«Փոխանակման ծրագրեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Ուսանողական փոխանակման ծրագրերը (անգլ․՝ student exchange programs) մեկ կիսամյակից մինչև մեկ տարի տևողությամ...»:
(Տարբերություն չկա)

14:07, 20 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Ուսանողական փոխանակման ծրագրերը (անգլ․՝ student exchange programs) մեկ կիսամյակից մինչև մեկ տարի տևողությամբ ուսումնական ծրագրեր են, որոնց ընթացքում ավագ դպորցում կամ համալսարանում սովորող ուսանողները հնարավորություն են ստանում իրենց ուսումնառության մի հատվածը անցկացնել գործընկեր դպրոցում կամ համալսարանում։ Ուսանողական փոխանակման ծրագրերը սկսել են տարածվել 20-րդ դարի կեսին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար անհրաժեշտություն երիտասարդների մեջ այլ մշակույթների հանդեպ հանդուրժողականությունը և փոխըմբռնումը բարելավելու, ինչպես նաև կատարելագործելու լեզվի իմացությունը և լայնացնելու ուսանողների աշխարհընկալումը: Այս ամենից բացի փոխանակման ծրագրերը նաև օգնում են ուսանողներին հաստատել միջմշակութային կապեր, փոխել ապրելու և սովորելու պայմանները, ընկերական և երբեմն նաև ընտանեկան միջավայրը։ «Փոխանակում» եզրույթը ցույց է տալիս, որ հյուրընկալող համալսարանը ընդունում է ուսանողին, բայց պարտադիր չէ, որ ուսանողը ջանքեր թափի փնտրելով ուսանող-գործընկեր, որի հետ կփոխանակվի: Ուստի, վերոնշյալ եզրույթը ավելի շատ ենթադրում է գիտելիքի, փորձի և մշակութային առանձնահատկությունների փոխանակում[1]: Ըստ տևողության տարբերակում են երկու տիպի փոխանակման ծրագրեր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ [2]։ Հետազոտողները պայամանականորեն բաժանում են փոխանակման ծրագրի ընթացքը 3 հիմնական փուլի՝ նախքան փոխանակումը, փոխանակման ընթացքում և փոխանակումից հետո, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իրեն հատուկ առանձնահատկություններով [3]։== Ծանոթագրություններ ==