«Յուպիտեր (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար
| Անուն = Յուպիտեր
| Անուն = Յուպիտեր
| Բնօրինակ գրաձև = Jupiter
| Բնօրինակ գրաձև = Jupiter

10:58, 17 փետրվարի 2012-ի տարբերակ

Յուպիտեր
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն, գերագույն աստված և աստված
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Երևի համընկնում էԶևս, Պերուն, Թոր և Jupiter?
ՀայրՍատուրն
ՄայրOps?
Քույր/ԵղբայրՅունոնա, Վեստա, Պլուտոն, Նեպտուն և Կերես
ԱմուսինՅունոնա
ԿողակիցԼատոնա և Juturna?
ԶավակներՎուլկան, Դիանա, Հերկուլես, Բախուս, Յուվենտա, Մարս, Բելլոնա, Միներվա, Ապոլլոն, Iarbas?, Մերկուրի և Պրոզերպինա
 Iupiter Վիքիպահեստում

Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ: Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին` «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»): Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը: Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան: Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր: Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները: II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին): Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը: Հելիուպոլիս քաղաքի (այժմ` Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ): Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը: Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ: Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից: Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է` գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ:

Յուպիտերի բազմակերպարությունը

  • Յուպիտեր Տոնանս (Jupiter Tonans), (որոտացող) ուղարկում էր անձրև և որոտ:
  • Յուպիտեր Ֆուլգուր (Jupiter Fulgur), (կայծակնային) ուղարկում էր կայծակներ:
  • Օպտիմուս Մակսիմուս Սոտեր (Optimus Maximus Soter), Լավագույն, Հզորագույն, Փրկիչ:
  • Յուպիտեր Վիկտոր (Jupiter Victor), պարգևում էր հաղթանակ:
  • Յուպիտեր Լատիարիս (Jupiter Latiaris), լատիանակն ցեղերի միության աստված:
  • Յուպիտեր Դապալիս, բերքատվության աստված:
  • Յուպիտեր Տերմինոս (Jupiter Terminus), սահամանների պահպանության հովանավոր:
  • Յուպիտեր Լիբերտաս (Jupiter Libertas), ազատության հովանավոր:
  • Յուպիտեր Փերետրիոս (Jupiter Feretrius), պատերազմի և հաղթանակի աստված:
  • Յուպիտեր Յուպիտոն (Jupiter Yupiton), բարձրունքի հասնելու աստված:
  • Յուպիտեր Ստատոր (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը:
  • Յուպիտեր Վերսոր (Խափանիչ), թշնամուն մատնում էր փախուստի: