«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Հայ տղամարդ գրողներ (CatCompleter via en:Category:Armenian male writers) using HotCat |
ավելացվեց Կատեգորիա:Հայ գրաքննադատներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 30. | Տող 30. | ||
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գրաքննադատներ]] |
09:00, 26 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ
Սուրեն Սպանդարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3 (15), 1882[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1916 (33 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Երրորդության գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1] |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ |
Ամուսին | Օլգա Սպանդարյան |
Ծնողներ | հայր՝ Սպանդար Սպանդարյան[1] |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Երեխաներ | Ստեփան Սպանդարյան |
Suren Spandarjan Վիքիպահեստում |
Սուրեն Սպանդարի Սպանդարյան (դեկտեմբերի 3 (15), 1882[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 24, 1916, Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-1903), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
1907 թվականի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909 թվականի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910 թվականի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912 թվականի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
1912 թվականին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912 թվականի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913 թվականի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է[2]:
Հիշատակ
Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել Արարատի մարզի Սուրենավան գյուղը: Գյուղի կենտրոնում գտնվում է նրա կիսանդրին:
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1916 մահեր
- Կրասնոյարսկ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հեղափոխականներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք Թբիլիսիից
- Հայերը Վրաստանում
- Հայ գրողներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ գրաքննադատներ