«Լադու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 19. Տող 19.


== Տեսակները ==
== Տեսակները ==
''[[Այուրվեդա]]<nowiki/>ն արաջարկում է այս աղանդերի միքանի տեսակներ, օրինակ [[շամբալա]]<nowiki/>յով լադու, որը հանդիսանում է այուրվեդական միջոց ստամոքսի հետ կապված խնդիրների ժամանակ:''
''[[Այուրվեդա]]<nowiki/>ն առաջարկում է այս աղանդերի մի քանի տեսակներ, օրինակ [[շամբալա]]<nowiki/>յով լադու, որը հանդիսանում է այուրվեդական միջոց ստամոքսի հետ կապված խնդիրների ժամանակ:''


Կամ չամիչով պատրաստված լադուն, որը այուրվեդան խորհուրդ է տալիս հղիներին և կերակրող մայրերին: Որպեսզի հաղորդվի հատուկ համ այս աղանդերին , դրա տարբեր տեսակներում օգտագործում են ընկույզ, հնդկական ընկույզ, չրեր, կոկոսի փաթիլներ:
Կամ չամիչով պատրաստված լադուն, որը այուրվեդան խորհուրդ է տալիս հղիներին և կերակրող մայրերին: Որպեսզի հաղորդվի հատուկ համ այս աղանդերին , դրա տարբեր տեսակներում օգտագործում են ընկույզ, հնդկական ընկույզ, չրեր, կոկոսի փաթիլներ:

09:24, 2 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Լադու
բենգալական խոհանոց և Հնդկական խոհանոց
Ենթատեսակmithai? և աղանդեր
Առաջացման երկիր Հնդկաստան
 Laddu Վիքիպահեստում

Լադու (անգլ.՝ Laddu կամ Laddoo, հինդի՝ लड्डू), աղանդեր սիսեռի ալյուրից, բուսայուղից, ընկույզով, կոեկոսի փաթիլներով և քաղցր համեմունքներով՝ դարչին, հիլ և մշկընկույզ, որոնք շատ տարածված են հարավային Ասիայում, ինչպիսիք են Հնդկաստանը, Պակիստանը, Նեպալը, Բանգլադեշը:

Ստուգաբանություն

«Լադու» անվանումը ծագում սանսկրիտերեն լադդուկա (կամ լատիկա) բառից, որը նշանակում է «փոքրիկ գնդիկ»: Այն իրենից ներկայացնում է քաղցր ծիրանի չափի քաղցր գնդիկներ: Այն պատրաստում են սպիտակաձավաից, սիսեռի կամ ցորենի ալյուրից. կան պատրաստման բազում ձևեր և բաղադրատոմսեր: Լադուն հաճախակի պատրաստում են տոնակատարությունների և ֆեստիվալների համար:

Բաղադրատոմսը

Հիմնական բաղադրատարերը.

  • Բուսայուղ
  • Կոկոսի փաթիլներ
  • Աղացած մշկընկույզ
  • Պնդուկ
  • Աղացած դարչին
  • Շաքարի փոշի

Պատրաստման ժամանակահատվածը. 20-30 րոպե[1]։

Օգտագործումը

Լադուն հաճախ պատրաստում են ֆեստիվալների կամ ընտանեկան միջոցառումների համար, ինչպիսիք են հարսանիքները, ծնունդները, կամ մատուցվում է պռասադի տեսքով (prasad) հնդկական տաճարներում, հատկապես Անդհա-Պրադեշի Տիրումալի Վենկատեշվարի տաճարում: ԼԱդուն համարվում է ավանդական աղանդեր Ուրազ-բայրամ տոնակատարությանը որոշ մուսուլմանական համայնքներում:

Տեսակները

Այուրվեդան առաջարկում է այս աղանդերի մի քանի տեսակներ, օրինակ շամբալայով լադու, որը հանդիսանում է այուրվեդական միջոց ստամոքսի հետ կապված խնդիրների ժամանակ:

Կամ չամիչով պատրաստված լադուն, որը այուրվեդան խորհուրդ է տալիս հղիներին և կերակրող մայրերին: Որպեսզի հաղորդվի հատուկ համ այս աղանդերին , դրա տարբեր տեսակներում օգտագործում են ընկույզ, հնդկական ընկույզ, չրեր, կոկոսի փաթիլներ:

Ռավա լադուն հայտնի հնդկական աղանդեր է , որը քաղցր գնդիկներ են պատրաստված սպիտակաձավարից, շաքարից, բուսայուղից: Բաղադրատոմսի տարբեր տեսակներում ավելացնում են չամիչ, հիլ, հնդկական ընկույզ, կոկոսի փաթիլներ, կակաչասերմ[2]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադու» հոդվածին։