«Blink-182»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 34. Տող 34.
* Սքոթ Ռեյնոր — հարվածային գործիքներ <small>(1992—1998)</small>
* Սքոթ Ռեյնոր — հարվածային գործիքներ <small>(1992—1998)</small>
{{col-2}}
{{col-2}}
{{col-end}}



== Սկավառակագրություն ==
== Սկավառակագրություն ==
* 1994 — ''[[Cheshire Cat]]''
* 1994 — ''[[Cheshire Cat]]''
Տող 46. Տող 44.
* 2016 — ''[[California (альбом Blink-182)|California]]''
* 2016 — ''[[California (альбом Blink-182)|California]]''
* 2019 — ''[[Nine (альбом Blink-182)|Nine]]''
* 2019 — ''[[Nine (альбом Blink-182)|Nine]]''




== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}



12:48, 2 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Blink-182
Բնօրինակ անունանգլ.՝ Blink-182
Ժանրերփոփ փանկ և ալտերնատիվ ռոք
Գործունեություն1992
ԼեյբլMCA Inc.
Կայքblink182.com
 Blink-182 Վիքիպահեստում

Blink-182, ամերիկյան փանք ռոք խումբ: Հիմնադրվել է 1992 թվականին կիթառահար և վոկալիստ Թոմ Դելոնգի, բաս կիթառահար և վոկալիստ Մարկ Հոփուսի և թմբկահար Սքոթ Ռեյնորի կողմից Սան Դիեգոյի հյուսիսային արվարձանում` Փաուեյ քաղաքում, Կալիֆոrնիա: Խումբը մեծ հաջողության է հասել 1999 թվականին Enema of the State ալբոմի թողարկումից հետո, որը Billboard 200 հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականին և դարձել մուլտիպլատինե։ Խմբի հաջորդ ալբոմին ՝ Take Off Your Pants and Jacket-in (2001), հաջողվել է զբաղեցնել առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում։

Թոմ Դելոնգը լքել է Blink-182-ը 2005 թվականին՝ խումբը ուղարկելով «անժամկետ արձակուրդ»-ի։ Թոմը ստեղծել է առանձին ծրագիր՝ Angels & Airwaves, իսկ Հոփուսը և Թրևիս Բարքերը նոր խումբ՝ +44: Blink-182-ի մասնակիցները վերամիավորվել են 2009 թվականի փետրվարին և արդեն 2011 թվականի սեպտեմբերին թողարկվել են իրենց նոր Neighborhoods ալբոմը: 2015 թվականին Թոմ Դելոնգը կրկին լքում է խումբը։ Նրա փոխարեն հրավիրվում է Alkaline Trio խմբի կիթառահար Մեթ Սկիբանը։

Հեշտությամբ հիշվող մեղեդիների հետ մեկտեղ խումբը հայտնի է իր երգիծական, երբեմն նույնիսկ պրոֆանացիոն, «զուգարանային» հումորով։ Երաժշտական առումով խումբը կատարում է առավելապես ռիթմիկ երգեր՝ մաժոր ակորդերի գերակշռությամբ։ Երգերի տեքստերը ավելի հաճախ հումորային և լավատեսական են։

Վաղ կարիերա (1992-1996)

Խմբի ստեղծման ելակետ կարելի է համարել 90-ականների սկիզբը, երբ Թոմ Դելոնգին հեռացրել են Փաուեյ հայ Սքուլից։ Նա հարբած էր դպրոցում բասկետբոլի խաղի ժամանակ։ Այն բանից հետո, երբ նրան տեղափոխեցին մեկ այլ դպրոց, նա հանդիպեց Էնն Հոփուսին՝ Մարկ Հոփուսի քրոջը, որը Դելոնգին ծանոթացրեց իր եղբոր հետ։ Այն օրը, երբ խմբի երկու ապագա հիմնադիրները ծանոթացան, նրանք սքեյթբորդերով զբոսնում էին շուկայի հրապարակի ավտոկայանատեղիում գտնվող ընկերների հետ, և Հոփուսը, որպեսզի Դելոնգի վրա տպավորություն թողնի, բարձրանա լապտերի սյան վրա և ցատկեց հենց վերևից՝ վնասելով երկու կրունկները։ Մարկն ու Թոմը հասկացել են, որ իրենց միջև ինչ-որ ընդհանուր բան կա և նույն երեկոյան կազմակերպել են Duck Tape անվանումով խումբը։ Duck Tape անվանումը շուտով փոխարինվել է Blink-ով։ Որպես թմբկահար Դելոնգը կանչեց 14-ամյա Սքոթ Ռեյնորին, ում հետ նա ծանոթացել էր երեկույթի ժամանակ։

1993 թվականի մայիսին Blink-ը թողարկել է flyswatter անվանումով մինի ալբոմ, որը ձայնագրվել է թմբկահար Սքոթ Ռեյնորի ննջասենյակում։ Դա նրանց առաջին ալբոմն էր, այն ձայնագրվել էր քառագանգ մագնիտոֆոնթվ, որի արդյունքը եղավ ձայնի սարսափելի որակը, և Հոփուսի շնորհիվ թողարկվեց ընդամենը հիսուն օրինակ։ զՆրանց առաջին ելույթն անցավ բարում, և քանի որ նրանք անչափահաս էին, նրանց թույլ տվեցին մտնել այնտեղ միայն իրենց ելույթի ժամանակ։ Նրանք 50 տոմս էին վաճառքի հանել, բայց ոչ ոք չեկավ նրանց ելույթին. Blink-ին միայն մեկ երգից հետո բեմից և բարից դուրս են հանել: Մինչև տարեվերջ խումբը թողարկել է ևս մեկ մինի ալբոմ, որը հայտնի է որպես Buddha, որի մոտ 1000 օրինակ թողարկվել է Filter Records ընկերության կողմից (որի սեփականատերը Հոփուսի ղեկավարն էր)[1][2]։

1994 թվականի սկզբին Blink-ը թողարկել է իր դեբյուտային լիարժեք ալբոմը՝ Cheshire Cat-ը, Grilled Cheese Records-ով։ Ալբոմը պարունակում էր Buddha մինի ալբոմի երգերի բազմաթիվ նոր տարբերակներ[3]։

Dude Ranch (1996-1998)

Կալիֆոռնիա նահանգի Էնսինիտաս քաղաք տեղափոխվելուց հետո խումբը ձայնագրել է Dude Ranch ալբոմը 1996 թվականին։ Ալբոմը թողարկվել է 1997 թվականին և ունեցել է կոմերցիոն հաջողություն։ «Josie» և «Dammit (Growing Up)» սինգլները զբաղեցրել են բարձր հորիզոնականներ ամերիկյան հիթշքերթներում։ Այնուամենայնիվ, 1998 թվականին խումբը բախվել է դժվարությունների հետ։ Ռեյնորը ստիպված էր լքել խումբը հարբեցողության պատճառով։ Ինչևէ, տեղեկություններ կան նաև, որ նա խումբը թողել է քոլեջում սովորելու համար։ Նա հեռացել է խմբից ԱՄՆ-ում Blink-182-ի շրջագայության ընթացքում։ Նրա տեղը զբաղեցրել Է The Aquabats խմբի թմբկահար Թրևիս Բարքերը[4]:

Երաժշտական ոճ

Blink-182-ի երաժշտությունը հաճախ նկարագրվում է որպես փոփ փանք, երաժշտական ժանր, որը որոշակի տարրեր է համատեղում փանք ռոքից և փոփից[5]: Խումբը իր երաժշտության մեջ «հիասթափության զգացումը համադրում է արագ, վառ և շղթայական մեղեդիների հետ»։ Այն ժանրերը, որոնցում նվագում է խումբը, ներառում են այլընտրանքային ռոք։ Blink-182-ի առաջին ալբոմները, ինչպիսիք են Cheshire Cat-ը և Dude Ranch-ը, համարվում են Սքեյթ փանք և Փանք ռոք[6][7][8][9][10]: Խմբի ձայնի հնչողությունը զգալիորեն բարելավվել է 2003 թվականի անանուն ալբոմի թողարկմամբ, որն իր մեջ պարունակում էր հետհակամարտային տարրեր ավելի խորը և ավելի մուգ փոփ հնչողությամբ։ Neighborhoods ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականին, իր մեջ պարունակում է արենա-ռոքի, հիփ-հոփի և ինդի-ռոքի տարրեր[11]։

Ընդհանուր քնարական թեմաները ներառում են սեր, ընտանիք, ընկերներ և հարաբերություններ[12]: Երգերի տեքստերը սինգլներում, ինչպիսիք են «what's My Age Again»- ը, խոսում են այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են տարիքը և ծերացումը, մինչդեռ ավելի լուրջ կոմպոզիցիաներ, ինչպիսիք են «Stay Together for the Kids»-ը, քննարկում են ամուսնալուծությունները[13]։ Չնայած դրան, ստեղծագործական վաղ շրջանում խումբը հայտնի էր այսպես կոչված «զուգարանային հումորի» օգտագործմամբ(ինչպես, օրինակ, Take Off Your Pants and Jacket ալբոմում)։ Երբ խմբի անդամները մեծանում էին, լիրիկական թեմաները սկսեցին արտացոլել չափահաս կյանքի իրողությունները, այդ թվում՝ հարաբերությունների խնդիրները, ամենօրյա ճնշումը և անսպասելի դժվարությունները, տվյալ թեմաների առավել կարևոր տարրերը բացահայտվեցին անանուն ալբոմում[14]։ Neighborhoods ալբոմում, ավելի շատ քննարկվում է դեպրեսիան, թմրամոլությանը, կորստին և մահվանը վերաբերող թեմաները, որոնք ոգեշնչվել են ավիավթարով, որը գրեթե խլել էր խմբի թմբկահար Թրևիս Բարքերի և պրոդյուսեր Ջերի Ֆիննի կյանքերը[15]։

Խմբի կազմը

Այժմ

  • Մարկ Հոփուս — բաս կիթառ, վոկալ (1992-2005, 2009-այժմ)
  • Թրևիս Բարքեր — հարվածային գործիքներ (1998-2005, 2009-այժմ)
  • Մեթ Սքիբա — կիթառ, վոկալ (2015-այժմ)

Նախկին մասնակիցներ

  • Թոմ Դելոնգ — կիթառ, վոկալ (1992-2005, 2009-2015)
  • Սքոթ Ռեյնոր — հարվածային գործիքներ (1992—1998)

Սկավառակագրություն

Ծանոթագրություններ

  1.  Hoppus on Music — How Blink-182 Got Their Name
  2. Edwards G. (2000-08-03). «Blink-182: The Half-Naked Truth». Rolling Stone.
  3. Montgomery J. (2009-09-02). «How Did Blink-182 Become So Influential?». MTV. Viacom International Inc.
  4. «Blink-182, Aquabats Play Musical Drummers». MTV News Staff. MTV. Viacom International Inc. 1998-07-14.
  5. Steve Appleford (March 23, 2011). «How Blink-182's Teen Angst Grew Up». Rolling Stone. Վերցված է July 15, 2011-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Blink-182 Biography». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2011-03-08-ին. Վերցված է 2017-10-25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Omnibus Press Presents the Story of Blink-182. Omnibus Press. 2000.
  8. Blink 182 Propelled By Cargo's Vision. January 24, 1998. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  9. Stephen Thomas Erlewine. «Cheshire Cat: Review». AllMusic. Վերցված է March 3, 2013-ին.
  10. Punk Rock Dad. Jim Lindeman. 2009. էջ 12.
  11. Montgomery, James (January 29, 2010). «Mark Hoppus Promises 'Weird' New Blink-182 Album». MTV. Վերցված է July 15, 2011-ին.
  12. «Blink-182: Enema of the Stage». MTV News. Արխիվացված է օրիգինալից January 27, 2013-ին. Վերցված է June 1, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Nitsuh Abebe (September 25, 2011). «Sentimental Education». New York. Արխիվացված է օրիգինալից September 6, 2012-ին. Վերցված է September 5, 2012-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Wiederhorn, Jon (August 11, 2003). «Blink-182 Tone Down Pranks, Get Down to Real 'Action' on Next LP». MTV. Վերցված է September 22, 2010-ին.
  15. Montgomery, James (September 15, 2011). «Blink-182's Neighborhoods: Death And All His Friends». MTV. Վերցված է September 15, 2011-ին.