«Անդրեյ Բաբաև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 31. Տող 31.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Բաբաև, Անդրեյ}}
{{DEFAULTSORT:Բաբաև, Անդրեյ}}
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]

18:39, 22 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Անդրեյ Բաբաև
Ծնվել է1923 դեկտեմբերի 27
Մսմնա[1]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 1964(1964-10-21) (տարիքը 40)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]

Անդրեյ Բաբաև (Անդրեյ Հովհաննեսի Բաբայան, դեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[2][1], Մսմնա[1] - հոկտեմբերի 21, 1964(1964-10-21)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957 թ.), «Պաղդասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թ.), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների և այլ երգերի հեղինակ։

Կենսագրություն

Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում։ Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվում: 1950 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, մեկնել Մոսկվա, կատարելագործել մասնագիտությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Վերադառնալով Բաքու, ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, գրել մի շարք երկեր (սիմֆոնիաներ, կանտատներ, սիմֆոնիկ սյուիտներ, երգեր, խմբերգեր և այլն)։

Նրա «Արծվաբերդ» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Սվերդլովսկում և այլ քաղաքներում։ Վերջին ծավալուն ստեղծագործությունը «Պաղդասար աղբար» օպերան է[3]։

Անդրեյ Բաբաևի գերեզմանը Մոսկվայի Հայկական գերեզմանատանը:

Աղբյուրներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Երաժշտություն (ֆր.)
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 164.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բաբաև» հոդվածին։