Ալբանիա Յուրա Մովսիսյան Գոլ 4'
14 ноября 2014 ԵԱՈ-2016 Ալգարվե, Ֆարու, Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալիա 1:0
14 հոկտեմբերի 2014 ԸԽ Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Ֆրանսիա Ֆրանսիա 0:3
11 հոկտեմբերի 2014 ԵԱՈ-2016 Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Սերբիա Սերբիա 1:1 Ռոբերտ Արզումանյան Գոլ 73'
7 սեպտեմբերի 2014 ԵԱՈ-2016 «Պարկեն», Կոպենհագեն, Դանիա Դանիա Դանիա Դանիա 2:1 Հենրիխ Մխիթարյան Գոլ 59'
3 սեպտեմբերի 2014 ԸԽ «Սկոնտո», Ռիգա, Լատվիա Լատվիա Լատվիա Լատվիա 2:0
6 հունիսի 2014 ԸԽ «Կոֆաս-Արենա», Մայնց, Գերմանիա Գերմանիա Գերմանիա Գերմանիա 6:1 Հենրիխ Մխիթարյան Գոլ 69'
31 մայիսի 2014 ԸԽ «Տորբիյոն», Սիոն, Շվեյցարիա Շվեյցարիա Ալժիր Ալժիր 3:1 Արթուր Սարկիսով Գոլ 46'
27 մայիսի 2014 ԸԽ «Ֆոնտենե», Ժնև, Շվեյցարիա Շվեյցարիա ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրություններ 3:4 Լեվոն Հայրապետյան Գոլ 37', Հենրիխ Մխիթարյան Գոլ 42' Գոլ 67', Ռումյան Հովսեփյան Գոլ 71'
5 մարտի 2014 ԸԽ «Կուբան», Կրասնոդար, Ռուսաստան Ռուսաստան Ռուսաստան Ռուսաստան 2:0
15 հոկտեմբերի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) «Սան-Պաուլո», Նեապոլ, Իտալիա Իտալիա Իտալիա Իտալիա 2:2 Յուրա Մովսիսյան Գոլ 5', Հենրիխ Մխիթարյան Գոլ 70'
11 հոկտեմբերի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Բուլղարիա Բուլղարիա 2:1 Արազ Օզբիլիս Գոլ 45', Յուրա Մովսիսյան Գոլ 87'
10 սեպտեմբերի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) «Հրազդան», Երևան, Հայաստան Հայաստան Դանիա Դանիա 0:1
6 սեպտեմբերի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) Էդեն Արենա, Պրահա, Չեխիա Չեխիա Չեխիա Չեխիա 1:2 Կառլեն Մկրտչյան Գոլ 31', Գևորգ Ղազարյան Գոլ 90+2'
14 օգոստոսի 2013 ԸԽ «Կամելի»,Տիրանա, Ալբանիա Ալբանիա Ալբանիա Ալբանիա 2:0
11 հունիսի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) «Պարկեն», Կոպենհագեն, Դանիա Դանիա Դանիա Դանիա 0:4 Յուրա Մովսիսյան Գոլ 1' Գոլ 59', Արազ Օզբիլիս Գոլ 19', Հենրիխ Մխիթարյան Գոլ 82'
7 հունիսի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Մալթա Մալթա 0:1
26 մարտի 2013 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (որակավորման փուլ) Հանրապետական մարզադաշտ, Երևան, Հայաստան Հայաստան Չեխիա Չեխիա 0:3
5 փետրվարի 2013 ԸԽ «Ժորժ Պոմպիդու», Վալանս, Ֆրանսիա Ֆրանսիա Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 1:1 Էդգար Մանուչարյան Գոլ 43'

Հայաստանը այլ ազգային հավաքականների դեմ

Հայաստանի և Պորտուգալիայի խաղ 2007 թ. «Հանրապետական» մարզադաշտում (1-1)

Հունիսի 14, 2015

Ազգային հավաքական Խ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ
Ալբանիա Ալբանիա 4 1 1 2 5 5 0
Ալժիր Ալժիր 1 0 0 1 1 3 -2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 0 0 1 0 1 -1
Անդորրա Անդորրա 8 7 1 0 20 2 +18
ԱՄԷ ԱՄԷ 1 1 0 0 4 3 +1
Բելառուս Բելառուս 5 1 1 3 5 8 -3
Բելգիա Բելգիա 6 1 0 5 2 11 -9
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 2 0 0 2 1 6 -5
Բուլղարիա Բուլղարիա 2 1 0 1 2 2 0
Գերմանիա Գերմանիա 3 0 0 3 2 15 -13
Գվատեմալա Գվատեմալա 2 1 1 0 8 2 +6
Դանիա Դանիա 5 1 0 4 6 8 -2
Էկվադոր Էկվադոր 1 0 0 1 0 3 -3
Էստոնիա Էստոնիա 4 1 1 2 4 6 -2
Թուրքիա Թուրքիա 2 0 0 2 0 4 -4
Թուրքմենստան Թուրքմենստան 1 1 0 0 1 0 +1
Իրան Իրան 1 0 0 1 1 3 -2
Իռլանդիա Իռլանդիա 2 0 0 2 1 3 -2
Իսլանդիա Իսլանդիա 3 0 1 2 0 4 -4
Իտալիա Իտալիա 1 0 1 1 3 5 -2
Իսպանիա Իսպանիա 6 0 0 6 1 16 -15
Իսրայել Իսրայել 1 0 0 1 0 2 -2
Լատվիա Լատվիա 2 0 1 1 0 2 -2
Լեհաստան Լեհաստան 5 1 1 3 2 7 -5
Լիբանան Լիբանան 1 1 0 0 1 0 +1
Լիտվա Լիտվա 3 2 0 1 6 6 0
Կանադա Կանադա 1 1 0 0 3 1 +2
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 5 0 1 4 3 11 -8
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 4 2 2 0 3 1 +2
Հորդանան Հորդանան 1 0 1 0 0 0 0
Հունաստան Հունաստան 4 0 1 3 0 4 -4
Հունգարիա Հունգարիա 1 0 0 1 0 2 -2
Ղազախստան Ղազախստան 5 3 1 1 9 5 +4
Մալթա Մալթա 5 4 0 1 4 1 +3
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 6 2 2 2 11 11 0
Մարոկկո Մարոկկո 1 0 0 1 0 6 -6
Մոլդովա Մոլդովա 4 1 2 1 5 7 -2
Նիդերլանդներ Նիդերլանդներ 2 0 0 2 0 3 -3
Նորվեգիա Նորվեգիա 2 0 1 1 1 4 -3
Չեխիա Չեխիա 4 1 0 3 3 11 -8
Չեռնոգորիա 1 1 0 0 3 2 1
Չիլի Չիլի 1 0 0 1 0 7 -7
Պանամա Պանամա 1 0 1 0 1 1 0
Պարագվայ Պարագվայ 2 1 0 1 2 3 -1
Պերու Պերու 1 0 0 1 0 4 -4
Պորտուգալիա Պորտուգալիա 6 0 2 4 4 9 -5
Ռումինիա Ռումինիա 3 0 1 2 1 6 -5
Ռուսաստան Ռուսաստան 3 0 1 2 0 5 -5
Սերբիա Սերբիա 4 0 2 2 2 7 -5
Սլովակիա Սլովակիա 2 2 0 0 7 1 +6
Վրաստան Վրաստան 5 1 1 3 4 11 -7
Ուելս Ուելս 2 0 2 0 2 2 0
Ուզբեկստան Ուզբեկստան 2 2 0 0 5 1 +4
Ուկրաինա Ուկրաինա 8 0 3 5 8 17 -9
Քուվեյթ Քուվեյթ 1 0 0 1 1 3 -2
Ֆինլանդիա Ֆինլանդիա 4 0 1 3 1 5 -4
Ֆրանսիա Ֆրանսիա 4 0 0 4 2 10 -8
Ընդհանուր 167 39 35 93 152 283 -131

Վիճակագրություն

Հոկտեմբերի 22 2018թ․ դրությամբ
Մուգ տառերով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս հանդես են գալիս հավաքականում

Ամենաշատ խաղեր

# Խաղացող Տարի Խաղեր Գոլեր
1 Սարգիս Հովսեփյան 1992–2012 132 2
2 Ռոման Բերեզովսկի 1996-2015 87 -153
3 Հենրիխ Մխիթարյան 2007- 80 26
4 Ռոբերտ Արզումանյան 2005 -2015 74 4
5 Արթուր Պետրոսյան 1992–2004 69 11
6 Մարկոս Պիզելլի  2008 - 65 11
7 Գևորգ Ղազարյան 2007 - 63 11
8 Հարություն Վարդանյան 1994–2004 63 1
9 Համլետ Մխիթարյան 1994–2008 56 2
10 Ռոմիկ Խաչատրյան 1997–2008 54 1
11 Արմեն Շահգելդյան 1992–2007 53 6
12 Արթուր Ոսկանյան 1999–2010 51 1

Ամենաշատ գոլեր

Տեղ Խաղացող Տարի Գոլեր Խաղեր
1 Հենրիխ Մխիթարյան 2007 - 26 80
2 Յուրա Մովսիսյան 2010 - 14 38
3 Գևորգ Ղազարյան 2007 - 11 63
4 Մարկոս Պիզելլի 2008 - 11 65
5 Արթուր Պետրոսյան 1992–2004 11 69
6 Էդգար Մանուչարյան 2004 - 9 53
7 Արա Հակոբյան 1998–2008 7 42
8 Արթուր Սարկիսով 2011- 6 39
9 Արազ Օզբիլիզ 2012- 6 37
10 Արմեն Շահգելդյան 1992–2007 6 53
11 Արման Քարամյան 2000–2010 5 48

Ծանոթագրություններ

  1. ՖԻՖԱ դասակարգում
  2. ԷԼՕ դասակարգում
  3. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա – ՀՖՖ-ի մասին. FFA.am. Վերցված է 16 April 2013-ին.
  4. «ARMENIA-MOLDOVA 0:0». Armfootball.tripod.com. Վերցված է 16 April 2013-ին.
  5. «ARMENIA». Soccerway. Վերցված է 16 April 2013-ին.
  6. Վարդան Մինասյանի ամանորյա անկեղծացումը. sport.news.am. Վերցված է 16 April 2013-ին.
  7. Рубен Айрапетян: Вардан Минасян продолжит возглавлять сборную Армении (ռուսերեն). ArmFootball.com. Վերցված է 16 April 2013-ին.
  8. Рубен Айрапетян: тренером сборной будет Минасян (ռուսերեն). ArmFootball.com. Վերցված է 16 April 2013-ին.
  9. Վարդան Մինասյանը հավաքականը կգլխավորի մինչև 2012թ.. aysor.am. Վերցված է 16 April 2013-ին.
  10. «UEFA EURO 2012 Standings». UEFA.com. Վերցված է 16 April 2013-ին.
  11. «Armenia – History and achievements». Footballtop.com. Վերցված է 16 April 2013-ին.
  12. Football diplomacy, Armenia-Turkey: From Ararat’s victory to Jorkaeff’s goal

Արտաքին հղումներ