«Հրաբխագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Вулканология
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ms:Vulkanologi
Տող 36. Տող 36.
[[lt:Vulkanologija]]
[[lt:Vulkanologija]]
[[ml:അഗ്നിപർവ്വതവിജ്ഞാനം]]
[[ml:അഗ്നിപർവ്വതവിജ്ഞാനം]]
[[ms:Vulkanologi]]
[[nds:Vulkanologie]]
[[nds:Vulkanologie]]
[[nl:Vulkanologie]]
[[nl:Vulkanologie]]

01:59, 16 փետրվարի 2012-ի տարբերակ

Հրաբխագիտություն — գիտություն հրաբուխների ու հրաբխականության մասին: Ուսումնասիրում է հրաբուխների առաջացման պատճառները, դրանց տեղաբաշխման օրինաչափությունները, գործունեության և կառուցվածքային առանձնահատկությունները, հրաբխ. նյութերի (լավաներ, գազեր ևն) կազմը, տեղադրման պայմանները, հրաբխականության դերը երկրի կառուցվածքի ու զարգացման պատմության մեջ ևն: Հ-յան խնդիրներն են հրաբխ. արտավիժումների կանխատեսումը, դրանց բնույթի վերահսկումը (ավերածություններից խուսափելու համար) և հրաբխ. էներգիայի պաշարներից օգտվելու եղանակների մշակումը: Հայկ. աղբյուրներում հրաբխագիտ. առաջին տեղեկությունները հանդիպում են Հակոբ Մծբնացու հիշատակություններում և Ստեփանոս Օրբելյանի □Պատմութիւն նահանգին Սիսական□ աշխատությունում: Հայկ. լեռնաշխարհի վերաբերյալ հրաբխագիտ. տվյալներ կան Հ. Աբիխի □Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը□ երկհատոր աշխատության մեջ: ՀՀ-ում 1927_50-ին հրաբխագիտ. առաջին ուսումնասիրությունները կատարել են ԽՍՀՄ ԳԱ հատուկ արշավախմբերի մասնակիցներ Ֆ. Լևինսոն-Լեսինգը, Ա. Զավարիցկին, Ա. Լեբեդևը, Վ. Պետրովը, Լ. Կվաշան և ուր.: 1959-ին Երևանում կայացած համամիութ. առաջին հրաբխագիտ. խորհըրդակցության որոշմամբ, 1963-ին ՀՀ ԳԱԱ երկրբ. գիտ-ների ինստ-ում ստեղծվել է հրաբխագիտության բաժին (1976-ից՝ հրաբխագիտության լաբորատորիա): Հանրապետության տարածքի հրաբխագիտ. ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ ԳԱԱ երկրբ. գիտ-ների ինստ-ում և ՀՀ բնապահպանության նախարարությունում: Մանրամասն հետազոտվել և տեղեկություններ են տրվել Հայաստանի տարածքին բնորոշ միածին հրաբուխների վերաբերյալ, քարտեզագրվել են ՀՀ տարածքի հրաբխ. առաջացումները, կազմվել է նորագույն հրաբուխների քարտացուցակ, ըստ խմբերի, տեսակների, հասակների նկարագրվել ու ստորաբաժանվել են ավելի քան 550 հրաբխ. կենտրոն: Հանրապետության տարածքի հրաբխայնությանը վերաբերող ուսումնասիրություններն ամփոփված են □Հայկական ՍՍՀ երկրաբանությունը□ 3-րդ և 4-րդ հատորներում (ռուս., 1966, 1970):

Արտաքին հղումներ