«Մարկ Գրիգորյան (լրագրող)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:ԵՊՀ դասախոսներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 55. | Տող 55. | ||
[[Կատեգորիա:Հայ լրագրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ լրագրողներ]] |
||
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:ԵՊՀ դասախոսներ]] |
16:31, 21 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մարկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ամուսին | Կարինե Էնֆենջյան |
Ծնողներ | Ռիտա Զավգորոդնյայա Վլադիմիր Գրիգորյան |
Պարգևներ և մրցանակներ | Hellman/Hammett |
Երեխաներ | Տիգրան Գրիգորյան Մարգարիտա Սյուրսեն |
Կայք | markgrigorian.livejournal.com |
Mark Grigoryan (journalist) Վիքիպահեստում |
Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (մայիսի 3, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, դասախոս։ Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի[1] թոռը, երաժշտագետ Լևոն Հակոբյանի եղբայրը։ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն (2017-2018)։
Գործունեություն
1980 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ աշխատանքի է անցել Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում (ԵրԱԿՀԳՀԻ)։
1989 թվականին ԽՍՀՄ ԳԱԱ (այժմ՝ ՌԳԱ) Վ․ Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ։
Դասավանդել է Երևանի Պուշկինի անվան դպրոցում և Երևանի բուհերում (Երևանի պետական համալսարան և «Անանիա Շիրակացի» համալսարան)։
Մասնագիտական լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից՝ որպես Երևանում «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։
Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ Հեղինակ և խմբագիր է 16 գրքերի, բազմաթիվ գիտական և լրագրողական հոդվածների։ Երևանում Կովկասի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է։
Աշխատել է Լոնդոնում, BBC-ի ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սևա Նովգորոդցևի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը[2]։
2003 թվականին ստացել է Hellman/Hammett, լրագրողական ամենամյա մրցանակը, որը տրվում է ի նշան «խիզախության ճանաչման ընդդեմ քաղաքական հետապնդումների»[3]։
Դասավանդում է նաև Երևանի պետական համալսարանում։ 2017 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն: 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, մի խումբ աշխատակիցների պահանջով, հրաժարական է տվել[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Ноев Ковчег. № 3 (162) Февраль (1-15) 2011 года.
- ↑ Ведущие «БибиСевы» Сева Новгородцев и Марк Григорян
- ↑ International Freedom of Expression Exchange. 30 July 2003.
- ↑ «Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել». Վերցված է 2018 Դեկտեմբեր 19-ին.
Հրապարակումներ
- «Прикладное религиоведение для журналистов» — Права человека, Москва, 2009 (автор и редактор).
- «Reporting on HIV/AIDS». — London, 2008. (With Sandrine Amiel, Jeanne Lawler, Nora T. Schenkel, and Helen Sewell).
- «Справочник для журналистов работающих в постконфликтных зонах (Северный Кавказ)» — Москва, 2007 (соавтор).
- «Прикладная конфликтология для журналистов» — Права человека, Москва, 2006 (автор и редактор). Книга переведена на румынский.
- «Пособие по журналистике» — Права человека, Москва, 2009. Книга переведена на румынский.
- «Президентские выборы. Армения 2003» — Ереван, 2003. (На армянском, русском, английском).
- «The Media Situation in Tajikistan. October 2000». — CIMERA, Geneva, 2002. (соавтор)
- «Республика Армения. Выборы. 2000» — Ереван, 2000. (автор и редактор, на армянском, русском, английском).
- Vladimir Grigorian. Year 2000. A Diary. — Yerevan, 2002 (редактор и издатель).
- «Polls Apart. Media Coverage of the Parliamentary Elections, Belarus, October 2000» — London, Institute for War and Peace reporting, 2001 (автор и редактор).
- «Mass Media in Armenia» — Yerevan, 1996. (автор и редактор)
- «Mass Media in Armenia. Evaluations and Self-Evaluations» — Yerevan, 1997. (автор и редактор)
- «Elections. Guide for Journalists» — Yerevan, 1999. (автор и редактор)
- «Monitoring the Media Coverage of the May 1999 Parliamentary Elections in Armenia. Final Report. July 1999» — Dusseldorf, European Institute for the Media.
- «Monitoring the Media Coverage of the March 1998 Presidential Elections in Armenia. Final Report. July 1998» — Dusseldorf, European Institute for the Media.
- «Monitoring the Media Coverage of the 1996 Armenian Presidential Elections. Final Report. 20 January 1997» — Dusseldorf, European Institute for the Media.