«Շչուկար պապի հուշարձան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:Դոնի Ռոստովի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Դոնի Ռոստովի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:1981 հիմնադրումներ]]
[[Կատեգորիա:1981 հիմնադրումներ]]
[[Կատեգորիա:Գրական հերոսների արձաններ]]

19:26, 21 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Շչուկար պապի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1981
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ և բետոն

«Շուկար պապի հուշարձան» (ռուս.՝ Дед Щукарь), Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպի գլխավոր հերոսներից մեկի հուշարձանը Դոնի Ռոստովի առափնյայում` գետի կայանի հարևանությամբ: Բացվել է 1981 թվականին:

Պատմություն

«Հերկած խոպան» գործող անձ Շուկար պապի նախատիպը եղել է ատաղձագործ Տիմոֆեյ Տիմոֆեևիչ Վորոբյովը, որը բնակվում էր Գրեմյաչի Լոգ խուտորում և նախկինում Շոլոխովին հաճախակի հյուրն էր գալիս: Նա այդ մականունը ստացել էր դեռևս երեխա ժամանակ, և այն մնաց նրա հետ մինչև իր կյանքի վերջին օրերը[1]:

Վառ և յուրօրինակ կերպարի հուշարձան ստեղծելու գաղափարը, որի անունը հետագայում դարձավ հասարականուն, ծագել է 1980 թվականին, երբ ստեղծագործության հեղինակ Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովին շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի երկրորդ կոչումը[2]:

Հուշարձանի հեղինակներն են Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, քանդակագործ Նիկոլայ Վասիլևիչ Մոժաևը և ճարտարապետ Վիտալի Իվանովիչ Վոլոշինը[2]:

Նկարագրություն

Ոչ բարձր բետոնե պատվանդանի վրա տեղադրված քանդակը կերտված է ամբողջ հասակով, բրոնզից է և պատկերում է գանգուր մորուքով և բարեսիրտ դեմքով նիհար մի ծերունու` հագին ռուս ժողովրդական հագուստ: Շուկար պապը պատկերված է ծնկները կիսածալված, աջ ձեռքը ծնկի վրա, ձախ ձեռքը բարձրացրած և ցուցամատը դեպի առաջ, ըստ երևույթին, պատմում է իր ուսանելի պատմություններից մեկը: Նրա կողքի հենարանիվրա վրա կախված է մի փոքրիկ կասթա, որի մեջ ձկնապուրն է եփվում[3]:

«Շուկար պապի հուշարձանից» ոչ հեռու գտնվում է Շոլոխովի մեկ այլ հերոսի` Դոնի պատմվածքների «Անպատկառի» բրոնզե հուշարձանը:

Ծանոթագրություններ

  1. «Памятники литературным героям Шолохова». rostov-gorod.ru. Վերցված է 2019-09-17-ին.
  2. 2,0 2,1 «Памятник "Дед Щукарь" в Ростове-на-Дону». RostovGid. Վերցված է 2019-09-17-ին.
  3. «Скульптура "Дед Щукарь"». ростовгород.рф. Վերցված է 2019-09-17-ին.