«Ռոմանոս Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ռոմանոս Մելիքեան}} |
ավելացվեց Կատեգորիա:Հայ երգահաններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 31. | Տող 31. | ||
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]] |
[[Կատեգորիա:Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ]] |
||
[[Կատեգորիա:Կոմպոզիտորներ այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Կոմպոզիտորներ այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]] |
13:47, 29 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Ռոմանոս Մելիքյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1883[1] Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 30, 1935[2][3][1] (51 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Գերեզման Ռոմանոս Մելիքյանի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Կրթություն | Հովնանյան դպրոց (1910)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1914)[1] |
Romanos Melikyan Վիքիպահեստում |
Ռոմանոս Հովակիմի Մելիքյան (1883, հոկտեմբերի 1, Ղզլար, Դաղստան, Ռուսական կայսրություն - 1935 թ. մարտի 30, Թիֆլիս, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ։
Կենսագրություն
Ռոմանոս Մելիքյանը ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս)։ 1905 թվականին մեկնել է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. 3ավորսկա դասարան։ Մոսկվայում ղեկավարել է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն։ Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ Աշխատել է Հովնանյան դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։ 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը։ 1912 թվականին, նրա աջակցությամբ, Ազատ Մանուկյանը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը։ Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն։
1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ։ 1920 թվականին Թիֆլիսում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը։ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա: 1924 թվականին մեկնել է Ստեփանակերտ` երաժշտական ուսումնարան հիմնել, ապա՝ Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է «Հայարտան» երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև։ Մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը: 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն։ Նրա անունն է կրում Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկը։ Մահացել է Թիֆլիսում։
Գրականություն
- Գյոդահյան Գ., Ռոմանոս Մելիքյան: Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1960:
- Թոռջյան Խ., Ռոմանոս Մելիքյան, Երևան, 1960:
- Ռոմանոս Մելիքյան: Հոդվածներ, նամակներ, հուշեր (կազմ.՝ Ք., Գրիգորյան), Երևան, 1977:
Տես նաև
Արտաքին հղումներ
- Ռոմանոս Մելիքյանի մասին Հայկական հանրագիտարանում
- Ռոմանոս Մելիքյան
- Ռոմանոս Մելիքյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանոս Մելիքյան» հոդվածին։ |
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 389—390.
- ↑ საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Grove Music Online — OUP. — ISBN 978-1-56159-263-0
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ղզլար քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1935 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ երգահաններ